Մուշեղ Բաբայան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ Բաբայան
հուլիսի 20, 1957(1957-07-20)[1] - հունիսի 21, 2019(2019-06-21) (61 տարեկան)
ԾննդավայրՀերհեր, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ և ՀՀ
Ծառայության տարիներ1991-1992 թթ «Ջերմուկ» ( «Հայդուկ») ջոկատի հրամանատար,

1992-1993 թթ վաշտի հրամանատար 1993-1994 թթ գումարտակի հրամանատար

1994-2008 թթ զորամասի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ

Արցախյան ազատամարտ (1989 - 1994)

2016 թվականի քառօրյա պատերազմ(01.04 - 04.04 2016)
Պարգևներ

ՀՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշան ԼՂՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշան ՀՀ «Արիության» մեդալ ՀՀ ԶՈՒ «Անդրանիկ Օզանյան» մեդալ ՀՀ ԶՈՒ «Մարշալ Բաղրամյան» մեդալ ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան ԵԿՄ «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալ

«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ

Մուշեղ Վահագնի Բաբայան, «Ջերմուկի Համո» (հուլիսի 20, 1957(1957-07-20)[1], Հերհեր, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 2019(2019-06-21)), Արցախյան ազատամարտի ազատամարտիկ ՀՀ բանակի գնդապետ (2002-ից

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի հուլիսի 20-ին ՀԽՍՀ Հերհեր (այժմ ՝Վայոց ձորի մարզ, Հայաստան ) գյուղում։

1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ Ավարտել է Տյումենի (Ռուսաստան) ինդուստւիալ ինստիտուտը (1989):

1989-1994 թվականներին իր կազմավորած «Հայդուկ» ջոկատով մասնակցել է ՀՀ Վայքի (Բարձրունի, Գնդևազ և այլն), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն և այլն), Ֆիզուլիի, Կուբաթլորի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

1991-1992 թվականներին եղել է ջոկատի, 1992-1993 թվականներին՝ վաշտի, 1993-1994 թվականներին՝ գումարտակի, 1994-2008 թվականներին՝ N զորամասի հրամանատար։

Սովորել և ավարտել է Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը (2002

2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին համախմբել է իր  «Հայդուկ» ջոկատը և մարտական ընկերների հետ մեկնել առաջնագիծ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Վայոց ձորի մարզխորհրդի նախագահ (1999 թվականից)։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2019 թվականի հունիսի 21-ին, սրտի կաթվածից[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=14770
  2. «Մահացել է լեգենդար հրամանատար Ջերմուկի Համոն». shabat.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։