Մուրատ Քարայալչըն
| Մուրատ Քարայալչըն թուրքերեն՝ Murat Karayalçın | ||
| ||
|---|---|---|
| Դեկտեմբերի 12, 1994թ.[1] - Մարտի 27, 1995թ.[1] | ||
| Նախորդող | Մումտազ Սոյսալ | |
| Հաջորդող | Էրդալ Ինյոնու | |
| ||
| Սեպտեմբերի 19, 1993թ.[1] - Մարտի 27, 1995թ. | ||
| Նախորդող | Էրդալ Ինյոնու | |
| Հաջորդող | Հիկմետ Չեթին | |
| Կուսակցություն՝ | ||
| Կրթություն՝ | Անկարայի համալսարան Արևելյան Անգլիայի համալսարան | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | |
| Ազգություն | Թուրք (ծագումով համշենահայ[2]) | |
| Ծննդյան օր | 1943 թվական | |
| Ծննդավայր | Սամսուն, Թուրքիայի Հանրապետություն | |
| Քաղաքացիություն | ||
Մուրատ Քարայալչըն (թուրքերեն՝ Murat Karayalçın, 1943[3], Սամսուն, Թուրքիա), համշենահայ ծագմամբ[2] թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար (1994-1995), նախկին փոխվարչապետ, Անկարա քաղաքի նախկին քաղաքապետ (1989–1993), Թուրքիայի Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության հիմնադիր։
Քարայալչընը ուսումը ստացել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում (1968 թվական) և Արևելյան Անգլիայի համալսարանում, որտեղ նա ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում (1977 թվական)։ 1993 թվականի սեպտեմբերի 11-ին ընտրվել է Թուրքիայի Սոցիալ-դեմոկրատական պոպուլիստական կուսակցության առաջնորդի պաշտոնում՝ փոխարինելով Էրդալ Ինյոնուին և դառնալով Թուրքիայի 50-րդ կառավարությունում փոխվարչապետ[1]։ 1995 թվականին Սոցիալ-դեմոկրատական պոպուլիստական կուսակցությունը ձուլվել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությանը։
2009 թվականին Մուրատ Քարայալչընը Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Անկարայի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու, որտեղ հավաքել է ընտրողների ձայների 31.50%-ը։ 2002 թվականին հիմնադրել է նոր Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Biyografi.info - Biography of Murat Karayalçın(թուրքերեն)
- ↑ 2,0 2,1 The Hemshin: History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey, Hovann S. Simonian.(անգլ.)
- ↑ 20th Century Press Archives — 1908.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biyografi.info - Biography of Murat Karayalçın(թուրքերեն)
- Biyografi.net - Biography of Murat Karayalçın(թուրքերեն)
- Անձինք այբբենական կարգով
- 1943 ծնունդներ
- Սամսուն քաղաքում ծնվածներ
- Ծագումով համշենահայ թուրքեր
- Թուրքիայի քաղաքական կուսակցությունների առաջնորդներ
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Թուրքիայի փոխվարչապետներ
- Թուրքիայի 20-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներ