Մուրադ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուրադ Վլադիմիրի Ալեքսանյան
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՎԼԱԴԻՄԻՐԻ.jpg
27 մայիսի, 1974 - 31 օգոստոսի, 1992
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ակնաղբյուր, Ասկերանի շրջան
Մահվան վայր ԼՂՀ Մաճկալաշեն
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Մուրադ Ալեքսանյան (27 մայիսի, 1974, Ակնաղբյուր, Ասկերանի շրջան - 31 օգոստոսի, 1992, Մաճկալաշեն), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադ Ալեքսանյանը ծնվել է 1974 թ. մայիսի 27-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1992 թ. զինվորագրվել է հայրենի գյուղի ինքնապաշտպանական ջոկատում։ Մասնակցել է Ամարասի պաշտպանությանը։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 31-ին Մաճկալաշենի մերձակայքում ականի պայթյունից։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ակնաղբյուրի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]