Մուշ (գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշ (այլ կիրառումներ)
Գյուղ
Մուշ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղի շրջան
ՂեկավարՊետրոս Ավետիսյան
Հիմնադրված է1998 թ.
Բնակչություն122 մարդ
Ազգային կազմՀայեր (100%)
Ժամային գոտիUTC+4
##Մուշ (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Մուշ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Կովսական քաղաքից 8 կմ հեռավորության վրա, Ողջի գետի աջ ափին։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 115 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 165 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 1739,0 հա տարածք, որից 1606,6 հա գյուղատնտեսական նշանակության։ Մուշ համայնքի սահմանային գոտով հոսում է Ողջի գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 23 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1998 թվականին։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի տվյալներով գյուղում ապրում է 28 ընտանիք՝ 122 բնակչով։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 96 87 78

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ամբողջությամբ էլեկտրաֆիկացված է։ Բնակչությունը զբաղվում է հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ։ Բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս ավանդական բուսատեսակներից բացի, մշակել նաև արևադարձային մրգեր՝ նարինջ, բանան, կիվի։ Ներկայումս 300 հեկտար վարելահողից մշակվում է 150 հեկտարը, որից 100 հեկտարը՝ ջրովի։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 370