Jump to content

Մուրճիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրճիկ
Տեսակchiral bone type? և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասլսողական ոսկրիկներ[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էլսողական ոսկրիկներ
Կազմված էhandle of malleus?, head of malleus?, neck of malleus?, lateral process of malleus? և anterior process of malleus?
Անատոմիական տեղայնացումթմբկախոռոչ
Միանում էԹմբկաթաղանթ, incus? և tensor tympani muscle?
Մասնագիտությունաուդիոլոգիա, ականջաբանություն և քիթ-կոկորդ-ականջաբանություն
MeSHA09.246.397.247.524
Անատոմիայի հիմնարար մոդել52753
Անատոմիական տերմինոլոգիա 98A15.3.02.043
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889)
 Malleus Վիքիպահեստում

Մուրճիկ (լատիներեն՝ malleus), միջին ականջի մուրճաձև փոքրիկ ոսկր կամ լսողական ոսկրիկ, որը միանում է սալին և ամրացած է թմբկաթաղանթի ներքին մակերեսին։ Malleus բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է մուրճ։ Այն թմբկաթաղանթից ձայնային տատանումները հաղորդում է սալին (լատիներեն՝ incus

Մուրճիկը միջին ականջում տեղակայված ոսկոր է։ Այն երեք լսողական ոսկրիկներից առաջինն է և ամրացված է թմբկաթաղանթին։ Մուրճիկի գլխիկը մեծ, դուրս ցցված հատվածն է, որը միանում է սալին։ Գլխիկը միանում է մուրճիկի վզիկին։ Ոսկրը շարունակվում է որպես մուրճիկի կոթ, որը միանում է թմբկաթաղանթին[3]։ Մուրճիկի վզիկի և կոթի միջև ոսկրից դուրս են գալիս կողմնային և առաջային ելունները[4][5]։ Ոսկրն այնպես է դասավորված, որ գլխիկը վերևում է, իսկ կոթը՝ ներքևում[5]։

Մուրճիկն առաջանում է առաջին ըմպանային աղեղից՝ սալի հետ միասին[5]։ Մարդկանց մոտ այն զարգանում է Մեկելյան աճառից[5]։

Մուրճիկը միջին ականջի երեք լսողական ոսկրիկներից մեկն է, որը թմբկաթաղանթից ձայնը հաղորդում է ներքին ականջին: Այն ընդունում է տատանումները թմբկաթաղանթից և փոխանցում դրանք սալին[4]:

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջի վիրահատությունների ժամանակ վիրաբույժները կարող են շոշափել մուրճիկը[3]: Վիրահատական բարդությունների պատճառով այն կարող է անշարժանալ՝ առաջացնելով լսողության կորուստ[3]: Այս խնդիրը հնարավոր է շտկել կրկնակի վիրահատական միջամտության միջոցով[3]:

Մի շարք աղբյուրներ մուրճիկի հայտնագործումը վերագրում են անատոմ և փիլիսոփա Ալեսանդրո Աքիլինիին[6][7]: Մուրճիկի առաջին համառոտ գրավոր նկարագրությունը տվել է Բերենգարիո դա Կարպին իր Commentaria super anatomia Mundini (1521 թվական) աշխատության մեջ[8]: Նիկոլո Մասսայի Liber introductorius anatomiae[9] աշխատությունում մուրճիկը նկարագրված է փոքր-ինչ ավելի մանրամասն. հեղինակը և՛ մուրճիկը, և՛ սալը նմանեցրել է փոքրիկ մուրճերի (լատիներեն՝ malleoli)[10]:

Այլ կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրճիկը բնորոշ է բացառապես կաթնասուններին: Այն էվոլյուցիայի է ենթարկվել ամնիոտների ստորին ծնոտի ոսկրից, որը կոչվում է հոդային ոսկր (լատիներեն՝ articular): Վերջինս մինչ օրս կազմում է սողունների և թռչունների ծնոտային հոդի բաղկացուցիչ մասը[11][12]։

