Մումինժոն Աբդուլաև
Մումինժոն Աբդուլաև | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 24, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 190 սանտիմետր |
Մումինժոն Ռուստամի Աբդուլաև[1] (ուզբ.՝ Mo'minjon Abdullaev, դեկտեմբերի 24, 1989, Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, Ուզբեկստանի ազգային հավաքականի անդամ։ Ասիայի առաջնության եռակի հաղթող, Իսլամական համերաշխության խաղերի և Ասիական փակ խաղերի արծաթե մեդալակիր։ 2018 թվականի Ամառային ասիական խաղերի ոսկե մեդալակիր։ Երեք օլիմպիադայի մասնակից։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Նյու Դելիում (Հնդկաստան) Ասիայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել մինչև 96 կգ քաշային կարգում[2]։
2011 թվականին Ստամբուլում (Թուրքիա) կայացած Աշխարհի առաջնությունում մինչև 120 կգ քաշային կարգում 1/32 եզրափակիչում պարտվեԼ Է գերմանացի ըմբիշ Նիկո Շմիդտին։
2012 թվականին Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) Ամառային օլիմպիական խաղերում 1/8 եզրափակիչում պարտվել է ամերիկացի ըմբիշ Դրեմիել Բայերսին[3][4]։ Օլիմպիական խաղերից հետո Մումինժոն Աբդուլաևի դոպինգ թեստը դրական է եղել և նանդրոլոն (անաբոլիկ ստերոիդ) է հայտնաբերվել նրա օրգանիզմում, որից հետո երկու տարով հեռացվել է խաղերից մինչև 2014 թվականի նոյեմբերի 20-ը[5]։
2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած XXXI ամառային Օլիմպիական խաղերում 1/8 եզրափակչում պարտվել է խաղերի բրոնզե մեդալակիր ռուս ըմբիշ Սերգեյ Սեմենովին։
2017 թվականին Նյու Դելիում (Հնդկաստան) Ասիայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել մինչև 130 կգ քաշային կարգում[6]։ Նույն թվականին արծաթե մեդալներ է նվաճել Բաքվում (Ադրբեջան) Իսլամական համերաշխության խաղերում և Աշխաբադում (Թուրքմենստան) Ասիական մարտարվեստի և փակ խաղերում։
2018 թվականին Ջակարտայում (Ինդոնեզիա) Ամառային ասիական խաղերում մինչև 130 կգ քաշային կարգում եզրափակչում 8։0 հաշվով հաղթել է ղազախ ըմբիշ Նուրմախան Տինալիևին և նվաճեց խաղերի ոսկե մեդալը[7]։ Նույն թվականին Բիշքեկում (Ղրղզստան) Ասիայի առաջնությունում մինչև 130 կգ քաշային կարգում եզրափակիչում պարտվել է իրանցի Բեհնամ Ալիակբար Մեհդիզադե Արպատապեխին և նվաճեց արծաթե մեդալ[8]։
2019 թվականին Նուր-Սուլթանում (Ղազախստան) ընթացող աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակչում 3։1[9] հաշվով պարտվել է իրանցի Ամիր Ղասեմիին։ Նույն թվականին Սիանում (Չինաստան) Ասիայի առաջնությունան եզրափակչում կրկին պարտվել է իրանցի Ամիր Ղասեմիին և նվաճել է արծաթե մեդալ[10]։
2021 թվականին Ալմաթիում (Ղազախստան) Ասիայի ընտրական մրցաշարում մինչև 130 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 9։0 հաշվով հաղթել է չինացի Լինգ Ջե Մյունգին և ստացել Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Награждены борцы, завоевавшие лицензии на Токийскую Олимпиаду». Արխիվացված է օրիգինալից 2021-11-30-ին. Վերցված է 2021-08-13-ին.
- ↑ (չաշխատող հղում) http://www.fila-official.com/images/FILA/resultats/2010/results_05_newdelhi.pdf (недоступная+ссылка)
- ↑ «Muminzhon Abdullayev Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020-04-18. Արխիվացված է օրիգինալից 2020-04-18-ին. Վերցված է 2021-07-29-ին.
- ↑ UzDaily. «Лондон-2012: Муминжон Абдуллаев проиграл в первом бою». UzDaily.uz (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-29-ին. Վերցված է 2021-07-29-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-07-29-ին. Վերցված է 2021-07-29-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-07-29-ին. Վերցված է 2021-07-29-ին.
- ↑ Kun uz. «Еще одно золото. Муминжон Абдуллаев-победитель Азиатских игр». Kun.uz (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-29-ին. Վերցված է 2021-07-29-ին.
- ↑ Экономика, Политика, Общество, Президент, Парламент, Правительство. «Итоги первого дня чемпионата Азии по борьбе в Бишкеке: У Кыргызстана два «серебра» и две «бронзы»». Информационное Агентство Кабар (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-29-ին. Վերցված է 2021-07-29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-08-05-ին. Վերցված է 2021-07-29-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-07-29-ին. Վերցված է 2021-07-29-ին.
- ↑ «Муминжон Абдуллаев завоевал путевку на Олимпиаду». Olamsport.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-29-ին. Վերցված է 2021-07-29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումինժոն Աբդուլաև» հոդվածին։ |
|