Մուսթաֆա Բալել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսթաֆա Բալել
Ծնվել էսեպտեմբերի 1, 1945(1945-09-01) (78 տարեկան)
ԾննդավայրՍեբաստիա, Թուրքիա
Մասնագիտությունլեզվաբան, գրող, վիպասան, թարգմանիչ և մանկագիր
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԳազի համալսարան (1968) և Պուատիեի համալսարան (1972)

Մուսթաֆա Բալել (թուրքերեն՝ Mustafa Balel, սեպտեմբերի 1, 1945(1945-09-01), Սեբաստիա, Թուրքիա), թուրք գրող, դրամատուրգ և թարգմանիչ։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսթաֆա Բալելը 1968 թվականին ավարտել է Գազի համալսարանի ֆրանսիական բանասիրության բաժինը։ Վերապատրաստումներ է անցել Ֆրանսիայում՝ Պուատիեի համալսարանում։ 1968 թվականին Բալելը դասավանդել է ֆրանսերեն Սիվասի, Արդահանի և Ստամբուլի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հանդիսացել է թուրքական մի քանի հանրագիտարանների խմբագրակազմի անդամ, իսկ 1975- 1976 թվականներին հրատարակել է սեփական «Öykü» ամսագիրը։ Ընդհանուր առմամբ թողարկվել է ամսագրի 8 համար։

Մուսթաֆա Բալելը թուրքերեն է թարգմանել Միշել Տուրնիեի, Յան Կեֆֆելեկի, Պասկալ Բրյուկների, Խորխե Սեմպրունի և այլոց աշխատությունները։ Բալելը ռուսերենից թուրքերեն է թարգմանել Մաքսիմ Գորկիի, Սերգեյ Ակսակովի և Վասիլի Ակսյոնովի աշխատությունները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գայլի արմատ (1974, պատմվածքներ)
  • Բալե ականջօղեր (1977-2010, պատմվածքներ)
  • Իմ աչքի առջևով անցավ հայրենիքիս կարոտը (1983, պատմվածքներ)
  • Նարնջագույն Էլենին (1991, պատմվածքներ)
  • Ահմեդի գեղեցիկ մեխակները (2005, պատմվածքներ)
  • Եթովպիայի թագավորի աչքերը (2011, պատմվածքներ)
  • Տերեփուկ (1981-2005, վեպ)
  • Դեպի վազերը բացվող պատուհանը (1984-2011, վեպ)
  • Բուխարեստյան օրեր (1983)
  • Մենք կինոթատրոն ունենք (1979, վիպակ երեխաների համար)
  • Շաբաթ հարմա՞ր է (1981-2011, վիպակ երեխաների համար)
  • Կոշիկի խանութի հսկիչը (2005, վիպակ երեխաների համար)
  • Պապիս կաշվե աթոռը (2011, պատմվածքներ երեխաների համար)
  • Մոռացեք շան կլանչոցը (2012, պատմվածքներ երեխաների համար)
  • Նկարիչ կատուն (2014, պատմվածքներ երեխաների համար)
  • Թիյարի շրջանը (2005, հեքիաթներ)
  • Տրանսանատոլիական (1988, ֆրանսերեն պատմվածքներ)
  • Նամակներ Ստամբուլից (2009)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]