Մուսուլման հույներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսուլման հույներ
Ընդհանուր քանակ

1 400 000 մարդ

Բնակեցում
{{{2}}} Թուրքիա 1 350 000
{{{2}}} Հունաստան 10 000
Լիբանան Լիբանան 7000
{{{2}}} Սիրիա 7000
Լեզու(ներ)
հունարեն, թուրքերեն, արաբերեն
Հավատք(ներ)
Իսլամ

Մուսուլման հույներ կամ հունախոս մուսուլմաններ, հունական ծագմամբ մուսուլմաններ, ովքեր բնակվում են Թուրքիայում, Հունաստանում և Մերձավոր Արևելքում[1]։ «Մուսուլման հույներ» հասկացությունը չպետք է շփոթել «Հունաստանի մուսուլմաններ» հասկացության հետ։ Վերջին հասկացությունը իր մեջ կարող է ընդգրկել ոչ միայն մուսուլման հույներին, այլ նաև Հունաստանի տարածքում բնակվող թուրքերին, ալբանացիներին, պոմակներին և մուսուլման գնչուներին։ Մուսուլման հույների մեծ մասը լքել է Հունաստանը և տեղափոխվել Թուրքիա 1920-ական թվականներին։ Բնակչության փոխանակությունը տեղի է ունեցել Լոզանի պայմանագրի հիման վրա, որն ենթադրում էր, որ Թուրքիայի հունական բնակչությունն էլ պետք է տեղափոխվեր Հունաստան։

Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի հունախոս մուսուլման բնակչությունը ներառում է ինչպես ավտոխտոններին (Բյուզանդական կայսրության իսլամացված հույն բնակչության սերունդներ, ովքեր պահպանել են լեզուն), այնպես էլ Բալկաններից ներգաղթած մուսուլման բնակչության սերունդներին։ Ազգագրական մասնագիտական գրականության մեջ առանձնացնում են մուսուլման հույների մի քանի խմբեր.

Պոնտոսի մուսուլման հույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտոսցիները հունական ծագմամբ էթնիկ խումբ է, ովքեր բնակվում են Տրապիզոնում։ Պատմության ընթացքում ենթարկվել են թուրքացման, ինչի արդյունքում կրոնափոխ են եղել և մասամբ պահպանել են լեզուն։ Ազգագրագետ Օմեր Ասանի տվյալներով, 1996 թվականին Թուրքիայում բնակվել է 300 000 մարդ, ովքեր ունեն պոնտական ծագում։ Ինչպես թուրքերը, նրանք նույնպես սուննի իսլամի հետևորդներ են։ Տարածված են սուֆիստական քադիրիա և նաքշբանդի ուսմունքները։ Համայնքը, հիմնականում, բնակվում է կրոնական ավանդույթներով։ Որոշ տեսաբաններ նշում են, որ Թուրքիայի պոնտական բնակչության մեջ դեռևս պահպանվում է քրիստոնեությունը։ Բնակչությունը տիրապետում է հունարենի պոնտական բարբառին, որն անվանում են թուրքոս։

Կրետեի մուսուլման հույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրետեի մուսուլմանները, որոնց անվանում են նաև Կրետեի թուրքեր, Կրետե կղզու իսլամացված հույն բնակչության սերունդներն են։ Հունարենին, հիմնականում, տիրապետում են բնակչության ավագ սերունդը, ովքեր լեզուն անվանում են «կրետերեն» (հուն. «կրիտիկա», թուրք. «գիրիտչե»)։ Ներգաղթը դեպի Թուրքիա տեղի է ունեցել երեք ալիքներով՝ 1897 թվականից հետո (Կրետեի ինքնավարությունից հետո), 1908 թվականից հետո (Կրետեի միացումը Հունաստանին), 1920-ական թվականներին (թուրք-հունական բնակչության տեղափոխությունից հետո)։ Ներգաղթյալների մեծ մասը հաստատվել է Թուրքիայի միջերկրածովյան և էգեյան ափերին՝ Չանաքկալեից մինչև Իսքենդերուն։ Մի մասն էլ տեղափոխվել է Մերձավոր Արևելք, ինչպես նաև Լիբիա (հատկապես մայրաքաղաք Տրիպոլի), Եգիպտոս (Ալեքսանդրիա

