Մուհամմադ Դիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուհամեդ Դիբից)
Մուհամմադ Դիբ
արաբ․՝ محمد ديب‎‎
Ծնվել էհուլիսի 21, 1920(1920-07-21)[1][2][3][…]
ԾննդավայրՏլեմսեն, Ալժիր[1]
Մահացել էմայիսի 2, 2003(2003-05-02)[2][3][4][…] (82 տարեկան)
Մահվան վայրLa Celle-Saint-Cloud
ԳերեզմանԼա Սել-Սեն Կլուի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ալժիր և  Ֆրանսիա[5]
ԿրթությունԱլժիրի համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ և վիպասան
ԱշխատավայրԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Փարիզի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Mohammed Dib Վիքիպահեստում

Մուհամմադ Դիբ (արաբ․՝ محمد ديب‎‎, ֆր.՝ Mohammed Dib, հուլիսի 21, 1920(1920-07-21)[1][2][3][…], Տլեմսեն, Ալժիր[1] - մայիսի 2, 2003(2003-05-02)[2][3][4][…], La Celle-Saint-Cloud), ալժիրցի արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, ֆրանսերենով ավելի քան 30 վեպի, ինչպես նաև` բազմաթիվ պատմվածքների, պոեզիայի և մանկական գրականության հեղինակ։ Ալժիրի ամենաբեղուն և հայտնի գրողներից մեկը։ Նրա աշխատանքները նկարագրում են Ալժիրի պատմությունը 20-րդ դարում՝ կենտրոնանալով Ալժիրի անկախության պայքարի վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիբը ծնվել է Արևմտյան Ալժիրի Տլեմսեն քաղաքում՝ Մարոկկոյի սահմանի մոտ, միջին դասի աղքատացած ընտանիքում։ Հորը կորցնելուց հետո Դիբն սկսել է բանաստեղծություններ գրել 15 տարեկանում։ 18 տարեկանում նա սկսել է աշխատել որպես ուսուցիչ Մարոկկոյի մոտակա Ուջա քաղաքում։ 1920-1930-ականներին նա աշխատել է որպես ջուլհակ, ուսուցիչ, հաշվապահ, թարգմանիչ (ֆրանսիական և բրիտանական զորքերի համար), ինչպես նաև` լրագրող Alger Républicain-ում և կոմունիստական Liberté թերթում։ Այս ընթացքում նա նաև գրականություն է ուսումնասիրել Ալժիրի համալսարանում։ 1952 թվականին, Ալժիրի հեղափոխությունից երկու տարի առաջ, նա ամուսնացել է ֆրանսիացի կնոջ հետ, անդամագրվել է Ալժիրի կոմունիստական կուսակցությանը և այցելել է Ֆրանսիա։ Նույն թվականին նա հրատարակել իր առաջին՝ La Grande Maison (Մեծ տուն) վեպը։

1959 թվականին Ֆրանսիայի իշխանությունները վտարել են նրան Ալժիրից` իր երկրի անկախությանը սատարելու, ինչպես նաև` իր վեպերի ունեցած հաջողության համար (որը նկարագրում էր ալժիրցիների դժվար կյանքը ֆրանսիացիների լծի տակ)։ Ալժիրցի շատ ազգայնականների օրինակով` Կահիրե տեղափոխվելու փոխարեն նրան օգնել են մնալ Ֆրանսիայում։ 1967 թվականից նա ապրում էր Փարիզի մերձակայքում գտնվող Լա-Սել-Սեն-Կլու քաղաքում։

1976-1977 թվականներին Դիբն աշխատել է որպես դասախոս Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։ Նա Սորբոնի և Մոսկվայի պետական համալսարանների պրոֆեսոր էր։ Հաջորդ տարիներին նա հաճախ էր այցելում Ֆինլանդիա, որտեղ գրել է իր հետագա մի քանի վեպերը։ Մահացել է Լա-Սել-Սեն-Կլու քաղաքում, 2003 թվականի մայիսի 2-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա «La Grande Maison» դեբյուտային վեպը Ալժիրի բազմանդամ ընտանիքի մասին պատմող եռագրության առաջին մասն է։ Գլխավոր հերոսը՝ Օմարը, երիտասարդ տղա է, որը մեծացել է Ալժիրում, աղքատության մեջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ Երկրորդ՝ «Կրակ» («L'Incendie») մասը, որը լույս է տեսել նույն թվականին, նկարագրում է Օմարի կյանքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Եռագրության վերջին` «Ջուլհակի արհեստը» մասը (Le Métier à tisseer) նկարագրում է քրտնաջան աշխատող Օմարի չափահաս կյանքը։ Եռագրությունը մասամբ ինքնակենսագրական էր։ 1985-1994 թվականներին նա գրել է ինքնակենսագրական վեպ Հյուսիսային Աֆրիկայի բնիկներից մեկի հյուսիսային երկրներ կատարած այցի, հյուսիսային կնոջ հետ այդ տղամարդու ունեցած հարաբերությունների և նրանց համատեղ երեխայի` իր հոր հայրենիք այցելության մասին։ Դիբը նաև օգնել է ֆիններեն մի քանի գրքեր ֆրանսերեն թարգմանել.

  • La grande maison (1952);
  • L’incendie (1954);
  • Au café (1957);
  • Le métier à tisser (1957);
  • Baba Fekrane (1959);
  • Un Éte africain (1959);
  • Ombre gardienne (1961);
  • Qui se souvient de la mer (1962);
  • Cours sur la rive sauvage (1964);
  • Le talisman (1966);
  • La danse du roi (1968);
  • Formulaires (1970);
  • Dieu en barbarie (1970);
  • Le Maitre de chasse (1973);
  • L’histoire du chat qui boude (1974);
  • Omneros (1975);
  • Habel (1977);
  • Feu beau feu (1979);
  • Mille hourras pour une gueuse (1980);
  • Les terrasses d’Orsol (1985);
  • O vive — poèmes (1987);
  • Le sommeil d’Eve (1989);
  • Neiges de Marbre (1990);
  • Le Désert sans détour (1992);
  • L’infante Maure (1994);
  • L’arbre à dires (1998);
  • L’Enfant-Jazz (1998);
  • Le Cœur insulaire (2000);
  • The Savage Night (2001) (trans. by C. Dickson);
  • Comme un bruit d’abeilles (2001);
  • L.A. Trip (2003);
  • Simorgh (2003);
  • Laezza (2006).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Диб Мухаммед // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. https://archipel.uqam.ca/10017/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Դիբ» հոդվածին։