Մուհամադ ալ Հարիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուհամադ ալ Հարիրի
Դիմանկար
Ծնվել է1054[1][2][3][…]
ԾննդավայրԲասրա, Իրաք
Մահացել էսեպտեմբերի 10, 1122[1]
Մահվան վայրԲասրա, Իրաք
Կրոնիսլամ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Abu al-Hariri Վիքիպահեստում

Աբու Մուհամադ Մուհամադ իբն ալ-Հասիմ ալ-Բասրի ալ-Հարիրի, (արաբ․՝ محمد القاسم بن علي بن محمد بن عثمان الحريري‎‎, 1054[1][2][3][…], Բասրա, Իրաք - սեպտեմբերի 10, 1122[1], Բասրա, Իրաք), արաբ գրող, պոետ, փիլիսոփա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ Հարիրին հարուստ հողատիրոջ, մետաքսի առևտրով զբաղվող վաճառականի որդի էր։ Ստացել է լավ կրթություն, գրել սկսել է վաղ հասակից։ Հրապուրվել է գրական արաբերենի քերականությամբ, բառագիտությամբ։ Բասրայում ղեկավարել է փոստային բաժանմունքը։ Ալ Հարիրին ղեկավարությանը հայտնում էր քաղաքի կասկածելի մարդկանց և իրադարձությունների մասին։

Երկար ժամանակ ապրել է բեդուինների մոտ, որոնք համարվում են դասական արաբերենի, նախաիսլամական լեզվի, պոեզիայի և Ղուրանի կրողները։ Գրել է մի շարք փիլիսոփայական աշխատություններ, որոնցում հանդես է եկել ընդդեմ գրավոր լեզվում խոսակցական էլեմենտների ներթափանցմանը։ Ստեղծել է բանաստեղծությունների և նամակների ժողովածու։

Ալ Հարիրին առավել հայտնի է, որպես 50 մակամների շարքի հեղինակ, որոնք արագ դարձել են գրական հետազոտությունների առարկա, և դարերի ընթացքում համարվել՝ գեղարվեստական կատարելությոան օրինակ։ Հատկապես բարձր է գնահատվում դրանց ուսուցողական բնույթը։ Գրված մակամները եղել է անհայտ մեկի պատվերով, ենթադրվում է, որ դա կամ Բասրայի կառավարիչն է, կամ արաբական խալիֆ ալ Մուստարշիդայի վեզիր Անուշիրվան իբն Հալիդը, կամ Իբն Սադական, կամ էլ ալ Մուստազհիր խալիֆը։ Մակամներում ալ Հարիրը նկարներ է պատկերել Արաբական խալիֆաթի կյանքի անկման ժամանակաշրջանից։ Գլխավոր հերոս Աբու Զեյդ աս-Սերուջին ճարպիկ խաբեբա էր, բոլոր իրավիճակներում ելք գտնող։ Ալ Հարիրի մակամները Եվրոպայում հայտնի են XVII դարից ի վեր, ռուսերենով թարգմանվել են 1826 թվականից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Nationalencyklopedin (швед.) — 1999.