Մուսկատ սպիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսկատ սպիտակ

«Մուսկատ սպիտակ», աղանդերային տեսակավոր գինի։ Մշակվում է 1940 թվականից, Փարաքարի գինու գործարանում, սպիտակ Մուսկատ խաղողից։ Թնդությունը՝ 15 ծավ․ %, տիտրվող թթվությունը՝ 4,5-5,5 գհ, շաքարայնությունը՝ 24%։ Ունի բաց ոսկեգույնից մինչև սաթի գույն, ցիտրուսի երանգ, բնորոշ համ ու բուրմունք։ Հնացման ժամկետը՝ 3 տարի։ Համամիութենական և միջազգային մրցույթներում շնորհվել է 8 ոսկե մեդալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 89