Մումի տրոլների թանգարան
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, թանգարան և գրականության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տամպերե[1] |
Վայր | Tampere Hall? |
Մասն է | Tampere Art Museum?[2] |
Ղեկավարության նստավայր | Tampere Hall, Տամպերե, Տարածաշրջանային կառավարման Արևմտա- և Կենտրոնաֆինլանդական գործակալություն, Ֆինլանդիա |
Հասցե | Yliopistonkatu 55, 33100 Tampere[1]33100[1]Yliopistonkatu? (55) և Yliopistonkatu? (55)[1] |
Հիմնադրվել է | 1987 |
Կայք | muumimuseo.fi(ֆին.), muumimuseo.fi/en/(անգլ.), muumimuseo.fi/ru/(ռուս.), muumimuseo.fi/ja/(ճապոներեն) և muumimuseo.fi/sv/(շվեդ.) |
![]() | |
![]() |
Մումի տրոլների թանգարան (շվեդ.՝ Muminmuseet, ֆիններեն՝ Muumimuseo), Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում գտնվող մանկական թանգարան, որը նվիրված է մումի տրոլների աշխարհին։
1987-2016 թվականներին թանգարանը գտնվել է «Metso» քաղաքային գրադարանի նկուղային տարածքում, իսկ 2017 թվականի հունիսի 17-ից բացվել է Տամպերե պալատի նոր շենքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 ական թվականների վերջին նկարիչներ Տուուլիկի Պիետիլան (անգլ.՝ Tuulikki Pietilä), Պենտտի Էիստոլան և ինքը՝ գրող Տուվե Յանսոնը (ճարտարապետ Ռեյմա Պիետիլյա մասնակցությամբ) կառուցել են 2,5 մետր բարձրությամբ հինգ հարկանի Մումի տուն։ Հայրենիքում դրա հաջող ցուցադրությունից հետո նախատեսվում էր համաշխարհային շրջագայություն, բայց ստիպված են եղել սահմանափակվել 1980-1983 թվականներին Սկանդինավյան երկրներ ճանապարհորդելով։
Այնուհետև երեք տարի տունը վերականգնվում էր Յանսոնի արհեստանոցում։ 1986 թվականին այն կրկին ցուցադրվել է Տամպերեի բնակիչներին և հյուրերին, իսկ 1987 թվականից այն Մումի տրոլների թանգարանի ցուցադրության կենտրոնն է։ Իր գոյության քառորդ դարում թանգարան է այցելել ավելի քան մեկ միլիոն մարդ[3]։
1987 թվականից թանգարանը գտնվում էր «Metso» գրադարանի նկուղային տարածքում, որտեղ ներկայացված էին Տուվե Յանսոնի բնօրինակ նկարազարդումները Մումի-տրոլների մասին իր գրքերի համար, Տուուլիկկի Պիետիլի պատրաստած եռաչափ պատկերներ, բժիշկ Պենտտի Էյստոլի ստեղծած մանրանկարներ, մուլտիմեդիա ցուցանմուշներ, ընդհանուր առմամբ մոտ 2 հազար ցուցանմուշ, ցուցադրության կենտրոնը 2,5 մետր բարձրությամբ հինգ հարկանի Մումի-տուն է[4][5]։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին թանգարանը փակվել է[5]։ 2017 թվականի հունիսի 17-ին թանգարանը բացվել է Տամպերե պալատի նոր սենյակներում[6]։
-
Մումի-տրոլլերը գրադարանի մուտքի մոտ՝ Wikipedia-ի շապիկով:
-
«Metso» գրադարանի շենքը, որի նկուղում 1987-2016 թվականներին եղել է թանգարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.museot.fi/museohaku/index.php?museo_id=9090
- ↑ ֆիննական թանգարանի վիճակագրություն — Finnish Heritage Agency.
- ↑ Долина Муми-троллей Արխիվացված 2009-05-15 Wayback Machine(ռուս.) на сайте inter9.tampere.fi
- ↑ Музей муми-троллей Արխիվացված 2013-05-30 Wayback Machine(անգլ.) на сайте moomin.com
- ↑ 5,0 5,1 «Муми-тролли переезжают из Мумидола в собственный музей». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «В Тампере откроется первый в мире Музей Муми-троллей». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2017 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт музея(ռուս.)(ֆին.)(անգլ.)(ճապոներեն)