Մուրրայա

Մուրրայա (լատին․՝ Murraya), սատապազգիների (լատին․՝ Rutaceae) ընտանիքին պատկանող մշտադալար թփերի կամ ծառերի ցեղ։ Այս ցեղի ներկայացուցիչները նման են ցիտրուսի (լատին․՝ Citrus) ցեղի տեսակներին[1]։ Բույսերը տարածված են Հնդկաստանի, Հնդկաչինի արևադարձային անտառներում, ինչպես նաև Ճավա և Սումատրա կղզիներում[2].[3]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսատեսակի անվանումը տրվել է ազգությամբ շվեդ Յոհան Անդրեաս Մուրրեյի՝ (Johan Andreas Murray, 1740—1791) պատվին։ Նա բուսաբան էր, Կառլ Լիննեյի աշակերտը և նրա հետևորդներից մեկը։ Ռուսերեն գրականության մեջ այս ցեղը սովորաբար հայտնի է որպես Մուրրայա, թեև երբեմն հանդիպում է նաև Մուրրեյա ձևը, որը ավելի ճիշտ է էթիմոլոգիայի տեսանկյունից։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտադալար ծառեր են, մինչև 4 մ բարձրությամբ, խիտ ճյուղավորված։ Բունը դեղնավուն-սպիտակ կամ մոխրագույն-բեժ գույնի։ Մուրրայայի երիտասարդ ընձյուղները թավիկներով են պատված, իսկ հասունները՝ հարթ։

Տերևները անկանոն փետրաձև են՝ 2–3 զույգ տերևիկներով։ Լինում են կարճ կոթուններով, ձվաձև, փայլուն, մուգ կանաչ, մերկ, մինչև 5 սմ երկարությամբ[4]։ Ծաղիկները սպիտակ են, վառ ու հաճելի բույրով։ Լինում են առանձին կամ հավաքված գագաթնային ծաղկաբույլերում։ Դրանք մոտ 2 սմ տրամագծով են, սպիտակ կամ բաց կրեմագույն։ Հիշեցնում են հասմիկ բույսի բույրը; Այստեղից էլ տարածված է նրա ժողովրդական անվանումը՝ «նարնջագույն հասմիկ»՝ (լատին․՝ orange jasmine), հավաքված վահանակաձև ծաղկաբույլերում, մինչև 1,8 սմ։ Ծաղկում է փետրվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ծաղիկներում պարունակվում է գլիկոզիդ մուրրաին[5] ։ Պտուղը կարմրավուն-նարնջագույն է, 2–3 սմ, կլոր կամ ձվաձև, հաճախ կարմիր գույնի ուտելի հատապտուղ է։ Պտուղները հասունանում են 1,5–4 ամսում և համարվում են բուժիչ։ Մեկ բույսի վրա միաժամանակ կարող են լինել և՛ նոր բողբոջներ, և՛ ծաղիկներ, և՛ արդեն հասունացած պտուղներ[6]։ Փոքր պտուղներում կա մեկ կլոր կորիզ, իսկ մեծերի կորիզը կարծես բաժանված է երկու մասի և սերմանելուց հետո տալիս է երկու բույս[7][8][9],։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ (անգլ.՝ The Plant List) տվյալների բազայի, ցեղը ներառում է 8 տեսակ[10]։
• (լատին․՝ Murraya alata Drake) — թևավոր Մուրրայա (Муррайя крылатая)[11]
• (լատին․՝ Murraya crenulata (Turcz.) Oliv.) — մանրատերև Մուրրայա (Муррайя мелкогородчатая)
• (լատին․՝ Murraya euchrestifolia Hayata)
• (լատին․՝ Murraya koenigii (L.) Spreng.) — Կոենիգիի Մուրրայա, առավել հայտնի տեսակ, հնդկական թփ, հասակում մինչև 3 մ, բաց կրեմագույն փոքր ծաղիկներով և փոքր սեւ պտուղներով
• (լատին․՝ Murraya kwangsiensis (C.C. Huang))
• (լատին․՝ Murraya microphylla (Merr. & Chun) Swingle)
• (լատին․՝ Murraya paniculata (L.) Jack) — փնջաձև Մուրրայա (Муррайя метельчатая), ՝ Murraya exotica L. (Муррайя экзотическая), թփ հասակում մինչև 3 մ, փոքր տերևներով, սպիտակ ծաղիկներով և պայծառ կարմիր, մինչև 2 սմ չափով պտուղներով
