Jump to content

Մուրադ Մեդելսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրադ Մեդելսի
արաբ․՝ مراد مدلسي‎‎
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1943(1943-04-30)
ԾննդավայրՏլեմսեն, Ալժիր
Մահացել էհունվարի 28, 2019(2019-01-28)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրԱլժիր, Ալժիր
Քաղաքացիություն Ալժիր և  Ֆրանսիա
ԿրթությունԱլժիրի համալսարան (1968)
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱլժիրի արտաքին գործերի նախարար, Finance minister of Algeria?, Finance minister of Algeria? և president of the constitutional counsel?
ԿուսակցությունBalad?
 Mourad Medelci Վիքիպահեստում

Մուրադ Մեդելսի, (արաբ․՝ مراد مدلسي‎‎, ապրիլի 30, 1943(1943-04-30), Տլեմսեն, Ալժիր - հունվարի 28, 2019(2019-01-28)[1][2], Ալժիր, Ալժիր), Ալժիրի քաղաքական, պետական և դիվանագիտական գործիչ, առևտրի նախարար (1988–1989 և 1999–2001), ֆինանսների նախարար (2001–2002 և 2005–2007), Ալժիրի արտաքին գործերի նախարար (2007–2013)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտություն է սովորել Ալժիրի համալսարանում։ 1970-1980 թվականներին աշխատել է մասնավոր հատվածում, հետագայում նշանակվել է առևտրի նախարարության գլխավոր քարտուղար։

1988-1989 թվականներին զբաղեցրել է առևտրի նախարարի պաշտոնը, իսկ 1990-1991 թվականներին եղել է ֆինանսների նախարարի տեղակալը։ 1999-2001 թվականներին կրկին աշխատել է որպես առևտրի նախարար, ապա 2001-2002 թվականներին ՝ որպես ֆինանսների նախարար։

2002 թվականից մինչև 2005 թվականի մայիսը եղել է Բութեֆլիկի նախագահի խորհրդական։ 2005 թվականի մայիսին նշանակվել է ֆինանսների նախարար և այդ պաշտոնում մնացել է մինչև 2007 թվականի հունիսի 4-ը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրադ Մեդելսի» հոդվածին։