Մութ աստղ (մութ նյութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մութ աստղը (անգլ.՝ Dark star)՝ տեսականորեն ենթադրվող աստղերի տեսակ է, որոնք կարող էին գոյություն ունենալ տիեզերքի առաջացման սկզբնական փուլերում՝ մինչև «ավանդական» աստղերի ձևավորումը։ Ինչպեսև ներկայիս աստղերը, այնպես էլ մութ աստղերը կարող էին կազմված լինել սովորական նյութից, սակայն մութ մատերիայի մեծ խտության պատճառով դրա մասնիկների միջև հավանական անհիլիացիայի շնորհիվ այն ջերմություն կառաջացներ։ Այդ ջերմությունը կսահմանափակեր այդպիդի աստղերի սեղմումը մինչև ներկայիս աստղերի համեմատաբարփոքր չափսերը, հետևաբար կկանխարգելեր «նորմալ» նյութի ատոմների միջև հնարավոր միջուկային սինթեզի ռեակցիաները[1]։

Այդ տեսության շրջանակներում, մութ աստղը կանխատեսվում է որպես ջրածնի և հելիումի հսկայական ամպ՝ 4-2000 ա.մ. տրամագծով։ Այդպիսի աստղերի մակերևույթի ջերմաստիճանն այնքան ցածր է, որ դրանց առաքած ճառագայթումը տեսանելի չէ անզեն աչքով։

Հնարավոր է, որ մութ աստղեր դեռևս գոյություն ունեն։ Չնայած դրանք ճառագայթում են ոչ տեսանելի տիրույթում, դրանք կարող են հայտնաբերվել գամմա ճառագայթման, նեյտրինոյի ճառագայթման կամ էլ հականյութի արտանետման գրանցման միջոցով։ Մութ աստղերը կարող էին ընդունվել որպես սովորական սառը մոլեկուլյար ջրածնի ամպ, սակայն ջրածնի ամպերը չեն կարող նման ակտիվ մասնիկներ ճառագայթել։

«Մութ աստղ» տերմինն օգտագործվում է նաև ավելի վաղ տեսություններում, սակայն դրանք կապ չունեն այստեղ նկարագրված օբյեկտի հետ։ [2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The first dark stars». Astronomy.com. 2007. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  2. «NASA - 'Shot in the Dark' Star Explosion Stuns Astronomers». www.nasa.gov (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.