Jump to content

Մուրաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մուրաու
գերմ.՝ Murau
Զինանշան

47°6′43″N 14°10′23″E / 47.11194°N 14.17306°E / 47.11194; 14.17306
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՀամայնքMurau District?
Մակերես10,75 կմ², 76,66 կմ²
ԲԾՄ829 մետր
Բնակչություն3629 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Հեռախոսային կոդ3532
Փոստային դասիչ8850
Ավտոմոբիլային կոդMU
Պաշտոնական կայքmurau.gv.at(գերմ.)
Մուրաու (Ավստրիա)##
Մուրաու (Ավստրիա)

Մուրաու (գերմաներեն՝ Murau), քաղաք Ավստրիայի Շտիրիա երկրամասի Մուրաու շրջանում, որի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 76,66 քառակուսի կիլոմետր տարածք: 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3.629, 2025 թվականի տվյալներով՝ 3.300[2]: Պաշտոնական կոդը՝ 61 411:

Մուրաուի տնտեսությունը մեծապես կախված է զբոսաշրջությունից, մասնավորապես մերձակայքում լեռնադահուկային երկու հանգստավայրերի առկայությունից։ Բնակավարը համբավվել է նաև գարեջրագործությամբ, որի մասին պատմական աղբյուրներում վկայություններ կան սկսած 15-րդ դարից:

Մուր գետի հովիտը բնակեցված է եղել դեռևս բրոնզի դարում։ Պևտինգերյան աղյուսակի տվյալների հիման վրա 18-19-րդ դարերում որոշ ուսումնասիրողներ ենթադրում էին, որ այստեղ՝ Վիրունումից դեպի Յուվավում (Զալցբուրգ) տանող ճանապարհին է գտնվել Նորիկումի կելտական թագավորության մայրաքաղաք Նորեան[3]։

Շտիրիայի դքսությունում գտնվող Մուրովե («Մուրի գետահովիտ») կոչվող վայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1250 թվականին: Այստեղ հիմնված բնակավայրը պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել 1298 թվականին: 13-րդ դարում հողերը գտնվում էին Լիխտենշտայնների ազնվական ընտանիքի ձեռքում: Ուլրիխ ֆոն Լիխտենշտայնը (մահացել է 1275 թվականին), որ նաև երգիչ ու բանաստեղծ էր, կառուցել է Օբերմուրաու ամրոցը, որն ավերվել է Հաբսբուրգի Ռուդոլֆ II-ի և Բոհեմիայի Օտտոկար II-ի միջև 1276-1278 թվականներին տեղի ունեցած կռիվների ժամանակ և հետագայում վերակառուցվել:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն ըստ թվականների
ՏարիԲնակ.±%
18691293    
18801409+9.0%
18901377−2.3%
19001679+21.9%
19101807+7.6%
19231990+10.1%
19342117+6.4%
19392279+7.7%
19512838+24.5%
19612794−1.6%
19712711−3.0%
19812622−3.3%
19912443−6.8%
20012331−4.6%
20112096−10.1%

Մուրաուին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման՝ ցուրտ ձմեռներով ու տաք ամառներով (Köppen:Dfb):

Մուրաու, averages 1991-2020ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) −1.1
(30)
0.3
(32.5)
4.3
(39.7)
9.4
(48.9)
14.4
(57.9)
18.2
(64.8)
19.8
(67.6)
19.3
(66.7)
14.8
(58.6)
10.4
(50.7)
4.5
(40.1)
0.2
(32.4)
9.5
(49.1)
Միջին օրական °C (°F) −5.5
(22.1)
−4.1
(24.6)
−0.1
(31.8)
4.7
(40.5)
9.5
(49.1)
13.4
(56.1)
14.9
(58.8)
14.6
(58.3)
10.3
(50.5)
5.9
(42.6)
0.9
(33.6)
−3.9
(25)
5.05
(41.08)
Միջին ցածր °C (°F) −9.7
(14.5)
−8.3
(17.1)
−4.4
(24.1)
−0.3
(31.5)
4.3
(39.7)
7.9
(46.2)
9.5
(49.1)
9.6
(49.3)
5.9
(42.6)
2.0
(35.6)
−2.2
(28)
−7.5
(18.5)
0.57
(33.02)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 43
(1.69)
46
(1.81)
64
(2.52)
79
(3.11)
109
(4.29)
128
(5.04)
127
(5)
128
(5.04)
100
(3.94)
89
(3.5)
83
(3.27)
56
(2.2)
1052
(41,42)
Միջ. անձրևոտ օրեր 7 7 8 11 13 13 13 12 9 8 8 7 116
% խոնավություն 80 79 78 75 77 76 77 79 82 84 84 79 79.2
Միջին օրական արևային ժամ 4.7 4.9 6.1 7.5 8.6 10.2 10.3 8.5 6.1 4.8 3.8 4.5 6.67
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. Statistik Austria. «Bevölkerung zu Jahresbeginn seit 01.01.2002 nach administrativen Gebietseinheiten». Վերցված է 18 лютого 2026-ին.
  3. Vergl. August von Wersebe: Über die Völker und Völker-Bündnisse des alten Teutschlands: Nochmals versuchte größtenteils auf ganz neue Ansichten gegründete Erläuterungen. Hahnsche Hofbuchhandlung, Hannover 1826, S. 268 (Google eBook, vollständige Ansicht, p. 268, at Google Books).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Brodschild, R., «Geschichtlicher Führer durch den Bezirk Murau», 1971
  • Frieß, N. u. Maroschek, E., «Nach altem Brauch in der Steiermark», 1994
  • Koroschitz, W. y Vonbank-Schedler, U., «Kein schöner Land, NS-Opfer in Murau», 2012
  • Walter Brunner (Historiker): Murau. Eine Stadt stellt ihre Geschichte vor. Anläßlich der 700. Wiederkehr der Stadtrechtsverleihung. Band 1: Von den Anfängen bis 1850. Eigenverlag der Stadtgemeinde Murau, Murau 1998.
  • Wolfgang Wieland: Murau. Eine Stadt stellt ihre Geschichte vor. Anläßlich der 700. Wiederkehr der Stadtrechtsverleihung. Band 2: Von 1850 bis zur Gegenwart. Eigenverlag der Stadtgemeinde Murau, Murau 1998.
  • Wolfgang Wieland: Pioniere – Idealisten – Weltmeister. 100 Jahre Schisport in Murau. Eigenverlag des Wintersportvereines Erste Murau, Murau 1993; ISBN 3-9500244-0-9.
  • Wolfgang Wieland: Schloß Murau. Schwarzenbergische Archive, Murau 1994.
  • Wolfgang Wieland: Anna Neumanin von Wasserleonburg. Die Herrin von Murau. 2. Auflage. Eigenverlag, Murau 1999; ISBN 3-9501004-0-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրաու» հոդվածին։