Մուհթար Քենթ
Մուհթար Քենթ թուրքերեն՝ Muhtar Kent | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1952 (69 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Հալի համալսարան և Bayes Business School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Ծնողներ | հայր՝ Necdet Kent? |
![]() |
Մուհթար Քենթ (անգլ.՝ Muhtar Kent; հոկտեմբերի 31, 1952, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), թուրքական ծագմամբ ամերիկացի ձեռներեց։ Ներկայումս Քենթը The Coca-Cola Company ընկերության նախագահը և գլխավոր տնօրենն է։ Նշանակվել է որպես գլխավոր տնօրեն 2008 թվականին։
Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհթար Քենթը ծնվել է 1952 թվականին Նյու Յորքում, որտեղ նրա հայրը` Նեդջեթ Քենթը Թուրքիայի գլխավոր հյուպատոսն էր։ Ավագ Քենթին կոչել են նաև «թուրքական Շինդլեր» այն բանի համար, որ նա վտանգելով կյանքը, փրկել է հրեաներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ավարտելով Տարսուսի միջնակարգ դպրոցը Թուրքիայում, 1971 թվականին Մուհթար Քենթը մեկնեց Մեծ Բրիտանիա, որպեսզի սովորի Հալի համալսարանում։ Նա ստացավ դիպլոմ 1978 թվականին` ավարտելով էկոնոմիկայի ֆակուլտետը։ Արդյունքում Քենթը ստացավ մագիստրոսի կոչում Լոնդոնի քաղաքային համալսարանում։ Այնուհետև Մուհթար Քենթը վերադարձավ Թուրքիա, որպեսզի ծառայի թուրքական բանակում։ Զինծառայությունից հետո վերադարձել է ԱՄՆ` ունենալով 1000 դոլար իր գրպանում։ Այնտեղ նա ապրել է իր հորեղբոր հետ` Նյու Յորքում։
Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհթար Քենթը սկսել է աշխատել Կոկա Կոլայում` գտնելով թափուր աշխատանքի հայտարարությունը թերթում։ Նա ճանապարհորդում էր բեռնատար մեքենաներով ԱՄՆ-ում, որպեսզի վաճառի կոկա կոլա։ Հենց այսկերպ նա կարողացավ մոտիկից ծանոթանալ Կոկա Կոլայի մարկետինգին, բաշխմանը և լոգիստիկայի համակարգն։
1985 թվականին նա նշանակվեց Կոկա Կոլայի գործադիր տնօրեն Թուրքիայում և Միջին Ասիայում։ Նա տեղափոխեց ընկերության կենտրոնակայանը Իզմիրից Ստամբուլ։ Երեք տարի անց նա նշանակվեց «Coca-Cola International»-ի փոխտնօրեն, պատասխանատու լինելով 23 երկրների համար, այդ թվում նաև Հայաստանի։ Ապրելով Վիեննայում, նա աշխատեց այդ պաշտոնում մինչ 1995 թվականը։
1995 թվականին Մուհթար Քենթը դարձավ «The Coca Cola Europe»-ի գլխավոր տնօրենը։ Երկու տարի անց ընկերության ապրանքաշրջանառությունը ավելացավ շուրջ 50 %-ով։
1999 թվականին նա լքեց Կոկա Կոլան` 20 տարվա աշխատանքից հետո։ Գալով Թուրքիա, Մուհթար Քենթը դարձավ «Efes»-ի գլխավոր տնօրենի` «Anadolu» ընկերության շրջանակներում։
2005 թվականի մայիսին նա վերադարձավ Կոկա Կոլա` 6 տարվա ընդմիջումից հետո և դարձավ Կոկա Կոլայի ղեկավարը Հյուսիսային Ասիայում,Եվրասիայում և Մերձավոր Արևելքում։ 2006 թվականի հունվարին նա նշանակվեց Կոկա Կոլայի միջազգային կապերի վարչության պետ։ Սրան զուգընթաց նա ղեկավարում էր Կոկա Կոլայի գործունեությունը Հյուսիսային Ամերիկայում։
2008 թվականի հուլիսի 1-ին Քենթը նշանակվեց Կոկա Կոլայի գործադիր տնօրեն և նախագահ[1]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհթար Քենթը ամուսնացած է Օկսանա Բելովայի հետ։ Զույգը ունի երկու զավակ։ Մուհթար Քենթը Գալաթասարայ ՖԱ-ի ղեկավարների խորհրդի անդամ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ad hoc news»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-18-ին։ Վերցված է 2016-07-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|