Մուրսիլիս Ա
Մուրսիլիս Ա | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 17-րդ դար |
Մահացել է | մ. թ. ա. 1590 |
Մահվան վայր | Հատտուսա, Բողազկալե, Չորումի մարզ, Թուրքիա |
Գերեզման | Հատտուսա |
Մասնագիտություն | թագավոր |
Ամուսին | Կալիս |
Ծնողներ | հայր՝ Մարատիձ, մայր՝ Հաստայարաս |
Մուրսիլիս Ա (երբեմն գրվում է Մուրշիլիս), (մ.թ.ա. 17-րդ դար - մ. թ. ա. 1590, Հատտուսա, Բողազկալե, Չորումի մարզ, Թուրքիա) խեթական թագավոր Ք.ա. մոտ 1620-1590 թվականներ, ըստ մեր ժամանակներում ընդունված միջին ժամանակագրության[1] կամ այլընտրանքայինի՝ Ք.ա. մոտ 1556–1526 թվականներ (կարճ ժամանակագրություն): Հավանաբար իր նախորդի՝ Խաթթուսիլիս Ա-ի թոռն էր: Նրա քույրը Խարապշիլին էր, իսկ կինը՝ Կալի թագուհին[2][3]:
Մուրսիլիսը անչափահաս էր գահ բարձրացել: Հասունանալով նա վերսկսել է Խաթթուսիլիս Ա-ի մղած պատերազմը Սիրիայի հյուսիսում[4]: Նա նվաճել է ամորեական Յամհադի թագավորությունը և նրա մայրաքաղաք Հալեպը, որ փրկվել էր Խաթթուսիլիից: Այնուհետև նա անցել է աննախադեպ երթով 2000 կիլոմետր դեպի հարավ, Միջագետքի սիրտը, որտեղ Ք.ա. 1595 թվականին նա ավերել և կողոպտել է Բաբելոն քաղաքը: Բաբելոնի վրա Մուրսիլիսի հարձակվելու դրդապատճառներն անհայտ են, չնայած Ուիլյամ Բրոդը ենթադրում էր, որ պատճառը հացահատիկի ձեռքբերումն էր, քանի որ Թերայի ժայթքման ամպերը նվազեցրել էին հիթթիթների բերքը[5]:
Բաբելոնյան արշավանքը չէր կարող նշանակել տարածաշրջանային ինքնիշխանության գործադրում: Այդ քաղաքը պարզապես շատ հեռու էր Անատոլիայից և հիթթիթների իշխանական կենտրոնից: Այնուամենայնիվ կարծում են, որ բաբելոնյան արշավանքը վերջ է տվել Համմուրաբիի Ամորեացիների տոհմին և թույլ տվել, որ Կասսիտները գրավեն իշխանությունը, կարող էր կապ ունենալ նրանց հետ դաշնակցելու հետ կամ նրանց բարեհաճության դրդելու փորձ լինել[6]: Հնարավոր է նաև, որ Մուրսիլիսը հեռահար հարձակումը ձեռնարկել էր անձնական դրդապատճառներով, այն է՝ որպես իր նախորդի՝ Խաթուսիլիս Ա-ի ռազմական սխրագործությունները գերազանցելու միջոց[7]:
Երբ Մուրսիլիսը վերադարձել է իր թագավորություն, զոհ է գնացել իր փեսա, ապագայում՝ Խանտիլիս Ա թագավորի գլխավորած (որը և գրավել է գահը) և վերջինիս փեսա Զիդանտասի մասնակցությամբ դավադրությանը[8]: Նրա մահով սկսվել է սոցիալական անկարգությունների և կենտրոնական իշխանության քայքայման մի շրջան, որին հաջորդել է Սիրիայում կատարված նվաճումների կորուստը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Manning, Sturt W., et al. (2016). "Integrated Tree-Ring-Radiocarbon High-Resolution Timeframe to Resolve Earlier Second Millennium BCE Mesopotamian Chronology", in Plos One, Published: July 13, 2016.
- ↑ Shoshana R. Bin-Nun, The Tawananna in the Hittite kingdom. Online version.
- ↑ Margalit Finkelberg, Greeks And Pre-Greeks: Aegean Prehistory And Greek Heroic Tradition.
- ↑ Trevor Bryce (2005)։ The Kingdom of the Hittites։ Oxford University Press։ էջ 101։ ISBN 978-0-19-928132-9
- ↑ Broad, William J. "It Swallowed a Civilization. " New York Times, D1. 21 October 2003.
- ↑ Bryce, The Kingdom of the Hittites, 99.
- ↑ Bryce, "The Kingdom of the Hittites," 99–100.
- ↑ The Hittites and their World