Jump to content

Մութ ակադեմիա (ժանր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոթական ճարտարապետությունը մութ ակադեմիական էսթետիկայի ընդհանուր տարր է:

Մութ ակադեմիա, գրական էսթետիկա[1][2] և ենթամշակույթ[3], որը վերաբերում է բարձրագույն կրթությանը, արվեստին և գրականությանը կամ դրա իդեալականացված տարբերակին: Էսթետիկան կենտրոնացած է ավանդական կրթական հագուստի, ինտերիերի ձևավորման, ինչպես նաև պոեզիայի, հին արվեստի և դասական գրականության հանդեպ հետաքրքրության վրա։ Ոճին հատուկ է դասական հունական և գոթական ճարտարապետությունը[4]: Միտումն ի հայտ է եկել Tumblr կայքում, 2015 թվականին, նախքան դեռահասների և երիտասարդների շրջանակներում 2010-ականների վերջին և 2020-ականների սկզբին հանրաճանաչ դառնալը, հատկապես COVID-19 համավարակի ժամանակ[5]:

Գոթական ճարտարապետությունը մուգ ակադեմիայի ժանրում մեծ տարածում ունի:

1930-ականների և 1940-ականների նորաձևությունը հանդիսանում է մութ ակադեմիայի էսթետիկայի ոգեշնչանքներից մեկը, մասնավորապես հագուստի հետ կապված Օքսբրիջի, բաղերի լիգայի համալսարաններում և այդ ժամանակաշրջանի նախապատրաստական դպրոցներ հաճախելու հետ: Կան հագուստի մի շարք տարրեր, որոնք առավել կապված են էսթետիկի հետ, օրինակ՝ կարդիգաններ, բլեյզերներ, վերնաշապիկներ, վանդակավոր կիսաշրջազգեստներ, «Օքսֆորդ» կոշիկներ և իրեր, որոնք պատրաստված են բրդից և թվիդից։ Գունապնակը հիմնականում բաղկացած է սև, սպիտակ, բեժ, շագանակագույն, մուգ կանաչ գույներից և երբեմն մուգ կապույտից[3][6]:

Ենթամշակույթը հենվում է բարձրագույն կրթության և ակադեմիայի իդեալականացված գեղագիտության վրա, հաճախ աչքի է ընկնում գրքերով և գրադարաններով: Այնպիսի գործողություններ, ինչպիսիք են Վայելչագրությունը, թանգարանային այցելությունները, գրադարաններում և սրճարաններում գիշերային ուսուցման հավաքները ևս կազմում են մութ ակադեմիայի մեծ մասը[4]:

Տարածված է նաև աշնանային եղանակի պատկերացումը: Հաճախ հանդիպում է գոթական ճարտարապետության, մոմերի լույսի, մուգ փայտե կահույքի և գրքերով լի, խառնաշփոթ սենյակների պատկերները[7]: Ենթամշակույթը բնութագրվել է որպես մաքսիմալիստական և նոստալգիկ[8][9]: Համալսարանները, որոնք հաճախ ներկայացված են մութ ակադեմիայի էսթետիկայով, ներառում են Օքսֆորդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը և Հարվարդի համալսարանը[10]:

Մութ ակադեմիան նմանություններ ունի գոթական ենթամշակույթի հետ, որը ձգտում է ռոմանտիզացնել գեղեցկության և պոեզիայի մութ արտահայտումները[11]: «Big Think»-ի խմբագիր Թիմ Բրինխոֆը հայտարարել է, որ «տրամադրոթյուն արտահայտող ճարտարապետությունը և փիլիսոփայական պեսիմիզմը» մուգ ակադեմիայի հիմնական ասպեկտներն են[12]: «USA Today»-ի խմբագիր Հաննա Սաութվիքը այն բնութագրել է որպես «մելանխոլիկ էսթետիկա»՝ վկայակոչելով հագուստի մոդելավորողի, ով այն նկարագրել է որպես «գիշերօթիկ դպրոցը հանդիպում է գոթական էնտուզիաստին»[13]:

