Մուշեղյանների տուն (Ցարական փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղյանների տուն
Տեսակբնակելի տուն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱրամի փողոց
Հիմնադրված է1901

Մուշեղյանների տունը Ցարական փողոցում, բնակելի տուն, որը կառուցվել է 1901 թվականին։ Տունը միահարկ է, նկուղով։ Այն իր ձևով անցումային տեսակ է միաշարք նախագծմամբ բնակարաններից դեպի գլխավոր մասնաշենքի և միաշարք կողաշենքերի երկշարք համադրությամբ տարածքի։

Պատկանում է Մուշեղյան եղբայրներին՝ Գեղամին, որը եղել է գավառական բժիշկ և ծառայել Երևանի 27-րդ սահմանապահ բրիգադում, Ռուբենին, որը Վոլգա-Կամայի առևտրային բանկի Երևանյան գործակալության վստահված անձ էր, Նիկողոսին, որը եղել է իրավաբան[1]։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի պատկերը П-աձև է, սենյակների, բնակելի և օժանդակ մասերը կենտրոնացած են շենքի հյուսիսարևմտյան և հարավարևելյան երկայնքներով տարածվող երկու հակադիր թևերի վրա, որոնք ուղղված են դեպի բակը (թևերի երկարությունը 38 մ է)։ Սենյակների միջև կապն իրականացված է փայտյա բաց պատշգամբասրահների միջոցով, որոնց շքասենյակները միացված են սենեկաշարքերով։ Երկու մասնաշենքերն էլ հարավարևմտյան փայտասալուղիներով ուղղված են դեպի փողոցը, և միավորվում են շենքերի երկշարք խմբերով, որոնք միմյանցից առանձնանում են մուտքի տարածքի երկու դարպասներով (փողոցների երկարությունը 27.4 մ է, սենյակների մեկի մակերեսը 27,4 քմ է)։ Սակայն երկշար համակարգի նախագծումը ճապաղ է։ Փողոցին նայող, հարավարևմտյան ճակատի ճարտարապետությունն ունի տարածքին համապատասխան թեքություն, այդ իսկ պատճառով պատերը հավասարապես բաժանված են 3 փոքր և աստիճանաձև մասերի։ Որմնախորշերի ձևավորման մեջ օգտագործված է աղեղնաձև կամարների մոտիվը, որը համադրված է պատուհանների շրջակալներով կամ բարձակներով զարդաքիվերի հետ։ Պատերի հարթ մակերեսը բաժանված է ժապավենաձև կոպտատաշ քարերով որմասյուների, գոտիների և ատամնաձև քիվերի։

19-րդ դարի սկզբին բնակելի տների ճարտարապետության կոմպոզիցիոն համակարգին բնորոշ է միաշարին զուգահեռ լինելը, սակայն հանդիպում էին նաև երկշար նախագծեր։ Բնակելի տների նման օրինակներ վաղուց են հանդիպում, ինչպես՝ իշխան Մելիքի տունը Կոնդում, որը փաստագրված է Երևանի 1808 թվականի նախագծում, թվագրվում է 18-րդ դարից ոչ ուշ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX - начала XX века, Ереван, «Ушардзан», 2008, էջ 65 — 262 էջ. — 200 հատ, ISBN 978-99930-865-6-7։