Jump to content

Մուհամմադ Իմուազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամմադ Իմուազի
արաբ․՝ محمد اموازي‎‎ և անգլ.՝ Jihadi John
Ծնվել էօգոստոսի 17, 1988(1988-08-17)
ԾննդավայրAl Jahra, Քուվեյթ
Մահացել էնոյեմբերի 12, 2015(2015-11-12)[1] (27 տարեկան)
Մահվան վայրԱլ-Ռակկա, Սիրիա[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Քուվեյթ
Կրոնիսլամ
ԿրթությունՎեստմինստերի համալսարան և Quintin Kynaston համայնքների ակադեմիա
Մասնագիտությունծրագրավորող, դահիճ և ռազմիկ
ԱնդամությունԻԼԻՊ

Մուհամմադ Իմուազի (օգոստոսի 17, 1988(1988-08-17), Al Jahra, Քուվեյթ - նոյեմբերի 12, 2015(2015-11-12)[1], Ալ-Ռակկա, Սիրիա[2]),Իսլամական պետություն կազմակերպության դահիճ: Ավելի հայտնի է որպես Ջիհադիստ Ջոն կամ Ջիհադի Ջոն (անգլ.՝ Jihadi John)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականի օգոստոսի 17-ին Քուվեյթում[4]։ Վեց տարեկանում նա ընտանիքով տեղափոխվել է Անգլիա (Արևմտյան Լոնդոն) և ունեցել է բրիտանական քաղաքացիություն։ Մեծացել է հարուստ ընտանիքում։ Վերապատրաստվել է որպես ծրագրավորող Վեսթմինսթերի համալսարանում։ Նա սիրում էր ոճային հագնվել և քաղաքավարի էր[5]։

Ժամանակ առ ժամանակ նա այցելում էր Գրինվիչի մզկիթ։ Կրում էր մորուք և հետևում իսլամական ավանդույթներին[5]։

2009 թվականի մայիսին, Վեսթմինստերի համալսարանն ավարտելուց հետո, նա և երկու ընկերները ձերբակալվել են Տանզանիայում և հաջորդ օրը արտաքսվել են Ամստերդամ։ Նրան այնտեղ արդեն սպասում էին MI5-ի ներկայացուցիչները, ովքեր էլեկտրոնային նամակների հիման վրա նրան մեղադրում էին Սոմալի մտնելու և «Աշ Շաբաբ» զինյալ խմբավորմանը միանալու փորձի մեջ[6]։ Իմուազին հերքել է իր մեղքը և պնդել, որ բրիտանական հատուկ ծառայությունների գործակալները փորձել են հավաքագրել իրեն: Ամստերդամից Լոնդոն վերադառնալուց հետո Իմուազին շուտով մեկնել է Քուվեյթ, որտեղ աշխատանքի է անցել համակարգչային ընկերությունում։ 2010 թվականին Իմուազին թռել է Լոնդոն և կրկին ձերբակալվել է բրիտանական հետախուզական ծառայությունների կողմից, որոնք թույլ չեն տվել նրան վերադառնալ Քուվեյթ[7]։

2010 թվականի հունիսին բրիտանական հակաահաբեկչական ծառայությունը նրան ձերբակալել է Լոնդոնում, խուզարկել և վերցրել մատնահետքերը։ Հաջորդ օրը նա որոշել է չթռչել Քուվեյթ։ Մարդու իրավունքների բրիտանական կազմակերպության ներկայացուցիչ Ասիմ Քուրեշիին ուղղված էլեկտրոնային նամակում Իմուազին գրել է. «Ես ունեմ աշխատանք, որը սպասում է ինձ և պլանավորված հարսանիք: Բայց հիմա ես ինձ բանտարկյալ եմ զգում ոչ թե վանդակում, այլ Լոնդոնում»[6]։

2012 թվականին նա եկել է Սիրիա՝ մասնակցելու քաղաքացիական պատերազմին՝ հակակառավարական զորքերի կողմից[8]։ Իմուազին բրիտանացի երեք ջիհադիստներից մեկն էր, ովքեր իրենց անվանում էին Բիթլզ (տես․ The Beatles)։ Նա իրեն անվանում էր Ջոն (նման է Ջոն Լենոնին), մինչդեռ նրա երկու համախոհներն էին Փոլը (Փոլ Մաքքարթնի) և Ռինգո (Ռինգո Սթար)[9]։

Մահապատիժների ձայնագրություններում նա խոսում էր բրիտանական առոգանությամբ և դիմակով թաքցնում դեմքը[6][10]։ Իմուազիի ինքնությունը պարզվել է ձայնային վերլուծության և Իսլամական պետության նախկին պատանդների ցուցմունքների միջոցով: 2014 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի հետախուզությանը և բրիտանական իշխանություններին հայտնի է դարձել դահճի անունը[8]։Ինչպես հաղորդում է BBC-ն, բրիտանական հետախուզական ծառայությունները օպերատիվ պատճառներով չեն բացահայտել Իմուազիի մասին տեղեկությունը[5]։

2014 թվականի նոյեմբերին Daily Mail-ը տեղեկացրել է, որ Իմուազին վիրավորվել է ամերիկյան ավիացիայի ռմբակոծության ժամանակ։ Նա հոսպիտալացվել է Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող էլ-Կաիմ քաղաքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ[11]։

2015 թվականի նոյեմբերին CNN-ը, հղում անելով Պենտագոնի աղբյուրին, հայտնել էր, որ Ջիհադի Ջոնը սպանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի ավիահարվածի հետևանքով։ 2016 թվականի հունվարի 19-ին ահաբեկիչները հաստատել են Իմուազիի մահը Ալ-Ռակկա քաղաքի մերձակայքում[12][13]։

