Jump to content

Մուրակամի T

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրակամի T
ՀեղինակՀարուկի Մուրակամի[1]
Տեսակգրավոր աշխատություն
ԹեմաՄարզաշապիկ[1]
ԹարգմանիչPhilip Gabriel?

Murakami T: The T-Shirts I Love (ճապ.՝ 村上T: 僕の愛したTシャツたち Murakami T: boku no ai shita T-shatsutachi) Հարուկի Մուրակամիի գիրք է, որը սկզբնապես հրապարակվել է եղել Popeye ամսագրում 2018-ից 2020 թվականներին, իսկ հետո՝ 2020-ին, հրատարակվել է Magazine House հրատարակչության կողմից[2]։ Այն հիմնականում բաղկացած է Մուրակամիին պատկանող շապիկների լուսանկարներից։ 2021 թվականին գիրքը անգլերեն թարգմանությամբ հրատարակեց Knopf հրատարակչությունը՝ թարգմանիչ Ֆիլիպ Գաբրիելի թարգմանությամբ[3]։ Գրքի անգլերեն հրատարակությանը զուգահեռ ներկայացվել էր նաև շապիկների և ապրանքների հավաքածու՝ Out of Print ընկերության կողմից[4]։

Ներածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն ներկայացնում է Մուրակամիի որոշ շապիկները՝ որոնց մեծ մասը նա ձեռք է բերել Տոկիոյում՝ ճանապարհորդությունների ընթացքում։ Մուրակամին շապիկները պահում է ստվարաթղթե արկղերում։ Գրքում ներկայացված որոշ շապիկներ ուղեկցվում են նաև էսսեներով։

Անգլերեն թարգմանության հրապարակումից մի քանի ամիս առաջ The New Yorker-ում Մուրակամին կիսվել էր իր շապիկների հավաքածուի որոշ ուշագրավ օրինակներով։ Դրանց թվում կային շապիկներ հետևյալ արտահայտությամբ՝ «I put ketchup on my ketchup» («Ես կետչուպ եմ լցնում իմ կետչուպի վրա»), ինչպես նաև շապիկներ՝ զարդարված Heineken-ի, Sigillum Universitatis Islandiae-ի և The Ramones ռոք խմբի պատկերանշաններով[5]։ Նյու Յորք Թայմս-ին տված հարցազրույցում Մուրակամին նշել է, որ երբեք նպատակ չի ունեցել հավաքել նման մեծ հավաքածու շապիկներ, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ շապիկներ կրելն իր համար որպես գրող «ազատություն» է խորհրդանշում է։ Vanity Fair-ին նա պատմել է, որ այս գիրքը ստեղծվել է այն պահին, երբ ինքը «դրամատուրգիա գրելու տրամադրություն չուներ», բայց միևնույն է՝ ուզում էր ինչ-որ բան գրել[6]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Publishers Weekly ամսագիրը բնութագրել է գիրքը որպես «գրավիչ հատվածների ժողովածու»[7]։ Kirkus Reviews-ը նշել է, որ գիրքը «ցույց է տալիս համեստ և իրական Մուրակամիի աշխարհը»[8]։

Vanity Fair-ը նշել է, որ գրքի գրառումները կրում են «անկեղծ տոն, որը բնորոշ է Մուրակամիի ոչ գեղարվեստական գործերին»։ The Atlantic-ը գրել է, որ գիրքը «մասամբ ցուցադրություն է, որը նրբորեն է կարդացվում»[9]։ Japan Society-ն հայտնում է․ «Ինչպես միշտ, հենց Մուրակամիի ընկերասիրությունն է՝ զուգորդված մի տեսակ իմաստուն հանգստությամբ, որ գերում է առավելագույնս»[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Landsbaum C. “Even a Novelist Has to Wear Something”: Haruki Murakami Puts His Massive T-shirt Collection on DisplayVanity Fair, 2021.
  2. 村上, 春樹 (2020 թ․ հունիսի 4). 村上T 僕の愛したTシャツたち. マガジンハウス. ISBN 978-4838731077.
  3. Murakami, Haruki (2021 թ․ նոյեմբերի 23). Murakami T: The T-Shirts I Love. Translated by Gabriel, Philip. Knopf. ISBN 978-0593320426.
  4. Kambhampaty, Anna P. (2021 թ․ նոյեմբերի 18). «Haruki Murakami Unpacks His T-Shirt Collection». The New York Times.
  5. Murakami, Haruki (2021 թ․ սեպտեմբերի 20). «An Accidental Collection». The New Yorker (ամերիկյան անգլերեն). ISSN 0028-792X. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. Landsbaum, Claire (2021 թ․ հոկտեմբերի 27). «"Even a Novelist Has to Wear Something": Haruki Murakami Puts His Massive T-shirt Collection on Display». Vanity Fair (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «Murakami T: The T-Shirts I Love by Haruki Murakami». www.publishersweekly.com. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. MURAKAMI T | Kirkus Reviews (անգլերեն).
  9. Lau, Charlene K. (2021 թ․ նոյեմբերի 16). «The Personality Test in Your Closet». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. Green, Laurence. «Murakami T: The T-Shirts I Love». The Japan Society. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 9-ին.