Մուշիրա Խաթաբ
Մուշիրա Խաթաբ արաբ․՝ مشــيرة محـمود خطـاب | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2009 - 2011 | |||
| |||
1999 - 2009 | |||
| |||
1994 - 1999 | |||
| |||
1992 - 1994 | |||
| |||
1992 - 1994 | |||
| |||
1992 - 1992 | |||
Կրթություն՝ | Կահիրեի համալսարան և Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում | ||
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | հուլիսի 16, 1944[1][2] (78 տարեկան) | ||
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս | ||
Քաղաքացիություն | ![]() |
Մուշիրա Խաթաբ (արաբ․՝ مشــيرة محـمود خطـاب , հուլիսի 16, 1944[1][2], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի իրավապաշտպան և հասարակական գործիչ, նախկին քաղաքական գործիչ և դիվանագետ[3]։ 2009-2011 թվականներին զբաղեցրել է Եգիպտոսի ընտանեկան և բնակչության գործերով նախարարի պաշտոնը։ Նախքան նախարար նշանակվելն աշխատել է որպես արտաքին գործերի նախարարի օգնական միջազգային-մշակութային կապերի գծով։ Ղեկավարել է Մանկության և մայրության ազգային խորհուրդը՝ Եգիպտոսում երեխաների ու կանանց գործով ազգային ամենաբարձր օրգանը։
Որպես դեսպան Եգիպտոսը ներկայացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Չեխոսլովակիայում, իսկ այնուհետև նոր ձևավորված Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններում։ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳՆ կազմում դիվանագիտական ծառայություն է կատարել Ավստրալիայում, Հունգարիայում, Ավստրիայում, ինպես նաև ՄԱԿ-ի ժնևյան և Վիեննայի դիվանագիտական ներկայացուցչություններում։ Միջազգային հանրությանը քաջ հայտնի է որպես մարդու իրավունքների ակտիվիստ և մարտիկ, մասնավորապես պաշտպանել է երեխաների ու կանանց իրավունքները, եղել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի նախկին նախագահ։
2016 թվականի հուլիսի 19-ին Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը Մուշիրա Խաթաբին ներկայացրել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ 2017 թվականի ընտրությունների պաշտոնական թեկնածու[4]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուշիրա Խաթաբը Կահիրեի համալսարանում արժանացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (Ph.D): Պաշտպանել է ատենախոսություն «Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրագործման ընդհանուր միջոցառումները` եգիպտական հեռանկարները»։
Արվեստի մագիստրոսի կոչում ստացել է Չափել Հիլլի Հյուսիսային Կարոլինա համալսարանի (University of North Carolina at Chapel Hill, USA) միջազգային հարաբերություններ բաժնում։
Արվեստի բակալավրի աստիճան ստացել է Կահիրեի համալսարանի (Եգիպտոս) քաղաքական և տնտեսական գիտությունների ֆակուլտետում։
Դիվանագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նելսոն Մանդելայի նախագահության օրոք Եգիպտոսը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ներկայացնող առաջին դեսպանն է։ Դաշնային պետության խաղաղ փլուզման ժամանակ եղել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանը Չեխոսլովակիայում, իսկ հետագայում միաժամանակ Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններում։ Դիվանագիտական իր կարիերան ավարտել է որպես արտաքին գործերի նախարարի օգնական միջազգային-մշակութային կապերի գծով։ Դիվանագիտական առաքելություն է կատարել Բուդապեշտում, Վիեննայում և Մելբուրնում։ Աշխատել է ՄԱԿ-ի նյույորքյան և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության՝ Վիեննայում գտնվող կենտրոնակայաններում։
Նախարարի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի մարտից մինչև 2011 թվականի փետրվարը Մուշիրա Խաթաբը զբաղեցրել է Եգիպտոսի ընտանեկան և բնակչության գործերով նախարարի պաշտոնը[5]։
2005-2011 թվականներին եղել է Երեխայի իրավունքների միջազգային բյուրոյի (անգլ.՝ International Bureau for Children’s Rights, «IBCR») փոխնախագահ, այդ ոչ կառավարական կազմակերպությունը տեղակայված է Մոնրեալում (Կանադա)։
Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրները (MENA) ներկայացրել է «Երեխաների օգնության գիծ» (անգլ.՝ Child Helpline International) միջազգային կազմակերպության կառավարման խորհրդում։
Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի (MENA երկրներ) շրջանային կոմիտեի և Երեխաների նկատմամբ բռնությունների հարցերով Եգիպտոսի ազգային կոմիտեի նախագահ է (երեխաների նկատմամբ բռնությունների վերաբերյալ Գլխավոր քարտուղարի ուսումնասիրություններ)։
2002-2010 թվականներին եղել է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի նախագահի տեղակալ, մշտական անդամ և զեկուցող։