Թրենդն ի հայտ է եկել Tumblr-ում 2015 թվականին՝ որպես էսթետիկա, որը գրավել է հասունացող «Հարի Փոթերի սերնդի»[14] ուշադրությունը։ Նրանք Թամբլրը (Tumblr) օգտագործում էին մութ, գոթական վերածննդի ինտերիերի և ճարտարապետության լուսանկարներով կիսվելու համար:

Մութ ակադեմիան մեծ ժողովրդականություն է վայելել COVID-19 համավարակի ժամանակ: Մութ ակադեմիայի նկատմամբ հետաքրքրության աճը վերագրվում է դպրոցների փակմանը[3]:

Գոթական ոճով Riggs գրադարանը Ջորջթաունի համալսարանում

Մի շարք դասական գործեր, ինչպիսիք են Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» և Է.Մ. Ֆորսթերի «Մաուրիս» վեպերը, ինչպես նաև այնպիսի գրողների գործերը, ինչպիսիք են Լորդ Բայրոնը և Պերսի Բիշշ Շելլին, նշվում են որպես ենթամշակույթի մեջ ազդեցիկ կամ հայտնi, կամ համապատասխանում են ենթամշակույթի գեղագիտությանը[15]:

Դոննա Տարտի «Գաղտնի պատմությունը» վեպը, որը հրատարակվել է 1992 թվականին, համարվում է տենդենցի ոգեշնչում[16]: Մյուս վերջին գրքերը, ինչպիսիք են Մ․ Լ․ Ռիոյի «Թե մենք լինեինք չարագործներ» և Ռեբեկա Կուանգի «Բաբելոն» վեպերը, Ջ. Ք. Ռոուլինգի «Հարի Փոթեր» շարքը, Սուսաննա Քլարքի «Պիրանեզին», և Լի Բարդուգոյի «Իններորդ տունը», նույնպես համարվում են մութ ակադեմիայի ոճի գրքեր[17][18][19][20]:

Մի շարք ֆիլմեր և հեռուստասերիալներ նույնպես գնահատվել են որպես մութ ակադեմիայի էսթետիկային համապատասխանող: 1989 թվականին նկարահանված Մեռած պոետների հասարակություն[21] ֆիլմը և 2013 թվականին նկարահանված «Սպանիր քո սիրելիներին»[22] ֆիլմը, մասնավորապես, վերագրվել են որպես մութ ակադեմիայի ոգեշնչման աղբյուրներ։ Գրելով «Screen Rant» ամսագրի համար՝ Քեյլինա Փիրս-Բոհենը թվարկել է այնպիսի հեռուստատեսային շոուներ, ինչպիսիք են Արեսը, Ակադեմիա Ամբրելլան, Դժբախտ իրադարձությունների շարքը, Թագուհու գամբիթը, Ուենսդեյը և Կախարդները՝ որպես գեղագիտությանը համապատասխանող ստեղծագործություններ[22][23]։

Մութ ակադեմիայից ոգեշնչված երգացանկեր են հրապարակվել այնպիսի սթրիմինգային ծառայությունների կողմից, ինչպիսիք են «VAN Magazine»-ը և «Spotify»-ը: Նման երգացանկերը կենտրոնացած են տասնիններորդ և քսաներորդ դարի սկզբի արևմտյան դասական երաժշտության վրա՝ հատուկ շեշտադրելով ռոմանտիկ և իմպրեսիոնիստ կոմպոզիտորներին[24][25]:

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելեստատի հումանիստական գրադարան, Ֆրանսիա

