Մուստաֆա Բալել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուստաֆա Բալել
Mustafa Balel (2013).jpg
Ծնվել է սեպտեմբերի 1, 1945(1945-09-01) (73 տարեկան)
Ծննդավայր Սեբաստիա, Սեբաստիայի նահանգ, Թուրքիա
Մասնագիտություն լեզվաբան, գրող, վիպասան, թարգմանիչ և մանկագիր
Լեզու ֆրանսերեն և թուրքերեն
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Կրթություն Գազի համալսարան և Պուատիեի համալսարան

Մուստաֆա Բալել (թուրք.՝ Mustafa Balel; սեպտեմբերի 1, 1945(1945-09-01), Սեբաստիա, Սեբաստիայի նահանգ, Թուրքիա), թուրք գրող, դրամատուրգ և թարգմանիչ։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Բալելը 1968 թվականին ավարտել է Գազի համալսարանի ֆրանսիական բանասիրության բաժինը։ Վերապատրաստումներ է անցել Ֆրանսիայում՝ Պուատիեի համալսարանում։ 1968 թվականին Բալելը դասավանդել է ֆրանսերեն Սիվասի, Արդահանի և Ստամբուլի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հանդիսացել է թուրքական մի քանի հանրագիտարանների խմբագրակազմի անդամ, իսկ 1975- 1976 թվականներին հրատարակել է սեփական «Öykü» ամսագիրը։ Ընդհանուր առմամբ թողարկվել է ամսագրի 8 համար։

Մուստաֆա Բալելը թուրքերեն է թարգմանել Միշել Տուրնիեի, Յան Կեֆֆելեկի, Պասկալ Բրյուկների, Խորխե Սեմպրունի և այլոց աշխատությունները։ Բալելը ռուսերենից թուրքերեն է թարգմանել Մաքսիմ Գորկիի, Սերգեյ Ակսակովի և Վասիլի Ակսյոնովի աշխատությունները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գայլի արմատ (1974; պատմվածքներ)
  • Բալե ականջօղեր (1977-2010; պատմվածքներ)
  • Իմ աչքի առջևով անցավ հայրենիքիս կարոտը (1983, պատմվածքներ)
  • Նարնջագույն Էլենին (1991; պատմվածքներ)
  • Ահմեդի գեղեցիկ մեխակները (2005; պատմվածքներ)
  • Եթովպիայի թագավորի աչքերը (2011, պատմվածքներ)
  • Տերեփուկ (1981—2005; վեպ)
  • Դեպի վազերը բացվող պատուհանը (1984-2011; վեպ)
  • Բուխարեստյան օրեր (1983)
  • Մենք կինոթատրոն ունենք (1979; վիպակ երեխաների համար)
  • Շաբաթ հարմա՞ր է (1981—2011; վիպակ երեխաների համար)
  • Կոշիկի խանութի հսկիչը (2005; վիպակ երեխաների համար)
  • Պապիս կաշվե աթոռը (2011; պատմվածքներ երեխաների համար)
  • Մոռացեք շան կլանչոցը (2012; պատմվածքներ երեխաների համար)
  • Նկարիչ կատուն (2014; պատմվածքներ երեխաների համար)
  • Թիյարի շրջանը (2005; հեքիաթներ)
  • Տրանսանատոլիական (1988; ֆրանսերեն պատմվածքներ)
  • Նամակներ Ստամբուլից (2009)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]