2008 թվականին եղել է ՄԱԿ-ի մարդկանց, այդ թվում և երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի անդամ (անգլ.՝ United Nations Global Initiative to Fight Human Trafficking):
2005 թվականին գլխավորել է հանցագործությունների զոհ և ականատես դարձած երեխաների արդարադատության հարցերի շուրջ սկզբունքներ ու ուղեցույցներ մշակող (ընդունված ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից) միջգերատեսչական աշխատանքային խումբը։
2008-2011 թվականներին եղել է «Աֆլատուն» միջազգային կազմակերպության փոխնախագահ (Ամստերդամ)։
Միջազգային զեկուցող[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականից դեսպան Խաթաբը միջազգային հարթակներում ներկայացել է որպես ակտիվ մասնակից և զեկուցող՝ քննարկելով երեխաների ու կանանց իրավունքների զարգացման ոլորտի հիմնական իրադարձություններն ու խնդիրները։ Հռչակ և մասնագիտական փորձ ունենալով ինչպես միջազգային դիվանագիտության մեջ, այնպես էլ որպես իրավապաշտպան, պարբերաբար մասնակցում է սոցիալական և մարդկային զարգացման խնդիրների հետ կապված միջազգային բանավեճերի և քննարկումների։
2011-2014 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից ստեղծված «Կանայք քաղաքացիական ծառայության մեջ» ծրագրի փորձագետ և ուսուցիչ։
2011 թվականին որպես մարդու իրավունքների այցելու ուսուցիչ աշխատել է Պերուջայի (Իտալիա) օտարերկրացիների համալսարանում։
2012 թվականին Վուդրո Վիլսոնի գիտնականների աջակցության միջազգային կենտրոնում (Վաշինգտոն) աշխատել է որպես այցելու պրոֆեսոր պետականության քաղաքականության բնագավառում։
Մուշիրա Խաթաբն ունի ծառայության երկար ցանկ տարբեր ոլորտներում, ներառյալ կրթության և մշակույթի բնագավառներում։ 2013 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում մարդու իրավունքների ոլորտի գլխավոր ակտիվիստների հնգյակում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 19-ին Եգիպտոսի վարչապետը Մուշիրա Խաթաբին պաշտոնապես ներկայացրել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու 2017 թվականին սպասվող ընտրություններում։
Հայտարարությունն ընթերցվել է Կահիրեի կենտրոնում՝ Եգիպտական թանգարանի ֆոնին, որ խորհրդանշում է Եգիպտոսի հնագույն մշակույթն ու հարուստ ժառանգությունը։ Տեղն ընտրել էին ոչ թե պատահական, այլ նպատակ ունեին ընդգծել երկրի՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադիր անդամներից և առաջին գործընկերներից մեկի երկարատև և ամուր կապը։ Պատմության ընթացքում երկիրն արդեն ուներ միջազգային կազմակերպության հետ համատեղ աշխատելու փորձ (1964 թվականին Աբու Սիմբել տաճարների տեղափոխումը բազմաթիվ գործընկերների աջակցությամբ)։
Մուշիրա Խաթաբի թեկնածությունը հաստատվել է Աֆրիկյան Միության 27-րդ ժողովում, որ տեղի է ունեցել Կիգալիում 2016 թվականի հուլիսի 10-18-ը։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեսպան Խաթաբը կրթության և մշակույթի, սոցիալ-մարդկային բնագավառներում ունեցած մեծ ավանդի ու ձեռքբերումների համար պարգևատրվել է միջազգային մրցանակներով.
- 2010 թվական – «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ խաչի ասպետ։
- 2008 թվական – ԱՄՆ պետքարտուղարության կանանց միջազգային մրցանակի դափնեկիր։
- 2007 թվական – «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր։
- 1999 թվական – Բարի հույսի շքանշան։ Պարգևատրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի կողմից (օտարերկրյա քաղաքացիներին տրվող բարձրագույն կարգի շքանշան)[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.francetvinfo.fr/monde/afrique/politique-africaine/qui-est-moushira-khattab-la-candidate-de-l-afrique-a-l-unesco_3058683.html
- ↑ 2,0 2,1 https://fr.unesco.org/sites/default/files/khattab_egypt_cv_fr.pdf
- ↑ "Ambassador Moushira Khattab" Egypt MFA Blog مدونة الخارجية المصرية. Retrieved 2016-07-13.
- ↑ "Egypt nominates Moushira Khattab for chief UNESCO post". Retrieved 2016-07-21.
- ↑ Egypt nominates Moushira Khattab for UNESCO director-general Daily News Egypt. 2016-07-10. Retrieved 2016-07-13
- ↑ "1999 National Orders awards | South African Government" www.gov.za. Retrieved 2016-07-21.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կահիրեի համալսարանի շրջանավարտներ
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Եգիպտոսի նախարարներ
- Եգիպտացի կանայք
- Եգիպտացի հասարակական գործիչներ
- Եգիպտացի կին քաղաքական գործիչներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