«Book Riot»-ի գրող Զոի Ռոբերթսոնը հայտարարել է, որ ենթամշակույթը հիմնված է «ստվերային շռայլության գայթակղիչ պատկերների վրա»[26]։ Գրողներից մեկն այն համեմատել է ժամանակակից քոթեջքոր (Cottagecore) գեղագիտության հետ՝ ասելով, որ թեև քոթեջքորը պահանջում է տուն և ժամանց արհեստագործության համար, մութ ակադեմիայի «հագուստը հագնելը և Դոստոևսկի կարդալը շատ ավելի հեշտ իրագործելի է»[27]:

Որոշ մեկնաբաններ ենթամշակույթի հետևորդների աճը վերագրում են համալսարանների ֆինանսավորման կրճատումների և բարձրագույն կրթության կորպորատիվացման արձագանքին[28][29][30]։ «Honi Soit»-ի գրող Էզարա Նորթոնը հայտարարել է, որ այն «բացահայտում է խոր հիասթափություն կրթության մոդելներից, որոնք արժեզրկում են գիտելիքը, քանի դեռ այն չի կարող օգտագործվել շահույթ ստանալու համար, և նեոլիբերալ օրակարգով չսահմանափակված սովորելու ազատ տարածության կարոտ»[31]: Գրելով «Յակոբինի» համար՝ Ամելիա Հորգանը պնդում է, որ միտումը մասամբ պատասխան էր COVID-19 համավարակին, որի արդյունքում ուսանողները լքում էին համալսարանները և սովորում իրենցտներում, որտեղ շատերը չունեին համապատասխան ուսումնական տարածք՝ ապահովելով «համալսարանական փորձառության ֆանտազիա», որը նրանք չկարողացան ձեռք բերել: Այնուամենայնիվ, նա նաև նշեց, որ էսթետիկորեն ներկայացված աշխարհը շատ տարբերվում է ժամանակակից համալսարանի աշխարհից՝ ընդգծելով Մեծ Բրիտանիայի ակադեմիայի միտումները՝ որպես կրթության վրա նեոլիբերալ քաղաքականության ազդեցության օրինակ, ներառյալ երկար ժամերը և դասախոսական անձնակազմի և ուսանողների իրարից անկախ վիճակը[32]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մութ ակադեմիան քննադատության է ենթարկվել տարբեր պատճառներով, ներառյալ գեղագիտական ընկալվող եվրոկենտրոնությունը, բազմազանության բացակայությունը և անառողջ ապրելակերպի ընտրության գլամուրացումը[33][34][35][36][37]։ Գրաքննադատ Թիմ Բրինկոֆը պնդում է, որ մութ ակադեմիայի հետ կապված բովանդակություն ստեղծողները «նախընտրում են քննարկել Օսկար Ուայլդին և Էմիլի Դիքինսոնին, քան Թոնի Մորիսոնին կամ Ջեյմս Բոլդուինին»[38][39][40][41]: Սառա Բերթոնը, սոցիոլոգ Լոնդոնի քաղաքային համալսարանից, նշել է, որ գեղագիտությունը չի ներկայացնում տարբեր խմբերի, այդ թվում՝ «կանանց մեծամասնությունը, բանվոր դասակարգը, գունավոր մարդկանց, մեծահասակներին, ցածր տնտեսական կամ մշակութային կապիտալով անհատներին, հաշմանդամներին, կենցաղային գործունեությունը և աշխատանքը (հատկապես դրանցից հաճույք ստանալը), մայրությունը, տարօրինակությունը և ակադեմիական կյանքի ամենօրյա բնույթը»: Ի պատասխան գեղագիտության բազմազանության բացակայության՝ ջանքեր են գործադրվել սևամորթ հեղինակների (ինչպիսին Լենգսթոն Հյուզն է) գրական ստեղծագործությունները, ներառել մութ ակադեմիայի մեջ[42][43]։

