Մուհիդին Յասին
Մուհիդին Յասին | |
![]() | |
Կուսակցություն՝ | Malaysian United Indigenous Party?[1] |
---|---|
Կրթություն՝ | Մալայա համալսարան (1971) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | մայիսի 15, 1947 (75 տարեկան) |
Ծննդավայր | Muar, Ջոհոր, Մալայզիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Noorainee Abdul Rahman? |
Զավակներ | Najwa Mahiaddin? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Մուհիդին Յասին (մալայերեն՝ Muhyiddin Yassin, մայիսի 15, 1947, Muar, Ջոհոր, Մալայզիա), Մալայզիայի պետական և քաղաքական գործիչ։ 2020 թվականի փետրվարի 29-ից զբաղեցնում Է Մալայզիայի վարչապետի պաշտոնը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին ավարտել է Մալայի համալսարանը։ 1978 թվականից խորհրդարանի անդամ է։ Աշխատել է տարբեր պաշտոններում Ջոհոր նահանգի կառավարության և դաշնային կառավարության աշխատակազմում (1981 թվականին՝ արտաքին գործերի խորհրդարանական քարտուղար, 1982 թվականին՝ դաշնային տարածքների գործերի նախարարի տեղակալ)։ 1982 թվականին դարձել է Ջոհոր նահանգի գլխավոր նախարար, 1995 թվականին՝ երիտասարդության և սպորտի նախարար, 1999 թվականին՝ ներքին առևտրի նախարար, 2004 թվականին՝ գյուղատնտեսության նախարար։ 2009 թվականին դարձել է փոխվարչապետ, համատեղության կարգով՝ կրթության նախարար։ Եղել է Միացյալ մալայական ազգային կազմակերպության նախագահի տեղակալ։ Նրա անվան հետ կապված է Մահաթհիր Մոհամադի վարչապետության վերջին տարում ընդունված անգլերեն լեզվով տարրական դպրոցում գիտությունների և մաթեմատիկայի հիմունքների դասավանդման մասին ոչ պոպուլյար որոշման չեղարկումը[2]։ 2014-2015 թվականներին եղել է Մալայական լեզվի միջազգային խորհրդի հովանավոր։
2015 թվականի հուլիսի 27-ին հեռացվել է պաշտոնից՝ վարչապետի քաղաքականությանը չհամաձայնելու համար և անցել է ընդդիմության շարքերը։ 2018 թվականի մայիսի 9-ին կայացած համընդհանուր ընտրություններում «Հույս» ընդդիմադիր դաշինքի հաղթանակից հետո զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2020 թվականի փետրվարի վերջին գործող վարչապետը հրաժարական է տվել, և փետրվարի 29-ին Մուհիդին Յասինը գլխավորել է երկրի կառավարությունը[3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը՝ Մուհամեդ Յասինը ծագումով բուգիացի է, հայտնի մահմեդական աստվածաբան, մայրը՝ Հադիջահ Կասիմն է։ Կինը՝ Նուրանի Աբդուլ Ռահմանն է, ունեն չորս երեխա։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուլթան Իբրահիմի մեդալ (1974)
- Սուլթան Իբրահիմի շքանշան (1979)
- «Հանուն Ջոհորի թագի հավատարմության» շքանշան (1980)
- «Թագի հավատարիմ ասպետ» շքանշանը և Տան սրի տիտղոս (1988)
- «Կոմոդոր Ջոհորի թագի պաշտպան» շքանշան և Դաթոյի տիտղոս (1991)
- «Կոմոդոր Պերլիսի թագի պաշտպան» շքանշան և Դաթո սրի տիտղոս (2007)
- Չինաստանի համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ մրցանակ (2012)
- Մալայզիայի հակահրդեհային և փրկարարական ծառայության պատվավոր մեդալ (2014)4
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.bersatu.org/profile.php
- ↑ Muhyiddin Yassin — в: Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.: «Восточная книга», 2012, с. 417
- ↑ В Малайзии назначен новый премьер-министр.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Deputy Prime Minister of Malaysia Archived 2016-04-09 at the Wayback Machine. Official Website
|