Մունդոմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մունդոմար
Mundomar
Dolphins and synchronized swimming.jpg
Տեսակ դելֆինարիում
Տեղագրություն Flag of Spain.svg Իսպանիա
Հիմնադրված 1996
Տարածք 60000 քառ․ մ
Կայք mundomar.es/?lang=en
Կոորդինատներ: 38°32′26.570400100004″ հս․ լ. 0°5′36.3361201″ ամ. ե. / 38.54071400002777636° հս․. լ. 0.093426700028° ավ. ե. / 38.54071400002777636; 0.093426700028
MundoMar Վիքիպահեստում

Մունդոմար անգլ.՝ Mundomar, ծովային կենդանիների և էկզոտիկ թռչունների կենդանաբանական այգի Իսպանիայի Կոստա Բլանկա ափում։ Գտնվում է Վալենսիայիի Ալիկանտե մարզի Բենիդորմ քաղաքում։ Համարվում է Իսպանիայում ծովային կենդանիների ամենամեծ այգին։ Կից տեղակայված է Ակվալանդիա ջրաշխարհը։

Դելֆինարիումի կողքին գտնվող Մունդոմարի վերևում կա դիտման տարածք, որը թույլ է տալիս տեսնել ջրաշխարհի մեծությունը։ Շատ տարբեր տեսակներ կարելի է դիտել Մունդոմարում, այդ թվում՝ դելֆիններ, ծովային առյուծներ, պինգվիններ, սուրիկատներ և շատ այլ ծովային ու ցամաքային կենդանիներ։ Մունդոմարը բացվել է 1996 թվականին։

Այստեղ այցելուները օրվա ընթացքում մի քանի անգամ կարող են տեսնել տպավորիչ շոուներ՝ ծովային առյուծների, թութակների, դելֆինների մասնակցությամբ։ Մունդոմարի տարածքում կան բազմաթիվ ռեստորաններ բարեր, խանութներ և այլ սպասարկման կենտրոններ։

Մունդոմարը բաց է դեկտեմբերից մինչև փետրվար։ Այն ընդգրկում է շուրջ 60000 հազար քառ․ կմ տարածք, ևս 50000 քառ․ կմ՝անվճար ավտոկանգառի համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]