Մուրադ Տխագալեգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրադ Տխագալեգով
Բնօրինակ անունռուս.՝ Мурат Тхагалегов
Ծնվել էհուլիսի 30, 1984(1984-07-30) (39 տարեկան)
Նալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերէստրադա, փոփ և ռոք
Մասնագիտություներգիչ և երաժիշտ
Գործիքներվոկալ
Կայքzvuk-m.com/murat-txagalegov.html

Մուրադ Տխագալեգով (հուլիսի 30, 1984(1984-07-30), Նալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգիչ, երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադ Տխագալեգովը ծնվել է 1984 թվականի հուլիսի 30-ին Նալչիկ քաղաքում[1], մեծ և բազմազավակ ընտանիքում[2]։ Նա ունի երկու եղբայր եվ չորս քույր։ Ազգությամբ չերքեզ է։ Կրթությամբ ոսկերիչ է։ Ամուսնացած է, ունի մեկ որդի։ Ներկայում ապրում է քաղաք Նարտկալայում։ «9 ալիք» հյուսիսկովկասյան երաժշտական մրցույթի բազմակի մրցանակակիր։ Մինչև երգիչ դառնալը քաղաք Նալչիկում աշխատել է բետոնի գործարանում, այդտեղ էլ միտք է ծագել՝ իր ձայնը հանրությանը ներկայացնել։ Մեծ բեմ բարձրանալուն նրան օգնել է իր հին ընկեր Ա. Գերյուգովը։ Հարազատներից թաքուն նա աշխատանքից հետո այցելել է ձայնագրման ստուդիայում եվ ձայնագրվել։ 2010 թվականին հանդես է եկել իր առաջին մենահամերգով Մոսկվայում։ Հետո նա մենահամերգով հանդես է եկել Ռուսաստանի ավելի քան քսան քաղաքներում։ Նրա ճանաչվածությունը գագաթնակետին հասավ 2011-2012 թվականներին։ Նա դարձավ ճանաչված ամբողջ Ռուսաստանում և խորհրդային տարածաշրջանի բոլոր երկրներում իր «Կալիմ» հիթի շնորհիվ։ Այդ ժամանակվանից այդ երգը սկսեց հնչել բազմաթիվ ռադիոկայաններում և նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրներում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այսպես 2015 թվականի նոյեմբերին "На дискотеку" երգը չհեռացավ երկու հարյուր թոփ հավաքածուներից Ռուսաստանի iTunes ժանրի world հավաքածուից։
  • Ավելի քան յոթանասուն շաբաթ չի հեռանում երեսուն հավաքածուներից Ռուսաստանի iTunes ժանրի world հավաքածուից։
  • Երգը միաժամանակ արժանացել է երկու մրցանակների միանգամից երկու անվանակարգերում՝ "Русский шансон" և iTunes Ռուսաստան։
  • Այդ երգը միաժամանակ ներկայացվել է տասնութ տարբեր ալբոմների ժողովածուներում, որոնցից յոթը նշված է թոփ հարյուր հավաքածուներում։
  • Այդ երգը տարբեր ժամանակաշրջանում զբաղեցրել է թոփ հարյուր հավաքածուներում iTunes տասը տարբեր երկրներում, ինչպես, օրինակ, Գերմանիայում,Չեխիայում, Լիտվայում, Թուրքմենստանում[3]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կալիմ» սինգլը գրավեց 7-րդ տեղը։ Թվային վարկանիշում վաճառքի ըստ Lenta.ru- ի[4]։
  • «Կալիմ» սինգլը գրավել է պատվավաոր տեղը ամենաշատ հնչողություն ունեցող լավագույն տասնյակում Ռուսաստանում և ԱՊՀ-ում[5]։
  • Հյուսիսային Կովկասի «9 ալիք» մրցանակաբաշխության բազմակի մրցանակակիր։ * "На дискотеку" տեսահոլովակը հավաքել է ավելի քան քառասուն միլիոն դիտորդ։
  • 2015 թվականին "На дискотеку" հոլովակը ցուցադրվել է RU.TV ալիքով «Տարվա հայտնություն» մրցանակով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]