Էպիրոսի մուսուլման հույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիրուսի մուսուլման հույները, որոնց թուրքերեն անվանում են «յանյալը», իսկ հունարեն՝ «թուրքոյանիոտիս», գաղթել են Թուրքիա 1912 թվականին, իսկ երկրորդ ալիքը՝ 1923 թվականից հետո։ Չնայած նրան, որ Էպիրուսի մուսուլման բնակչության մեծամասնությունը էթնիկ ալբանացիներ են, հունական համայնքներ կան Յանինայում, Պրեվեզայում, Պարամիթիայում, Սուլիում, Մարգարիտիում, Լուրոսում և Կոնիցայում[2][3][4][5]։ Արիստոտելի աշխատությունների առաջին թարգմանիչն թուրքերեն եղել է Խոջա Էսադ էֆենդին[6]։ Ներկայումս համայնքը ամբողջապես ինտեգրված է թուրքական հասարակության մեջ։

Մակեդոնիայի մուսուլման հույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլմանները, ովքեր բնակվում են Մակեդոնիայի Ալյաքմոն գետի հովտում, ժամանակին խոսել են հունարեն[7]։ Նրա քրիստոնյա նախնիները ընդունել են իսլամը 17-18-րդ դարերում։ Այդ խումբը հայտնի է «վալլադիս» անվամբ։ Նրանք Թուրքիա են ժամանել 1923 թվականին և այսօր ամբողջությամբ ինտեգրվել են թուրքական հասարակությանը՝ պահպանելով հունարենի կիրառությունը։ Չնայած կրոնափոխությանը, մուսուլման հույները իրենց կենցաղում պահպանել են քրիստոնեական մշակույթի տարրեր, օրինակ, ամանորյան տոնակատարությունները և Վասիլի Կեսարացուն նվիրված տոնը՝ «վասիլոպիտան»[8]։ Թոդոր Սիմովացու հաշվարկներով, 1912 թվականին Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիա պերիֆերիայում բնակվել է 17 753 մուսուլման հույն[9]։

Կիպրոսի մուսուլման հույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականի տվյալներով, Կիպրոսի մուսուլման բնակչությունը բաժանվում էր երկու խմբերի՝ էթնիկ թուրքեր և, այսպես կոչված, «նեոմուսուլմաններ»։ Վերջիններս ունեին հունական ծագում և խոսում հունարեն։ Իրենց ապրելակերպով մոտ են եղել կղզու քրիստոնյա բնակչությանը։ Նրանց մոտ, ի տարբերություն տեղացի թուրքերի, չկար մուսուլմանական ֆանատիզմ։ Անգամ նրանցից ոմանք շարունակում էի գաղտնիորեն հետևել քրիստոնեությանը[10]։ Կիպրոսի մուսուլման վերջին հույները կղզին լքել են 1936 թվականին՝ վերաբնակվելով Անթալիայում։ Արդյունքում, նրանք փոխեցին նաև լեզուն[11]։

Ղրիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Ղրիմի թաթարների լեզվական մասնակի ասիմիլյացիային՝ Ղրիմի հույները շարունակել են դավանել քրիստոնեություն, ընդհուպ մինչը 18-րդ դարը։ Մինչև Ռուսական կայսրությանը Ղրիմի միանալը, 1777- 1778 թվականներին Եկատերինա II-ը հրամայել է թերակղզու բնակչությանը բռնի տեղահանության ենթարկել՝ տեղափոխելով նրանց Մարիուպոլ։ Հույների մի մասը, փորձելով խուսափել տեղահանություններից, իսլամ ընդունեցին։ Քերեմենչիք գյուղի թաթարախոս հույները երկար ժամանակ պահել են հունական ինքնությունը և քրիստոնեական արժեքները։ 19-րդ դարում գյուղի վերին մասում բնակվում էին մուսուլման հույներ, իսկ ստորին հատվածում Թուրքիայից ներգաղթած ուղղափառ հույներ։ 1944 թվականին Ստալինյան բռնաճնշումների ժամանակ, Քերեմենչիքի մուսուլման բնակչությունը դիտարկվում էր որպես ղրիմի թաթար[12]։

Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Լիբանանի Տրիպոլի քաղաքում բնակվում է 7000 մարդ, իսկ Սիրիայի Ալ Համիդի քաղաքում՝ 3000 մուսուլման հույներ[13]։ Նրանց մեծ մասը Կրետե կղզուց ներգաղթյալներ են։ Նրանք այստեղ են հաստատվել 1866- 1897 թվականներին[13]՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի նախաձեռնությամբ։ Վերաբնակեցման պատճառը, ըստ սուլթանի, մուսուլմաններին պաշտպանելն էր քրիստոնյաներից։ Սուլթանի պատվին էլ անվանվել է սիրիական բնակավայրը։

Լիբանանի մուսուլման հույները պահպանել են լեզուն և ավանդույթները։ Այդուհանդերձ, քրիստոնեական ավանդույթները չեն մոռացվել։ Նրանք մոնոգամ են և չեն ընդունում բաժանումը։ Մինչ Լիբանանի Քաղաքացիական պատերազմը, համայնքի անդամները ամուսնանում էին միայն իրար հետ։ Պատերազմի պատճառով մեծ քանակությամբ հույներ լքել են Լիբանանը[13]։

Ալ Համիդիի բնակչության 60%-ը կազմում են հույները։ Հունական ինքնությունը պահպանվում է համայնքի կողմից։ Համայնքի ներկայացուցիչները լավ տիրապետում են հունարենին։ Պոլիգամիան տարածված չէ։ Պատմական հայրենիքի հետ կապը պահպանվում է արբանյակային հեռուստատեսության և համացանցի միջոցով[13]։

1988 թվականին Մերձավոր Արևելքի շատ մուսուլման հույներ դժգոհում էին կրոնական խտրականությունից, որոնց նրանք հանդիպում էին հունական դեսպանատներում։ Դեսպանատան աշխատակիցները անտարբերությամբ և, նույնիսկ, քամահրանքով էին վերաբերում համայնքի ներկայացուցիչներին։ Անգամ եղել են դեպքեր, երբ իսլամադավան լինելու պատճառով նրանք մերժել են Հունաստան այցելելու վիզա տրամադրել[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barbour, S., Language and Nationalism in Europe, Oxford University Press, 2000, ISBN 0-19-823671-9
  2. Municipality of Paramythia, Thesprotia Արխիվացված 2002-06-09 archive.today. Paramythia.gr
  3. Historical Abstracts: Bibliography of the World's Historical Literature(չաշխատող հղում). Published 1955
  4. Handbook for Travellers in Greece by Amy Frances Yule and John Murray. Published 1884. J. Murray; p. 678
  5. Das Staatsarchiv by Institut für auswärtige Politik (Germany), Berlin (Germany) Institut für ausländisches öffentliches Recht und Völkerrecht, Germany Auswärtiges Amt Today. Published 1904. Akademische Verlagsgesellschaft m.b.h.; p.31
  6. Dimitris Tziovas, Greece and the Balkans: Identities, Perceptions and Cultural Encounters since the Enlightenment by Dēmētrēs Tziovas. Published 2003. Ashgate Publishing, Ltd.; p.56
  7. Jubilee Congress of the Folk-lore Society by Folklore Society (Great Britain). Published 1930; p.140
  8. Peter Alford Andrews, Rüdiger Benninghaus, eds. Ethnic Groups in the Republic of Turkey Wiesbaden: Reichert, 1989; p. 103
  9. Who are the Macedonians? by Hugh Poulton. Published 2000, Indiana University Press; p. 85
  10. The Contemporary Review by A.Strahan. Published 1878; p. 148
  11. Peter Alford Andrews, Ethnic Groups in the Republic of Turkey, Dr. Ludwig Reichert Verlag, 1989, ISBN 3-89500-297-6
  12. The Russian World: Kermenchik - Crimea's Lonely Spot? by I.Kovalenko
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Greek-Speaking Enclaves of Lebanon and Syria by Roula Tsokalidou. Proceedings II Simposio Internacional Bilingüismo.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]