Մուրադ Բալասանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մուրադ Բալասանի Բալասանյան (հունիսի 22, 1946, Քարինտակ, Շուշիի շրջան), առաջին կարգի օդաչու-հրամանատար։ Վարազդատ Բալասանյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1967) և Կիևի քաղաքացիական ավիացիայի ճարտարագիտական ինստիտուտը (1982)։ 1967-1989 թվականներին աշխատել է Եվլախի (Ադրբեջան) քաղաքացիական ավիացիայի վարչությունում, 1989-1994 թվականներին՝ «Էրեբունի» և «Զվարթնոց» օդանավակայաններում։

1989-1992 թվականներին կամավոր մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի ինքնապաշտպանությանը։

Շրջափակման ժամանակ, 1992 թվականին, Մուրադ Բալասանյանը նախաձեռնել և Յակ-40 ինքնաթիռով կատարել է առաջին թռիչքը Ստեփանակերտ։ Դրանից հետո վերականգնվել է Երևան-Ստեփանակերտ չվերթը։

Ընդհանուր թռիչքաժամը Արցախ կազմել է 100 ժամ։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

2014 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png