Մուշեղ Իշխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուշեղ Ճենտերեճյանից)
Մուշեղ Իշխան
արմտ. հայ.՝ Մուշեղ Իշխան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Մուշեղ Ճենտերեճեան
Ծնվել է1913[1][2]
ԾննդավայրՍիվրիհիսար, Օսմանյան կայսրություն[1][3]
Վախճանվել էհունիսի 12, 1990(1990-06-12)[3]
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան[3]
Գրական անունՄուշեղ Իշխան
Մասնագիտությունբանաստեղծ, ուսուցիչ, լրագրող, գրող, մշակութային գործիչ և education activist
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Լիբանան
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան (1928), Բրյուսելի ազատ համալսարան (1940) և Մելքոնյան կրթական հաստատություն
ԱշխատավայրԱզդակ
Մուշեղ Իշխան Վիքիքաղվածքում
Մուշեղ Իշխան Վիքիդարանում
 Moushegh Ishkhan Վիքիպահեստում

Մուշեղ Իշխան (իսկական անունը՝ Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան, 1913[1][2], Սիվրիհիսար, Օսմանյան կայսրություն[1][3] - հունիսի 12, 1990(1990-06-12)[3], Բեյրութ, Լիբանան[3][4]), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս ու մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի Հիսար գյուղաքաղաքում, 1913-ին[5]։ 1915-ին Ճենտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը։ Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ 1938 - 1940 թթ. հետևել է Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։ 1941 - 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակ» թերթը։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատել է մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։

Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. «Մանկութեանս վերջին լաւագոյն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանէն 1928 թուականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերէ ետք, յաջողեցայ ինքզինքս նետել Կիպրոսի Մելգոնեան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով Յակոբ Օշականին։ Ուսուցիչներէս միայն իր անունը կը յիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը եւ իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցութիւն ունեցան իմ կազմաւորմանս մէջ։ Մելգոնեանի ընթացքը առանց աւարտելու, երբ արձակուրդ եկայ Պէյրութ 1930 թուականին, դարձայ գիշերօթիկ սան Շանթի եւ Աղբալեանի նոր բացած Հայ ճեմարանին»:

Իմ Ուսուցիչներս, Բեյրութ, 1984

Որդին՝ Արմիկ Ճենտերեճյանը, հոգեբույժ է[5]։

Գրական ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կեանք ու երազ», 1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք», 1968 և այլ ժողովածուներ)։ Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր («Մեռնիլը որքան դժուար է», 1971, «Սառնարաևէն ելած մարդը», 1979, «Թատերախաղեր», 1980)։ Երևանում բեմադրվել են «Կիլիկիոյ արքան» (1989, «Նորք» երիտասարդ, թատրոն) և «Մեռնիլը որքան դժուար Է» (1992, ՊՀԹ) պիեսները։ Արձակ գործերն են «Հացի եւ լոյսի համար», 1951, «Հացի եւ սիրոյ համար», 1956, «Մնաս բարով, մանկութիւն», 1974, վեպերը, «Սպասում», 1977, վիպակը։ Գրել է «Արդի հայ գրականություն» (հհ. 1-3, 1973-1975) դասագիրքը։

Մուշեղ Իշխանին նվիրված հուշատախտակ
Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուշեղ Իշխանի անունով դպրոց է կոչվել Երևանում։
  • Մուշեղ Իշխանի «Հայ լեզուն տունն է հայուն» ասույթը «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի կարգախոսն է։
  • Մուշեղ Իշխանի որոշ բանաստեղծություններ դարձել են երգեր Արթուր Մեսչյանի երաժշտությամբ և կատարումով։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուներու երգը, Պէյրութ, 1936, 84 էջ։
  • Կրակը, Պէյրութ, 1938, 96 էջ։
  • Հայաստան (պոեմ), Հալէպ, 1946, 60 էջ։
  • Կեանք եւ երազ, Պէյրութ, 1949, 88 էջ։
  • Հացի եւ լոյսի համար (վէպ), Պէյրութ, 1951, 252 էջ։
  • Մուշէղ Մամիկոնեան, Պէյրութ, 1951, 66 էջ։
  • Երեք մեծ հայեր, Պէյրութ, 1952, 98 էջ։
  • Հացի եւ սիրոյ համար (վէպ), Պէյրութ, 1956, 276 էջ։
  • Հայաստան (պոեմ), Թեհրան, 1961, 89 էջ։
  • Ոսկի աշուն, Պէյրութ, 1963, 296 էջ։
  • Տառապանք, Անթիլիաս, 1968, 113 էջ։
  • Մեռնիլը որքան դժուար է (թատերախաղ), Պէյրութ, 1971, 68 էջ։
  • Արդի հայ գրականութիւն, հատ. Ա. Զարթօնքի շրջան (1850–1885), Պէյրութ, 1973, 360 էջ։
  • Արդի հայ գրականութիւն, հատ. Բ. Իրապաշտ շրջան (1885–1900), Պէյրութ, 1974, 344 էջ։
  • Հացի եւ լոյսի համար (վէպ), Պէյրութ, 1974, 228 էջ։
  • Մնաս բարով, մանկութիւն (վէպ), Պէյրութ, 1974, 244 էջ։
  • Արդի հայ գրականութիւն, հատ. Գ. Գեղապաշտ շրջան (1900–1915), Պէյրութ, 1975, 420 էջ։
  • Սպասում (պատմուածքներ), Պէյրութ, 1976, 128 էջ։
  • Սառնարանէն ելած մարդը (թատերախաղ), Պէյրութ, 1979, 64 էջ։
  • Արդի հայ գրականութիւն, հատ. Ա. Զարթօնքի շրջան (1850–1885), Պէյրութ, 1980, 360 էջ։
  • Թատերախաղեր, Պէյրութ, 1980, 261 էջ։
  • Իմ ուսուցիչներս, Պէյրութ, 1984, 208 էջ։
  • Արեւամար, Պէյրութ, 1986, 96 էջ։
  • Երկեր, Երևան, 1990, 592 էջ։
  • Մնաս բարով, մանկութիւն (վէպ), Մոնթրեալ, 1990, 248 էջ։
  • Իրիկնալոյսի ռումբերուն տակ, Անթիլիաս, 1991, 144 էջ։
  • Արդի հայ գրականութիւն, հատ. Ա. Զարթօնքի շրջան (1850–1885), Պէյրութ, 1993, 360 էջ։
  • Արդի հայ գրականութիւն, հատ. Բ. Իրապաշտ շրջան (1885–1900), Պէյրութ, 1994, 352 էջ։
  • Ուխտագնացություն (բանաստեղծություններ), Երևան, 1994, 224 էջ։
  • Արդի հայ գրականութիւն, հատ. Գ. Գեղապաշտ շրջան (1900–1915), Պէյրութ, 2001, 420 էջ։
  • Հացի եւ լոյսի համար (վէպ), Պէյրութ, 2007, 244 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 2014, 136 էջ։
  • Լուսեղէն տրտմութիւն (ընտրանի), Երեւան, 2014, 160 էջ։
  • Հացի եւ սիրոյ համար (վէպ), Պէյրութ, 2016։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  4. «Մուշեղ Իշխան՝ Գաղտնի թղթապանակ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 Մուշեղ Իշխան 100 Տարեկան, Պ. Շահմելիքեան, 2013

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մուշեղ Իշխան հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 96