Մուրատ Բոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրատ Բոզ
թուրքերեն՝ Murat Boz
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1980(1980-03-07) (43 տարեկան)
ԾննդավայրԶոնգուլդաք (քաղաք), Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՍտամբուլի Բիլգի համալսարան
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դերասան և գրող
Կայքmuratboz.com
Commons-logo.svg Murat Boz Վիքիպահեստում

Մուրատ Բոզ (թուրքերեն՝ Murat Boz, (մարտի 7, 1980(1980-03-07), Զոնգուլդաք (քաղաք), Թուրքիա), թուրք երգիչ, դերասան և մոդել։ 2015 թվականին Բուրակ Օզչիվիտի և Ասլը Էնվերի հետ Մուրատը նկարահանվել է Եղբայր իմ կատակերգությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրատը տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Զոնգուլդաքի մարզի Քարադենիզ Էրեղլի փոքրիկ քաղաքում (թուրքերեն՝ Karadeniz Ereğli)[1][2][3]: Ավելի ուշ 1995 թվականին տեղափոխվել է Ստամբուլ, որպեսզի ավարտի արվեստների բարձրագույն դպրոցը։ Մուրատը աշխատել է որպես բեք վոկալ երաժշտասրահներում։

Անհատական առաջին ելույթը տեղի է ունեցել 1998 թվականին, երբ թուրքական Milliyet օրաթերթը հայտարարել էր համերգ, որտեղ ելույթ էին ունենում արվեստի դպրոցի շրջանավարտները։

1999 թվականին Մուրատը ավարտել է Ստամբուլի Արվեստի բարձրագույն դպրոցը՝ ջազ վոկալ մասնագիտացմամբ։ Շարունակել է իր կրթությունը Ստամբուլի կոնսերվատորիայում։ Մուրատը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Aşkı Bulamam Ben»-ը (հայերեն՝ Ես չեմ կարող գտնել սեր) 2006 թվականի ամռանը։ Սինգլը հաջողվել է և Մուրատը որոշել է թողարկել իր երկրորդ՝ «Maximum» սինգլը, որին հաջորդել է միևնույն անվամբ ալբոմը։ Առաջին սինգլի թողարկումից հետո գործարք է կնքել թուրքական «Stardium» լեյբլի հետ։ з

2008 թվականին Մուրատը թողարկել է «Uçurum» (հայերեն՝ Քարափ) սինգլը՝ նոր «DSM» լեյբլի ներքո։ Առաջին սինգլի թողարկումից հետո հաջորդել է «Şans» (հայերեն՝ Շանս) ալբոմը։

Ներկայումս հանդիպում է դերասանուհի Ասլը Էնվերի հետ։ 2015 թվականին Բուրակ Օզչիվիտի և Ասլը Էնվերի հետ Մուրատը նկարահանվել է Եղբայր իմ կատակերգությունում։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունվարին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի անվանում Թողարկման ամսաթիվ
Maximum փետրվարի 10, 2007 թվական
Şans 2008 թվական

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Aşkı Bulamam Ben» — 2006
  • «Maximum» — 2006
  • «Püf» — 2007
  • «Uçurum» — 2008
  • «Ben Aslında» — 2008
  • «Para Yok» — 2008
  • «Özledim» — 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kaderimi Tarkan'ın önerisi değiştirdi» (Turkish)։ Sabah։ 6 July 2010։ Արխիվացված է օրիգինալից 7 July 2010-ին։ Վերցված է 8 October 2012 
  2. «Bu starı tanıdınız mı?» (Turkish)։ eregliyenihaber.com։ 13 February 2011։ Արխիվացված է օրիգինալից 15 February 2011-ին։ Վերցված է 8 October 2012 
  3. «Murat Boz Hayatıyla İlgili Merak Edilenleri Cevapladı!» (Turkish)։ acunn.com։ 27 January 2013։ Արխիվացված է օրիգինալից 28 June 2013-ին։ Վերցված է 23 April 2013