• (լատին․՝ Murraya tetramera C.C. Huang)

Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ երկրներում տերևներն ու պտուղները օգտագործվում են բուժական նպատակով: Արևադարձային և մերձարևադարձային գոտիներում այն օգտագործվում է լանդշաֆտային ձևավորման մեջ, ավելի կոշտ կլիմա ունեցող տարածքներում՝ որպես դեկորատիվ սենյակային բույս, այդ թվում՝ որպես բոնսայ: Կոսմետոլոգիայում օգտագործվում են տերևներից և ծաղիկներից դուրս բերած կեղևի փոշին և եթերային յուղերը: Ծաղիկներից արդյունահանվում է մուրեն: Պտուղները որպես սնունդ օգտագործվում են վերամշակված տեսքով՝ ժելեի, մարմելադի արտադրության մեջ:
- (լատին․՝ Murraya koenigii) («կարիի ծառ»), Մուրայա Կոենիգիի տերևները հաճելի բույր ունեն։ Հնդկաստանում և Շրի Լանկայում դրանք թարմ ավելացվում են բանջարեղենային և մսային ուտեստներին, իսկ ավելի հաճախ տերևները տապակվում են կարագով, որից հետո յուղը, որը դարձել է բուրավետ, օգտագործվում է այլ ուտեստներ պատրաստելու համար: Չորացրած տերևները ավելացվում են կարիի համեմունքին, բայց սա այս համեմունքի էական տարր չէ՝ (բրիտանացիները բույսն անվանում էին «կարիի ծառ»՝ անտեղյակությունից ելնելով):
- Մուրայա մանրատերև (լատին․՝ Murraya paniculata) կոչվում է «նարնջագույն հասմիկ», հայտնի է որպես սենյակային բույս: Այս տեսակն ունի դեկորատիվ տերևներ, ծաղիկներ և պտուղներ[12][13][14]: Բույսը աճեցնելիս խորհուրդ է տրվում, որ լուսավորությունը լինի պայծառ, բայց ցրված: Հողը պետք է հարուստ լինի հումուսով, լավ ջրահեռացվի: Ջրումը պետք է լինի կանոնավոր, բայց չափավոր, քանի որ Մուրյան չի հանդուրժում ավելորդ խոնավությունը։ Ժամանակ առ ժամանակ տերևները պետք է ցողել: Բույսը պետք է վերատնկել վերափոխման միջոցով: Մուրայայի այս տեսակը բազմացվում է սերմերով և հատումներով, որոնցից նախընտրելի է առաջին մեթոդը:
Դեղագործական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]• Պտուղները նվազեցնում են արյան ճնշումը, ունեն տոնիկ հատկություններ[15]։
• Սուր շնչառական հիվանդության ժամանակ, կոկորդը լվանալու համար օգտագործում են տերևների եփուկը։
• Տերևները կարելի է նաև ծամել։
• Եթե բերանի լորձաթաղանթին երկար պահպանված վերքեր կան, բավական է 1–2 տերև ծամել, առաջացած խյուսը դնել վերքի վրա, այն արագ կբուժվի և կվերանա։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вульф Е. В., Малеева О. Ф. 508. Murraya Koenig — Муррая Արխիվացված է Մայիս 24, 2022 Wayback Machine-ի միջոցով: / Мировые ресурсы полезных растений. — Л.: Наука, 1969. — 568 с.
- ↑ «Murraya paniculata. Germplasm Resources Information Network — (GRIN)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 60 (օգնություն) - ↑ https://agro-market.net/news/komnatnyie_rasteniya/murrayya_derevo_zhizni_/?srsltid=AfmBOoob9FPFef92eGIBBb8iIXjRGVX4R8kJrQHcLajfU2IOrR72DiRF
- ↑ Сааков С. Г. Оранжерейные и комнатные растения и уход за ними. — Л.: Наука, 1985. — С. 556. — 621 с.
- ↑ Цицилин А. Н. Фитодизайн. Как вырастить здоровый воздух в офисе и дома [«...Мурайя иноземная, или мурайя метельчатая (Murraya exotica L. (M. paniculata (L.) Jack) Orange jessamine — оранжевый жасмин, orange jasmine — оранжевый жасмин, Chinese box — китайская шкатулка, mock orange — макет (ложный) апельсина, Mock lime — ложный лайм, Satinwood — атласное дерево, Lakeview Jasmine — подобный жасмину. Народные названия указывают на схожесть аромата цветков мурайи и жасмина, а также на то, что плоды мурайи похожи на плоды других родственников семейства: апельсина, лайма, но во много раз меньше по размеру...»] // М.: Эксмо, 2011 г. — 272 с. ISBN 978-5-699-42220-3 (ISBN 9785457036901, 2022).
- ↑ John O'Connell The Book of Spice / В переводе Е. Н. Кручина: Энциклопедия специй. От аниса до шафрана (шалфея) / Листья карри. Murraya koenigii [«...Иногда карри путают с растением Муррайя метельчатая (Murraya paniculata), оно же оранжевый жасмин...»] // М.: Издательство «Э», 2017. — 352 с. ISBN 9785040860739 (электрон.), ISBN 978-5-699-90060-2 (печатн.).
- ↑ Haike Falkenberg. Gärten in Häusern. Entwurf und Konstruktion von Grünräumen in privaten und öffentlichen Gebäuden [Orangenjasmin/Orangenraute (Murraya paniculata)] // Birkhäuser, 2012. — 224 pp. ISBN 9783034610469. — P. 118.
- ↑ Theo Boss, Reiner Blunck. BGW Dresden [Murraya paniculata (Orangenjasmin)] // Edition Axel Menges, 1997. — 95 pp. ISBN 9783930698301. — P. 44.
- ↑ Benjamin Maximilian Eisenhauer. Das Große Wörterbuch Englisch — Deutsch. 500.000 Einträge [orange jessamine trees (botanical genus)|curry-leaf tree; curry tree; curry leaf|jasmine orange; Chinese box <=> Orangenrauten {pl} (Murraya) (botanische Gattung) [bot.]|Currybaum {m}; Curryblatt {n}; Currypflanze {f}; Curry-Orangenraute {f} (Murraya koenigii)|Jasmin-Orangenraute {f}; Orangenjasmin {m} (Murraya paniculata / Murraya exotica)] // eBook, 2020. — 31 920 pp. 20 782 Kb. ASIN B09TSV5YTW.
- ↑ Murraya (англ.). The Plant List. Version 1.1. (2013). Дата обращения: 28 октября 2016. Архивировано 6 сентября 2017 года.
- ↑ Русское название таксона — согласно следующему изданию: Шретер А. И., Панасюк В. А. Словарь названий растений = Dictionary of Plant Names / Межд. союз биол. наук, Нац. к-т биологов России, Всерос. ин-т лек. и ароматич. растений Рос. сельскохоз. академии; Под ред. проф. В. А. Быкова. — Кенигштейн / Таунус (Германия): Кельтц Сайентифик букс, 1999. — С. 494. — 1033 с. — ISBN 3-87429-398-X.
- ↑ https://vk.com/wall-214695804_1672
- ↑ https://mostitsky_universal.academic.ru/534/
- ↑ https://florashop.com.ua/ru/muraiia-volotysta-apelsynovyi-zhasmyn/?srsltid=AfmBOoqlsn_2G3Z6u0Rkh9T5d4iRM7gpaZhcvjTYc1Q1RsXWCxGJDleb
- ↑ https://www.mayflor.ru/articles/murraiya-metelchataya-chem-polezna_art.html?srsltid=AfmBOooq1_tHXaYAgBLCkT8kVWHz4UM01nNgS4xAQey74aLi_ZLOUvfX
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուրրայա կատեգորիայում։ |