Մուշեղ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Դանիելյան
Ծնվել է1900
ԾննդավայրՎարդաձոր, Ադրբեջան
Մահացել էհուլիսի 18, 1938(1938-07-18)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Մուշեղ Ներսեսի Դանիելյան (1900, Վարդաձոր, Ադրբեջան - հուլիսի 18, 1938(1938-07-18)[1]), պետական աշխատող, կուսակցական, ՌԿ(բ)Կ անդամ (1918)։

Մուշեղ Դանիելյանի հուշատախտակը Երևանում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղ Դանիելյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղում (այժմ՝ Վարդաձոր)։ 1918 թվականին կարմիր բանակի շարքերում մասնակցել է Բաքվի կոմունայի համար մղված մարտերին։ 1921-1928 թվականներին ԼՂԻՄ-ում կատարել է կոմերիտական աշխատանքներ։ 1931-1933 թվականներին եղել է Ադրբեջանի Կ(բ)Կ կենտկոմի բաժնի վարիչ, 1933-1934 թվականներին՝ ԱԿ(բ)Կ Կիրովաբադի քաղկոմի քարտուղար, 1936 թվականին՝ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, 1937 թվականին՝ ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=1255
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.