Մուտուրկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուտուրկուից)
Գյուղ
Մուտուրկա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներՄատրիկուն, Մատուռկա, Մատուրկա, Մուդիրգա, Մուդուրգա, Մուդուրկա, Մուդուրկան, Մուդուրկու, Մութաուրխա, Մուտարկա, Մուտուրկու, Մուտուռկա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մուտուրկա (Աշխարհ)##
Մուտուրկա (Աշխարհ)

Մուտուրկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 4 կմ հյուիս-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել, իսկ բնակիչների մեծ մասը կոտորվել է Կամախի կիճում 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 142 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտ է գտնվում Մուտուրկա վանական համալիրը։ Վանական համալիրի մեջ է մտնում Ս. Լուսավորիչ գմբեթավոր, չափերով մեծ եկեղեցին և Խորվիրապ ու Ս. Սարգիս փոքրիկ եկեղեցիները։ Ըստ ավանդության Խորվիրապի ներսի փոսում մի գիշեր անց է կացրել Գրիգոր Լուսավորիչը։ Վանքի մասին առաջին հիշատակությունները վերաբերվում են XVI դարին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքին կից գործում էր վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 905

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 92