Մուստաֆա Շենթոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուստաֆա Շենթոփ
2019 Mustafa Şentop.jpg
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Մարմարա համալսարան
Մասնագիտություն՝ համալսարանի պրոֆեսոր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 6, 1968(1968-08-06) (51 տարեկան)
Ծննդավայր Թեքիրդաղ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Կայք՝ mustafasentop.com

Մուստաֆա Շենթոփ (թուրք.՝ Mustafa Şentop, օգոստոսի 6, 1968(1968-08-06), Թեքիրդաղ, Թուրքիա), Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության անդամ է, որը 2011 թվականի հունիսի 12-ից Ստամբուլի 3-րդ ընտրատարածքից դարձել է խորհրդարանի անդամ։ Նա առաջին անգամ ընտրվել է 2011 թվականի համընդհանուր ընտրություններում և վերընտրվել 2015 թվականի հունիսին։ 2012-2015 թվականներին զբաղեցրել ԱԶԿ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը, պատասխանատու էր ընտրարշավների անցկացման համար:

2019 թվականի փետրվարի 24-ին ընտրվել է Ազգային Մեծ ժողովի 29-րդ խոսնակ Բինալի Յըլդըրըմի հրաժարականից հետո[1], որը հրաժարական է տվել, որպեսզի կենտրոնանա 2019 թվականի տեղական ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ ընտրվելու իր քարոզարշավի վրա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Շենթոփը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 6-ին Թեքիրդաղում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև ստացել է Մարմարի համալսարանի մագիստրոսի և դոկտորականի աստիճան: 1993 թվականից դասավանդել է Մարմարա համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2002 թվականին Շենթոպը ստացել է դոկտորի կոչում, 2005 թվականին՝ դոցենտի կոչում, իսկ 2011 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ Շենթոփը նաև դասախոսություններ է կարդացել Ֆաթիհ, Մալթեփե, Ըշիկ, Դողուշ և Ստամբուլի առևտրային համալսարաններում[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 4 երեխա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]