Մուհամադ Հիդայատուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուհամադ Հիդայատուլա
Justice M. Hidayatullah.jpg
 
Կուսակցություն՝ չկա
Կրթություն՝ Vasantrao Naik Government Institute of Arts and Social Sciences? և Թրինիթի քոլեջ
Մասնագիտություն՝ դատավոր, փաստաբան և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 17, 1905(1905-12-17)
Ծննդավայր Լաքհնաու, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր սեպտեմբերի 18, 1992(1992-09-18) (86 տարեկանում)
Վախճանի վայր Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան և British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
 
Պարգևներ

Բրիտանական Կայսրության շքանշանի սպա

Մուհամադ Հիդայատուլա (հինդի՝ मुहम्मद हिदायतुल्लाह, ուրդու՝ محمّد هدایة اللہ, դեկտեմբերի 17, 1905(1905-12-17), Լաքհնաու, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան - սեպտեմբերի 18, 1992(1992-09-18), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1977 թվականի օգոստոսի 20-ից մինչև 1982 թվականի օգոստոսի 20-ը զբաղեցրել է Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնը[1][2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամադ Հիդայատուլան ծնվել է 1905 թվականի դեկտեմբերի 17-ին Լաքհնաուում[4][5]: Նրա հայրը՝ Միրզա Սամուլա Բեգը, եղել է Հայդարաբադի գլխավոր դատավորը։ Հայդարաբադում միջնակարգ կրթություն ստանալուց հետո, Մումահեդը գերզանց ավարտել է Քեմբրիջի Թրինիթի քոլեջը և 1934 թվականին Քեբրիջի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ Հետո կրթությունը շարունակել է Լոնդոնի տնտեսության պետական ֆինանսների դպրոցում, սովորել է քաղաքական տեսությունը և կազմակերպությունները, սահմանադրական և միջազգային իրավունքը։

1941 թվականին Մուհամադն ընդունվել է փաստաբանների կոլեգիա։ Իր կարիերան սկսել է 1942 թվականին որպես Ալահաբադում փաստաբան։ 1968 թվականի հունվարին դարձել է Հնդկաստանի Գերագույն դատարանի առաջին մուսուլման նախագահը։

Մուհամադ Հիդայատուլան 1969 թվականին եղել է Հնդկաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, որով դարձել է երկրորդ մուսուլմանը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը (առաջինը եղել է Զակիր Հուսեյնը)։ 1971 թվականին նշանակվել է Հիմաչալ-Պրադեշ նահանգի գլխավոր դատավոր[6]։ 1977 թվականի օգոստոսի 20-ից մինչև 1982 թվականի օգոստոսի 20-ը զբաղեցրել է Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնը:

Մուհամադ Հիդայատուլան մահացել է 1992 թվականի սեպտեմբերի 18-ին Մումբայում՝ 86 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Former Vice Presidents of India»։ Secretariat of Vice President of India։ Արխիվացված է օրիգինալից 17 October 2014-ին։ Վերցված է 3 September 2014 
  2. Desai P. D., Justice։ «Full Court Reference in Memory of The Late Justice Mohammad Hidayatullah»։ (1992) 4 SCC (Jour) 10։ Վերցված է 3 September 2014 
  3. «Speech by Shri I. M. Chagla»։ Bombay High Court։ էջ 7։ Արխիվացված է օրիգինալից 28 September 1992-ին։ Վերցված է 3 September 2014 
  4. «M. Hidayatullah»։ www.supremecourtofindia.nic.in։ Արխիվացված է օրիգինալից 6 January 2014-ին։ Վերցված է 8 June 2008 
  5. «EBC article on J. Hidayatullah»։ www.ebc-india.com։ Վերցված է 8 June 2008 
  6. «Justice M. Hidayatullah»։ hnlu.ac.in։ Hidayatullah National Law University։ Արխիվացված է օրիգինալից 5 June 2014-ին։ Վերցված է 3 September 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]