Մուսատկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Picto infobox mets.png
Մուսատկա
Mousakas.jpg
Ենթատեսակկերակուր և հորթի մսից պատրաստված ճաշատեսակ
Առաջացման երկիրԼևանտ
Musaka Վիքիպահեստում

Մուսատկա (հուն․՝ μουσακάς; ռում.՝ musaca; հայերեն՝ մուսատկա («мусатка»); թուրք.՝ musakka; юж. слав. мусака/musaka; араб. مسقعة), Մերձավոր Արևելքի և Բալկանների ավանդական ուտեստ, որը պատրաստվումէ սմբուկից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական մուսատկան բաղկացած է խաշած շերտերից.

  • Սմբուկի ստորին շերտ՝ ձիթապտղի յուղով,
  • Գառան միջին շերտ՝ լոլիկով
  • Վերին շերտ՝ բեշամել սոուսով։

Երբեմն ուտեստին ավելացնում են դդմիկ, կարտոֆիլ, սունկ։

Մակեդոնական մուսատկա

Արաբական երկրներում մուսատկան իրենից ներկայացնում է սառը աղցան՝ պատրաստված լոլիկից և սմբուկից, որը նման է իտալական կապոնատին։ Սերբական, բոսնիական և ռումինական խոհանոցներում մուսատկան պատրաստվում է նաև սմբուկը լոլիկի հետ։

Ռումինական խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինական խոհանոցում մուսատկան մսով ուտեստ է, որի կեսը, երբեմն նաև ավելին, կազմում է բանջարեղենը։ Հնարավոր է նաև, որ ամբողջովին բանջարեղենային բաղադրություն ունեցող մուսատկան բուսակերների ուտեստ է։

Մուսատկայի պատրաստման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բոլոր մթերքները լցնում են միաժամանակ, իսկ հետո շոգեխաշում են մի ժամ։

Մուսատկայի համար անհրաժեշտ միսը կարող է լինել գառան կամ հորթի։ Հատուկ և պարտադիր բանջարեղեն համարվում են սոխը, սմբուկը, լոլիկը։ Մուսատկան համեմում են սև կամ կարմիր պղպեղով, դափնու տերևով, սխտորով, սամիթով, մաղադանոսով, նաև ավելացնում են թթվասեր, արևածաղկի ձեթ։

Միսը կտրում են քառակուսիների, ինչպես անում են գուլյաշի համար։ Հետո կտրատում են բանջարեղենը։ Ոչ խոր և լայն կաթսայի հատակին, որը յուղում են կարագով, դնում են սմբուկի շերտը, հետո սոխի շերտը, լոլիկի, դդմիկի, իսկ նրանց վրա՝ մսի։ Հետո շերտերը կրկնում են։ Յուրաքանչյուր 2-3 շերտից հետո մուսատկան համեմում են։ Հատկապես համեղացնում են մսի միջին և բանջարեղենի վերին շերտերը։ Մուսատկայի վերին մասը ծածկում են արևածաղկի ձեթով կամ թթվասերով։ Ուտեստը ջեռոցում թողնում են 1 ժամ։ Վրան ցանում են կանաչի։ Մատուցում են տաք վիճակում, սոուսի հետ, ինչի մեջ եփվել է։

Բուլղարական խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայում մուսատկան թխած, աղացած խճողակ է՝ լցված կատոֆիլի մեջ։ Իսկ ուտեստը հունական մուսատկայի նման, կազմված է տարբեր բանջարեղենից, կարտոֆիլից, մսից, դա անվանում են գյուվեչ: Գյուվեչ բառը բուլղարենում փոխաբերեկան իմաստ ունի։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսատկա բառը գալիս է արաբերեն musaqqa` («սառած», saqqaʿa բայից՝ սառչել[1]), եկել է այլ լեզուներ հունարենից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Semitic Roots // The American Heritage® Dictionary of the English Language. — Fourth Edition. — Boston : Houghton Mifflin Company, 2000.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]