Մուհամմեդ Մուհդի ալ Ջավահիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուհամմեդ Մուհդի ալ Ջավահիրի
արաբ․՝ محمد مهدي الجواهري‎‎
Ծնվել էհուլիսի 26, 1899
ԾննդավայրՆաջաֆ, Իրաք
Վախճանվել էհուլիսի 27, 1997
Վախճանի վայրԴամասկոս
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուարաբերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Iraq.svg Իրաք
ԱզգականներMuhammad-Hassan al-Najafi?

Մուհամմեդ Մահդի ալ-Ջավահիրի (արաբ․՝ محمد مهدي الجواهري ‎‎, հուլիս, 1899 – հունվարի 1, 1997) Իրաքցի բանաստեղծ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1899 թվականի հուլիսի 26-ին Իրաքի Նաջաֆ քաղաքում և մահացել 1997 թվականի հուլիսի 27-ին։ Հռչակավոր իրաքցի բանաստեղծ է և նրան կոչել են ամենայն արաբների բանաստեղծ։ Նրա հայրը՝ Աբդ ԱլՀուսեյնը Նաջաֆի գիտնականներից մեկն էր։ Նա ուզում էր, որ իր որդին դառնա կրոնական գիտնական և այդ պատճառով 10 տարեկանից Մուհամմեդին հագցրել է գիտնականների թիկնոցը։ ԱլԺաուահիրիի ընտանիքը հին Նաջաֆիկյան ընտանիք է։ Կարդացել է, սակայն չի սովորել Ղուրանը։ Փոքր հասակից, նրա հայրը նրան ուղարկել է մեծ ուսուցիչների մոտ, որպեսզի նրան սովորեցնեն կարդալ, գրել, քերականություն, իրավագիտություն և այլն… Նրա հայրը և ուրիշները Մուհամմեդի համար ծրագիր են կազմել՝ նրա պետք է ամեն օր Աբու Ալթայյեբ Ալմութանաբիի բանաստեղծությունների ժողովածուներից մի բանաստեղծություն։ Փոքր հասակից միտում ուներ գրականության։ Նա սկսել էր կարդալ ԱլԲայան և ԱլԹաբյին գիրքը, Իբն Խալդունի նախաբանը և բանաստեղծությունների ժողովածուներ։ Իր կյանքի սկզբում հագնում էր հոգևորականների հագուստ։ Մասնակցել է 1920 թվականի Բրիտանական իշխանությունների դեմ տեղի ունեցած հեղափոխության։ Նա 1928 թվականին հրատարակել է ժողովածու, որի անունն էր «Զգացմունքի և կիրքի միջև»։ Նրա առաջին բանաստեղծական հավաքածուն պատրաստվել էր 1924 թվականին էր, որը հրատարակվեց «Բանաստեղծության մտքերը սիրո, հայրենիքի և գովասանքի մեջ» վերնագրով։ Հետո, նա կարճ ժամանակով աշխատել է Ֆայսալ |-ի թագավորական պալատում (երբ որ Ֆայսալը թագադրվեց Իրաքի թագավորը), ապա թողել է աշխատանքը պալատում և Նաջաֆից Բաղդադ գնալով, սկսել է աշխատել մամուլում։ Թողարկել է մի շարք թերթեր, այդ թվում՝ «Եփրատ» թերթը, «Հեղաշրջում» թերթը, «Հասարակական կարծիք» թերթը։ Մի քանի անգամ նա ընտրվել է Իրաքի գրողների միության նախագահ։ 1930 թվականին է թողել պալատը, և թողարկել է «Եփրատ» թերթը, սակայն կառավարությունը չեղյալ համարեց արտոնությունը։ Նա փորձել է վերաթողարկել թերթը, սակայն ապարդյուն էր։ Հետևաբար նա մնաց անգործ, մինչև 1931 թվականի վերջը, երբ դարձավ ուսուցիչ «Ապահովություն» դպրոցում։ Ապա տեղափոխվել է կառավարության աշխատակազմ և դարձել է ազատագրության դատարանի նախագահ, հետո տեղափոխվել է Բասրայի երկրորդական դպրոց, այնուհետև տեղափոխվել է Հիլլա դպրոցներից մեկը։ 1936 թվականի վերջին թողարկել է «Հեղաշրջում» թերթը հետևելով ռազմական հեղաշրջմանը, որի առաջնորդն էր Բաքր Սդքին, սակայն նա շուտով սկսեց մերժել հեղափոխության ողղված քաղաքական կողմնորոշումները և այդ պատճառով նա դատապարտվեց երեք ամսվա ազատազրկումով և արգելվեց թերթի թողարկումը մի ամիս հեղաշրջման կառավարության անկումից հետո։ Թերթին անունը փոխեց և դարձրեց «Հասարակական կարծիք», սակայն թերթը չշարունակվեց թողարկվել։ Դադարեց մի քանի անգամ քաղաքականության հերթական քննադատական հոդվածների պատճառով։