Պատանդների մահապատիժներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսին Իմուազին առաջին անգամ հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին Սիրիայում առևանգված ամերիկացի ֆոտոլրագրող Ջեյմս Ֆոլիի մահապատժի տեսագրության մեջ[10]։ Ավելի ուշ հայտնվել են այլ տեսանյութեր, որոնցում, ենթադրաբար, Իմուազին գլխատել է ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին, բրիտանացի մարդասիրական աշխատող Դևիդ Հեյնսին, բրիտանացի տաքսիստ Ալան Հենինգին և ամերիկացի Փիթեր (Աբդուրահման) Կասիգին[7]։ Նա ղեկավարում էր մի խումբ, որը գլխատել է սիրիացի 22 գերեվարված սպաների և օդաչուների: Մահապատիժները նկարահանվել են տեսախցիկով[14][15]։

2015-ի հունվարին համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որոնցում Իմուազին կանգնած էր ճապոնացի պատանդներ Հարունա Յուկավայի և Քենջի Գոտոյի կողքին: Շուտով երկու ճապոնացիներն էլ սպանվել են, իսկ վերջինիս գլխատումը տեսագրվել է[7]։

Ձայնագրություններում նա սև հագուստ էր կրում, դեմքին դիմակ կար, որը թաքցնում էր ամեն ինչ, բացի աչքերից և քթի կամրջից։ Ձախ ձեռքի տակ պատյան էր կրում[6]։

2015 թվականի օգոստոսին հայտնվել է տեսանյութ, որտեղ Իմուազին հանում է դիմակը։ Տեսանյութում հաղորդվում է, որ նա խալիֆի հետ շուտով կվերադառնա Մեծ Բրիտանիա, որպեսզի այնտեղ շարունակի «գլուխներ կտրել»։ Նշվում է, որ ձայնագրությունն արվել է գաղտնի՝ Սիրիայի ազատ բանակի մարտիկի կողմից: Մինչ այժմ տեսանյութի իսկությունն ապացուցված չէ, սակայն փորձագետները նշում են, որ ձայնագրությունները Իմուազիի առկա պատկերների հետ համեմատելիս հայտնաբերվել են մի շարք նմանատիպ հատկանիշներ[16]։

Իսլամական պետությունից փախստականի վկայությամբ, Ջիհադիստ Ջոնը, նախքան իր զոհերին գլխատելը, ասել է, որ նրանց ոչինչ չի պատահի, որպեսզի հանգստացնի նրանց[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 US Airstrike Targets ‘Jihadi John’ in Syria, Pentagon SaysKTLA, 2015.
  2. 2,0 2,1 2,2 'Jihadi John': US 'reasonably certain' strike killed IS militant — 2015.
  3. Ермолаева, Надежда (2014-08-22). «Палач Джеймса Фоули оказался британцем». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2015-04-18-ին. Վերցված է 2015-04-18-ին.
  4. «Sky News опубликовал фото британца «Джихади Джона» в рядах ИГ». РИА Новости. 2015-02-27. Արխիվացված օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-03-02-ին.
  5. 5,0 5,1 5,2 «СМИ установили личность Джихади Джона». lenta.ru. 2015-02-26. Արխիվացված օրիգինալից 2015-02-27-ին. Վերցված է 2015-02-27-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Тархова, Александра (2015-02-26). «Спецслужбы установили личность главного палача ИГИЛ: Мохаммед Эмвази вырос в Лондоне». Московский Комсомолец. Արխիվացված օրիգինալից 2015-02-27-ին. Վերցված է 2015-02-27-ին.
  7. 7,0 7,1 7,2 ««Джихадист Джон» оказался Мохаммедом из Лондона». Би-би-си. 2015-02-26. Արխիվացված օրիգինալից 2015-03-01-ին. Վերցված է 2015-02-27-ին.
  8. 8,0 8,1 «Стало известно настоящее имя террориста по прозвищу Палач Джон». 5-tv.ru. 2015-02-27. Վերցված է 2015-02-27-ին.
  9. «Спецслужбы опознали в палаче ИГ жителя западного района Лондона». mir24.tv. 2015-02-26. Արխիվացված է օրիգինալից 2015-02-27-ին. Վերցված է 2015-02-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 «Палач «Исламского государства» Джихади Джон оказался жителем Лондона». Газета.Ру. 2015-02-26. Արխիվացված օրիգինալից 2015-02-26-ին. Վերցված է 2015-02-27-ին.
  11. «Палач «Исламского государства» серьезно ранен». 5-tv.ru. 2014-11-16. Վերցված է 2015-02-27-ին.
  12. US airstrike targets Jihadi John in Syria Արխիվացված է Նոյեմբեր 16, 2015 Wayback Machine-ի միջոցով: cnn.com 12.11.2015
  13. Уже точно: головорез «Джихадист Джон» уничтожен Արխիվացված է Նոյեմբեր 14, 2015 Wayback Machine-ի միջոցով: 9-й канал ИТВ 13.11.2015
  14. «ISIS's brutal beheading video: Search for clues». www.cnn.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-31-ին. Վերցված է 2023-12-15-ին.
  15. «ISIS Mass Beheading Video Took 6 Hours to Film and Multiple Takes». Time (անգլերեն). 2014-12-09. Արխիվացված օրիգինալից 2023-12-13-ին. Վերցված է 2023-12-15-ին.
  16. «Джихади Джон пообещал вернуться в Великобританию и продолжить «резать головы»». Лента.Ру. 2015-08-23. Արխիվացված օրիգինալից 2015-08-23-ին. Վերցված է 2015-08-23-ին.
  17. Mohammed Emwazi: Defector reveals how Jihadi John used trick to calm hostage victims before beheadings Արխիվացված է Օգոստոս 28, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Daily Mirror