Լրացուցիչ նկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լսողական ոսկրիկներ
Լսողական ոսկրիկներ  
Տասնութ շաբաթական մարդու սաղմի գլուխը և պարանոցը, բացված Մեկելի աճառով և հիոիդ ոսկրով։
Տասնութ շաբաթական մարդու սաղմի գլուխը և պարանոցը, բացված Մեկելի աճառով և հիոիդ ոսկրով։  
Արտաքին և միջին ականջ, բացված առջևից: Աջ կողմ:
Արտաքին և միջին ականջ, բացված առջևից: Աջ կողմ:  
Լսողական ոսկրիկների շղթան և դրանց կապանները՝ թմբկախոռոչի ուղղահայաց, լայնական հատույթում, տեսքը առջևից։
Լսողական ոսկրիկների շղթան և դրանց կապանները՝ թմբկախոռոչի ուղղահայաց, լայնական հատույթում, տեսքը առջևից։  
Մուրճիկի համակարգչային շերտագրության պատկերը
Մուրճիկի համակարգչային շերտագրության պատկերը  
Լսողական ոսկրիկներ։ Թմբկախոռոչ։ Խորանիստ հատում
Լսողական ոսկրիկներ։ Թմբկախոռոչ։ Խորանիստ հատում  
Լսողական ոսկրիկներ։ Սալ, մուրճիկ։ Խորանիստ հատում
Լսողական ոսկրիկներ։ Սալ, մուրճիկ։ Խորանիստ հատում  

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/231.html
  3. 1 2 3 4 Lippy, William H.; Berenholz, Leonard P. (2010). «25 - Special Problems of Otosclerosis Surgery». Otologic surgery (անգլերեն) (3rd ed.). Philadelphia: Saunders. էջեր 293–303. doi:10.1016/B978-1-4160-4665-3.00025-1. ISBN 978-1-4377-1966-6. OCLC 489078311.
  4. 1 2 Mitchell, Richard L. Drake, Wayne Vogl, Adam W. M. (2005). Gray's anatomy for students. Philadelphia, Pa.: Elsevier. էջ 862. ISBN 978-0-8089-2306-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 1 2 3 4 Cunningham, Craig (2016). «5 - The Skull». Developmental juvenile osteology (անգլերեն). Louise Scheuer, Sue M. Black, Helen Liversidge, Angela Christie (2nd ed.). Amsterdam: Academic Press. էջեր 43–148. doi:10.1016/B978-0-12-382106-5.00005-0. ISBN 978-0-12-382107-2. OCLC 956277358.
  6. Alidosi, GNP. I dottori Bolognesi di teologia, filosofia, medicina e d'arti liberali dall'anno 1000 per tutto marzo del 1623, Tebaldini, N., Bologna, 1623. http://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k51029z/f35.image#
  7. Lind, L. R. Studies in pre-Vesalian anatomy. Biography, translations, documents, American Philosophical Society, Philadelphia, 1975. p.40
  8. Jacopo Berengario da Carpi,Commentaria super anatomia Mundini, Bologna, 1521. https://archive.org/details/ita-bnc-mag-00001056-001
  9. Niccolo Massa, Liber introductorius anatomiae, Venice, 1536. p.166. https://www.digitale-sammlungen.de/en/view/bsb10151904?page=1
  10. O'Malley, C.D. Andreas Vesalius of Brussels, 1514-1564. Berkeley: University of California Press, 1964. p. 120
  11. Ramachandran, V. S.; Blakeslee, S. (1999). Phantoms in the Brain. Quill. էջեր 210. ISBN 9780688172176.
  12. Luo, Zhe-Xi (2021). «2.14 - Origins and Early Evolution of Mammalian Ears and Hearing Function». The Senses: A Comprehensive Reference (անգլերեն). Vol. 2. Bernd Fritzsch (2nd ed.). Cambridge, Massachusetts: Academic Press. էջեր 207–252. doi:10.1016/B978-0-12-805408-6.00033-6. ISBN 978-0-12-805409-3. OCLC 1196340700.