Մուտիմիր
| Մուտիմիր | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 830-ականներ |
| Ծննդավայր | Ստարի Ռաս, Նովի Պազար, Սերբիա |
| Մահացել է | 891 |
| Կրոն | Արևելյան քրիստոնեություն |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Ծնողներ | հայր՝ Վլաստիմիր |
| Զբաղեցրած պաշտոններ | միապետ |
| Երեխաներ | Bran Mutimirović?, Pribislav of Serbia? և Stefan Mutimirović? |
Մուտիմիր (մոտ 830-ականներ, Ստարի Ռաս, Նովի Պազար, Սերբիա - 891), 851-ից 891 թվականներին Սերբիայի արքա։ Սերբական արքա Վլաստիմիրի ավագ որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտիմի ծննդյան հստակ ամսաթիվը և վայրը հայտնի չեն։ Նրա հայրը եղել է Սերբական թագավորության տիրակալ Վլաստիմիրն։ Մոր անունը աղբյուրներում չի հիշատակվում։ Լինելով ավագ որդին, Մուտիմիրը ժառանգել է Սերբիայի իշխանությունը Վլաստիմիրի մահից հետո։ Նրա փոքր եղբայրներ Ստրոիմիրը և Գոյնիկը կառավարել են փոքր կալվածքներ, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ։ Վլաստիմիրի մահից որո ժամանակ անց Բուլղարիայի տիրակալ Բորիսը հարձակում սկսեց սերբերի դեմ[1]։ Պատմագրության մեջ վեճի պատճառների վերաբերյալ տարբեր տարբերակներ կան։ Ըստ դրանցից մեկի, Բորիսը ցանկացել է վրեժ լուծել այն պարտության համար, որը բուլղարներն ունեցել են Վլաստիմիրի գահակալության շրջանում։ Մեկ այլ տարբերակով, նա հույս ուներ ընդլայնել իր տիրույթները և ամրապնդել Բուլղարիայի ազդեցությունը արևմտյան Բալկաններում[2]։
Բուլղարական բանակը ներխուժել է Սերբիայի տարածք։ Սերբիական բանակի դեմ կռվի ժամանակ նրանք պարտություն են կրել, գերության մեջ են հայտնվել Բորիս Վլադիմիրի որդին և 12 ազնվական բոյարներ։ Խաղաղություն հաստատելուց հետո գերիները վերադաձվել են Բուլղարիա։ Նրանց տեղափոխման վայրը եղել է Ռաս քաղաքը, պատմաբան Սիմա Չիրկովիչի խոսքով՝ այդ վայրն այն ժամանակ եղել է Սերբիայի իշխանության արևելյան սահմանը[3]։ Վլադիմիրին սահման ուղեկցում էին Մուտիմիրի որդիները՝ Բրանը և Ստեֆանը, քանի որ բուլղարացի գերիները վախենում էին ճանապարհին հարձակումից[4]։ Ռասում սերբերը և բուլղարները նվերներով փոխնակվեցին՝ ի նշան խաղաղության հաստատման։ Համաձայն աղբյուրների, սերբերը «մեծ նվերներ» ստացան, շնորհակալություն հայտնելով բուլղարներից «երկու ստրուկներով, երկու բազեներով, երկու շներով և 80 թիկնոցներով»[5]։
Շուտով, Բուլղարիայի հետ խաղաղության հաստատումից հետո, եղբայրների մեջ տեղի է ունեցել քաղաքական բախումներ։ Համաձայն բյուզանդական կայսր Կոնստանտին Բագրյանդրոդնովի տվյալների, Մուտիմիրը ցանկանում էր միայնակ կառավարել Սերբիան։ Պատմիչ Տիբոր Ժիվկովիչը գրում է, որ եղբայրների վեճի պատճառը պետք է փնտրել Բյուզանդիայի քաղաքականության մեջ, որը զգուշանում էր Սերբիայի և Բուլղարիայի միջև մտերությունից[6]։ Քաղաքական բախումների սկզբի հստակ ամսաթիվը և դրա շարունակությունը հայտնի չեն։ Դրա մեջ հաղթանակ տարած Մուտիմիրը դարձել է Սերբիայի միակ տիրակալը, իսկ իր եղբայրներին ուղարկեց Բուլղարիա՝ Բորիսի արքունիք[1]։ Իր կողքին նա թողեց միայն երիտասարդ ազգական Պետար Գոյնիկովիչին, որը որոշ ժամանակ անց փախավ խորվաթների մոտ[7]։ Մուտիմիրը մահացել է 891 թվականին[1]։
Մուտիմիրի և նրա եղբայրների գահակալության ժամանակ ավարտվել է Սերբիայի քրիստոնեացումը[8]։ Միևնույն ժամանակ, Վլաստիմիրի թոռներին՝ Պետար Գոյնիկովիչին և Ստեֆան Մուտիմիրովիչին, որոնք ծնվել են մոտ 870 թվականին, տրվեցին քրիստոնեական անուններ[1][9]։ Մուտիմիրից հետո գահ են բարձրացել նրա որդիները՝ Պերվոսլավի գլխավորությամբ[10]։
Ամուսնություն և զավակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուտիմիրի կնոջ անունը հայտնի չէ
- Զավակներ[10]՝
- Պերվոսլավ Մուտիմիրովիչ՝ Սերբիայի տիրակալ
- Բրան Մուտիմիրովիչ՝ Պերվոսլավի համատիրակալ
- Ստեֆան Մուտիմիրովիչ՝ Պերվոսլավի համատիրակալ
- Պերվոսլավ Մուտիմիրովիչ՝ Սերբիայի տիրակալ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — 448 с. — ISBN 978-5-7777-0431-3.
- Листая страницы сербской истории / Гуськова Е. Ю. — М.: Индрик, 2014. — 368 с. — ISBN 978-5-91674-301-2.
- Раннефеодальные государства на Балканах VI—XII вв. / Литаврин Г. Г. — М.: Наука, 1985. — 363 с.
- Живковић Т. Портрети српских владара (IX—XII век). — Београд: Завод за уџбенике и наставна средства, 2006. — 196 с. — ISBN 96-17-13754-1.
- Пајовић М. Владари српских земаља. — Београд: Медија центар Одбрана, 2014. — 246 с. — ISBN 978-86-335-0414-0.
- Fine John V. A. The Early Medieval Balkans. A Critical Survey from the Sixth to the Late Twelfth Century. — Ann Arbor: University of Michigan Press, 1991. — 336 p. — ISBN 0-472-08149-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Пајовић М., 2014, էջ 16
- ↑ Живковић Т., 2006, էջ 22
- ↑ Чиркович, 2009, էջ 20
- ↑ Живковић Т., 2006, էջ 21
- ↑ Живковић Т., 2006, էջ 23
- ↑ Живковић Т., 2006, էջ 26
- ↑ Чиркович, 2009, էջ 21
- ↑ Раннефеодальные государства на Балканах VI—XII вв., 1985, էջ 197
- ↑ Чиркович, 2009, էջ 22
- ↑ 10,0 10,1 Пајовић М., 2014, էջ 231
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Serbia» (անգլերեն). Fondation for Medieval Genealogy. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
- «Прва српска држава» (սերբերեն). Ինտերնետ գրադարան «Растко». Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- «Покрштавање Јужних Словена» (սերբերեն). Ինտերնետ գրադարան «Растко». Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.