Jump to content

Մուրաթ Բոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրաթ Բոզ
թուրքերեն՝ Murat Boz
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1980(1980-03-07) (45 տարեկան)
ԾննդավայրԶոնգուլդաք (քաղաք), Զոնգուլդաքի մարզ
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՍտամբուլի Բիլգի համալսարան
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դերասան և գրող
🌐
 Murat Boz Վիքիպահեստում

Մուրաթ Բոզ (թուրքերեն՝ Murat Boz, (մարտի 7, 1980(1980-03-07), Զոնգուլդաք (քաղաք), Զոնգուլդաքի մարզ), թուրք երգիչ, դերասան և մոդել։ 2015 թվականին Բուրակ Օզչիվիտի և Ասլը Էնվերի հետ Մուրաթը նկարահանվել է «Եղբայր իմ» կատակերգությունում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրաթը տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Զոնգուլդաքի մարզի Քարադենիզ Էրեղլի փոքրիկ քաղաքում (թուրքերեն՝ Karadeniz Ereğli)[1][2][3]: Ավելի ուշ 1995 թվականին տեղափոխվել է Ստամբուլ, որպեսզի ավարտի արվեստների բարձրագույն դպրոցը։ Մուրաթը աշխատել է որպես բեք վոկալ երաժշտասրահներում։

Անհատական առաջին ելույթը տեղի է ունեցել 1998 թվականին, երբ թուրքական Milliyet օրաթերթը հայտարարել էր համերգ, որտեղ ելույթ էին ունենում արվեստի դպրոցի շրջանավարտները։

1999 թվականին Մուրաթը ավարտել է Ստամբուլի Արվեստի բարձրագույն դպրոցը՝ ջազ վոկալ մասնագիտացմամբ։ Շարունակել է իր կրթությունը Ստամբուլի կոնսերվատորիայում։ Մուրաթը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Aşkı Bulamam Ben»-ը (հայերեն՝ Ես չեմ կարող գտնել սեր) 2006 թվականի ամռանը։ Սինգլը հաջողվել է և Մուրաթը որոշել է թողարկել իր երկրորդ՝ «Maximum» սինգլը, որին հաջորդել է միևնույն անվամբ ալբոմը։ Առաջին սինգլի թողարկումից հետո գործարք է կնքել թուրքական «Stardium» լեյբլի հետ։ з

2008 թվականին Մուրաթը թողարկել է «Uçurum» (հայերեն՝ Քարափ) սինգլը՝ նոր «DSM» լեյբլի ներքո։ Առաջին սինգլի թողարկումից հետո հաջորդել է «Şans» (հայերեն՝ Շանս) ալբոմը։

Ներկայումս հանդիպում է դերասանուհի Ասլը Էնվերի հետ։ 2015 թվականին Բուրակ Օզչիվիտի և Ասլը Էնվերի հետ Մուրաթը նկարահանվել է Եղբայր իմ կատակերգությունում։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունվարին։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմի անվանում Թողարկման ամսաթիվ
Maximum փետրվարի 10, 2007 թվական
Şans 2008 թվական
  • «Aşkı Bulamam Ben» — 2006
  • «Maximum» — 2006
  • «Püf» — 2007
  • «Uçurum» — 2008
  • «Ben Aslında» — 2008
  • «Para Yok» — 2008
  • «Özledim» — 2009

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Kaderimi Tarkan'ın önerisi değiştirdi» (Turkish). Sabah. 2010 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Bu starı tanıdınız mı?» (Turkish). eregliyenihaber.com. 2011 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Murat Boz Hayatıyla İlgili Merak Edilenleri Cevapladı!» (Turkish). acunn.com. 2013 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրաթ Բոզ» հոդվածին։