Մուտք Պալերմոյի նավահանգիստ լուսնկա գիշերով (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուտք Պալերմոյի նավահանգիստ լուսնկա գիշերով
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Ժոզեֆ Վերնե
տարի1769
բարձրություն99,5 սանտիմետր[1]
լայնություն138 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ժանրբնանկար և ծովանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
Ծանոթագրություններ

«Մուտք Պալերմոյի նավահանգիստ լուսնկա գիշերով» (ֆր.՝ Entrée du port de Palerme au clair de lune), ֆրանսիացի նկարիչ, ծովանկարչության կարկառուն ներկայացուցիչ Կլոդ Ժոզեֆ Վերնեի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1769 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 99,5 × 138 սմ։ «Մուտք Պալերմոյի նավահանգիստ լուսնկա գիշերով» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մուտք Պալերմոյի նավահանգիստ լուսնկա գիշերով» ստեղծագործությունում հեղինակը՝ Կլոդ Ժոզեֆ Վերնեն պատկերել է ծավային տեսարան։ Առաջին պլանում հեղինակը վրձնել է մարդկանց ստաֆաժային ֆիգուրներ, որոնք զբաղված են նավահանգստային զանազան գործերով։ Ձկնորսը քաշում է որսը, բեռնակիրները հանգստանում են հակերի ու տակառների վրա։ Խարույկի հարևանությամբ կերակրաման է կախ տված։ Ձախ կողմում հեղինակը նկարել է իտալական Պալերմո քաղաքի նավահանգստային ամրոցի աշտարակը՝ Կաստելամարեն։ Երկնքում կույտավոր ամպեր են պատկերված, որոնց միջից երևում է լուսավոր Լուսինը։ Ձախ կողմի ներքևի հատվածում երևում է Կլոդ Ժոզեֆ Վերնեի ստորագրությունն ու կտավի ստեղծման տարեթիվը՝ «J. Vernet f 1769»: Աջ կողմի ներքևի հատվածում վարդագույն ներկով նշված է 3392 թիվը, որն Էրմիտաժի առաջին գույքագրման ու համարակալման ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մուտք Պալերմոյի նավահանգիստ լուսնկա գիշերով» ստեղծագործությունը ստեղծվել է 1769 թվականին[3]։ Առաջին գնորդը դարձել է ֆրանսիացի ազնվական՝ Լոնգվիլիեն՝ Մոնտրյոյից։ Մինչև 1790 թվականը կտավը գտնվել է Բուայե դը Ֆոնսկոլոմբի հավաքածուում։ Սկսած 1803 թվականից նկարը Սանկտ Պետերբուրգում է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cinq siècles de peinture française, Musée Pouchkine/Musée de l'Ermitage, Léningrad, éd. Aurora, 1990, n° 151
  • Diderot, Salons de 1767-1769, éd. Bukdahl, Delon, Lorenceau, Hermann, 1990, Texte p. 609 et note 118

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]