Մուշեղ Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Զուլում Գրիգորյան |
Մուշեղ Զուլումի Գրիգորյան (նոյեմբերի 18, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, գեղանկարիչ։
ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1985-1986 թվականներին սովորել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ասպիրանտուրայում։
1981-1988 թվականներին ուսանել է գեղանկարչություն հոր՝ Զուլում Գրիգորյանի արվեստանոցում։
1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
1985 թվականից մասնակցում է Հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։
Ստեղծագործում է հիմնականում բնանկարի, նատյուրմորտի, կոմպոզիցիաների բնագավառներում[1][2]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուշեղ Գրիգորյանն ունի գեղանկարչի իր կոլորիտը։ Գործերին բնորոշ են թանձր կոլորիտը, պատկերի ստեղծման ազատությունը, անհանգիստ շարժման զգացողությունը։
Օժտված լինելով գեղանկարչի առանձնահատուկ ձիրքով, նա ունի մտավորականին անհրաժեշտ գիտելիքներ աշխարհի և կյանքի մասին, որոնք կարևորում են նրա արածը։ Նա ստեղծում է ոչ թե մտացածին, իրականությունից կտրված պատկերներ, այլ նկարում է բնությունից։
Աշակերտելով հորը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանին, նա ազատ կազմակերպում է պատկերը և համարձակորեն օգտագործում բնության տվածը։
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի նկարիչների միության ֆոնդում, մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Իրան, Լիբանան, Սիրիա, Իսպանիա, Ավստրիա, Ռուսաստան)։
2003 թվականին ընդգրկվել է «Հազարամյակի (Millennium) արվեստի ուղեցույցում» (Բարսելոնա)։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝
- Երևանում (1985, 1990, 1994, 1998, 1999),
- Մոսկվայում (1987),
- Աֆղանստանում (1987),
- Շվեյցարիայում (1992, Հայ նկարիչների միություն)
- Սիրիայում (1992, Հայկական մշակույթի կենտրոն)
- Բարսելոնայում (2001, Եվրո-Արվեստ)
- Տոկիոյում (2002, Արվեստի փառատոն, Գինգա պատկերասրահ)
- Վիեննայում (2003, Ռուսական արվեստի ինստիտուտ)
- Փարիզում (2004)
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նատյուրմորտ» 1985,
- «Սևան», 1989,
- «Ազատություն», 1991,
- «Վարդեր», 1995,
- «Սպասում», 2000,
- «Դաշտ», 2001,
- «Վիճակ», 2003,
- «Մղձավանջ», 2004,
- «Արարատ», 2008,
- «Անապատ», 2008,
- «Քրիզանթեմներ», 2010,
- «Նշենիներ», 2011։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ««Ինձ թվում է , որ երկրագնդի վրա ապրող 7 միլիարդ մարդիկ էլ ազդում են իմ արվեստի վրա…», – Մուշեղ Գրիգորյան». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուշեղ Գրիգորյանի կայքը Արխիվացված 2014-05-17 Wayback Machine