1980 թ.-ին Իրաքը թողնելը[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականներին սկզբին, նա լքեց Իրաքը անվերադարձ։ Շրջել է բազմաթիվ քաղաքներում, սակայն նրա ընդմիշտ բնակավայրը Դամասկոսն էր, որտեղ նա ապրեց մինչև մահը (մոտավորապես 100 տարեկան)։ Սիրիայում նա գտավ կայունություն և պատիվ, և նրա ամենալավ բանաստեղծություններից է Դամասկոսի մասին բանաստեղծությունը, որտեղ նա բարձր էր գնահատում Սիրիայի նախագահ՝ Հավեզ ԱլԱսադին։

Մուհդին որպես ամենամեծ արաբ բանաստեղծը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա արժանավորությամբ է ստացել այս կոչումը, իր վաղ բանաստեղծական կյանքում։ Իրաքցի բանաստեղծ՝ Ֆալեհ Ալհաժիյյա Ալքիլանին Ալժաուահիրիի մասին ասել է,- «Ալժաուահիրին այս դարի Մութանաբբին է, որովհետև նրանց բանաստեղծությունների ոճը, կառուցվածքը ևազդեցությունը նունն է»։ Նրա մասին նաև ասել են,- «Մութանաբիից հետո Ալժաուահիրիի նման բանաստեղծ չի եղել»։

Նրա հետ վերջին հարցազրույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծի հետ վերջին հարցազրույցը 1992 թվականին, Շարժայի հեռուստացույցում էր, երբ գնում էր ԱՄԷ, որպեսզի ստանա Սուլթան Աուիս մրցանակը, մշակութային և գրական նվաճման։ ԱլԺաուահիրին եղել է առաջին մրցանակիրներից։ Նրա հետ այս հարցազրույցը հեռարձակվել է տասնյակ անգամներ և տարիների ընթացքում։

Նշանավոր գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանում, Ռուսերի և Բրիտանացիների հանցագործությունը (թարգմանություն պարսկերենից)
  • Զգացմունքի և կիրքի մինչև
  • ԱլԺաուահիրիի ժողովածուն
  • ԱլԺուահիրիի ժողովածուն (երկու հատոր)
  • Օտարության փոստը
  • Վերադարձի փոստը
  • Հարգելի անքնություն
  • Իմ հիշողությունները (3 մաս)
  • Բնակչությունը (Ընտրվել է արաբական բանաստողծություններից)

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱլԺաուահիրին մահացել է 1997 թվականի հուլիսի 27-ին Դամասկոսի հիվանդանոցներից մեկում, 98 տարեկանում։ Նրա համար տեղի ունեցավ ժողովրդական և պաշտոնական շքեղ թաղման արարողություն, որին մասնակցեցին Սիրիայի ղեկավարների մեծամասնությունը։ Թաղված է օտարների գերեզմանոցում, Դամասկոսի ծայրամասերում։ Ծածկված է գրանիտ քարի վրա փորագրված Իրաքի քարտեզով և հետևյալ բառերով՝ Այստեղ ննջում է բարի Տիգրիսից հեռու։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.