Մուլլուտու Սուուրլահթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուլլուտու Սուուրլահթ
Տեսակլիճ
Երկիր Էստոնիա
ՎարչատարածքՍաարեմա
Մակերես9,6 կմ²
Կազմված էMullutu laht? և Suurlaht?
Աշխարհագրական տեղադրությունՍաարեմաա
Լիճ հոսող գետKärla River?
Լճից հոսող գետNasva River?
Քարտեզ
Քարտեզ

Մուլլուտու Սուուրլահթ (անգլ.՝ Mullutu-Suurlaht), մեծությամբ 4-րդ լիճը Էստոնիայում՝ տեղակայված Սաարեմաա կղզու վրա՝ Կուրեսաարե (Kuressaare) քաղաքից երկու կիլոմետր արևմուտք։ Լիճն զբաղեցնում է մոտ 1440 հեկտար տարածք, խորությունը հասնում է 2,1 մետրի[1]։ Աղիության տեսակետից լիճը համարվում է աղիավուն ջրամբար։ Մուլլուտու Սուուրլահթն ունի 2 մաս.

  • Սուուրլահթ (Կելլամյաե (Kellamäe)) - արևելյան հատված
  • Մուլլուտու - արևմտյան հատված

Գարնանային ընթացիկ ջրհեղեղների ժամանակ (մինչև 1,16 м) լիճը երկուսուկես անգամ միախառնվում է մոտակա ջրամբարներ Պաադլայի (Paadla), Վյագարայի (Vägara) և Կաալուպեայի (Kaalupea) հետ ու մեծանում է։ Լիճն է լցվում 3 կիլոմետր երկարություն ունեցող Նասվա (Nasvа) գետը։ Հեղեղումների ժամանակ գետը ծովից հոսում է դեպի լիճ, իսկ սովորական օրերին՝ հակառակը ։ Այդ է պատճառը, որ լիճը հարուստ է ձկներով, մասնավորապես այնտեղ առկա են կարաս, ելեց, մանրածածան, լին, կարմրախայտ, օձաձուկ, ճերմակ խարակաձուկ, պերկես, յազ, սպիտակաձուկ, շերեփաձուկ, գայլաձուկ, յորշ[1]։ Սուուրլահթ ծովածոցի հյուսիսարևելյան մասում տեղակայված է ոչ մեծ (3 հեկտար) կղզի Ռահինուն (Rahinu): Ծովածոցի կղզիները ցածր են՝ բեռնված մանրախիճ քարերով, տեղ-տեղ տղմոտ են, ավազոտ կամ կավային։ Լճի երկու մասերը բաժանված են Հիդրե Նուկկ (Hidre nukk)մեծ թերակղզիով։ Մուլլուտու և Վյագարա ծովածոցերն ունեն շատ նեղ կղզիներ, որոնց վրա աճում է շաքարեղեգ։ Հյուսիսում Մուլլուտուն հասնում է 0,2—0,3 մետր խորության։ Հարավային մասում՝ մոտավորապես Նասվայի գետաբերանի մոտ, լճի խորությունը հասնում է 1,7 մետրի։ 0,4 մետր բարձրությամբ կղզիները ծածկված են ավազով և ցեխով։ Վյագրա ծովածոցն ունի 1,1 մետր խորություն։ Մուլլուտուի մեջ են թափվում Կաառմիսե և Կյարլա գետերը, իսկ Սուուրլահթի մեջ՝ Ունիմյաե[1] գետը ։

Ծանոթագրույթուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Mullutu Suurlaht» (էստոներեն). eestigiid.ee. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.