Ենթամշակույթը նույնպես քննադատվել է որպես էլիտար և որպես «բազմասերունդ հարստության (կամ «հին փողի») էսթետիկա»[44]։ Հիմնվելով Ռայմոնդ Ուիլյամսի կողմից իր «Երկար հեղափոխություն» գրքում ուրվագծված կրթական ավանդույթների եռակի տիպաբանությունից՝ Ամելիա Հորգանը նկարագրել է մութ ակադեմիան որպես «Ավանդական և հիերարխիկ մշակույթը և ժառանգությունը պահպանելուն հավատարիմ հումանիստական ուսմունքը»[32]: Էմի Քրոուֆորդը Դանդիի համալսարանից հայտարարել է, որ ենթամշակույթը «հակված է ռոմանտիզացնելու եվրոպական բարձրակարգ կրթությունը»[45]։

Մյուսները պնդում են, որ մութ ակադեմիան չափազանց մեծ շեշտ է դնում արվեստի և բարձրագույն կրթության գեղագիտության վրա՝ այդ աշխատանքների պատշաճ ուսումնասիրության և վերլուծության փոխարեն, ինչը հանգեցնում է սկզբնաղբյուր նյութի սխալ մեկնաբանությունների[46][47]: Այն նաև քննադատության է ենթարկվել անառողջ վարքագծի պոտենցիալ հրապուրիչ ներկայացման համար, ինչպիսիք են քնի պակասը, գերաշխատանքը և թմրանյութերի չարաշահումը[48][49][50][51]:

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Edwards, Caroline (2020-04-24). «Dark Academia is the witchy literary aesthetic sweeping TikTok». i-d.vice.com (անգլերեն). Vice Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020-07-15-ին.
  2. Edwards, Denise C (2020-04-24). «Dark Academia Outfits For Men and Women In 2025». wolfcut.org (անգլերեն). Denise C. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020-07-15-ին.
  3. 1 2 3 Bateman, Kristen (2020-06-30). «Academia Lives — on TikTok». The New York Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-07-06-ին. Վերցված է 2021-02-03-ին.
  4. 1 2 Abdi, Amal (2020 թ․ օգոստոսի 5). «Meet Dark Academia, The Bookish Fashion Trend That's All Over TikTok». www.refinery29.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  5. «TikTok's Dark Academia trend criticised for 'whiteness'». The Guardian (անգլերեն). 2021-02-10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021-02-23-ին.
  6. Ike, Noëlle (2021 թ․ հոկտեմբերի 26). «Dark academia is trending: Here's how to nail the fall fashion trend from TikTok». CNN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «Six Reasons to Explore the Dark Academia Aesthetic | Her Campus». www.hercampus.com. 2021 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  8. Slack, Megan (2021 թ․ հուլիսի 29). «Introducing 'Dark Academia' – the new trend filling interiors with moody maximalism». homesandgardens.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. Foulston, Freddy (2021 թ․ նոյեմբերի 6). «Nostalgia and the Dark Academia aesthetic». Oxford Student. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. Zirngast, Lisa (2021-06-17). «Everything to know about the "Dark Academia Aesthetic" Trend». lofficiel.at. L'Officiel. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. Topacio, Justine Gianna (2021 թ․ մարտի 16). «Studying the Dark Academia trend». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  12. Brinkhof, Tim (2022 թ․ հունվարի 22). «What is "Dark Academia," and why is it trending on social media in 2022?». Big Think. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին. «Dark Academia has been accused of being Eurocentric, seeing that the style is built around European universities with predominantly Western curricula. Go on TikTok, and you will find that most Dark Academia content creators prefer to discuss Oscar Wilde and Emily Dickinson over Toni Morrison or James Baldwin, even though the latter two authors were just as insightful as the former. Talking with magazines, more than one social media influencer said they received DMs from others asking if they would fit into the subculture if they weren't white or wealthy.»
  13. Southwick, Hannah (2022 թ․ փետրվարի 18). «What is dark academia? An explainer on Gen Z's favorite aesthetic». USA Today. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  14. McLaughlin, Kathrine (2022 թ․ դեկտեմբերի 16). «Is Dark Academia the Only Microtrend Built to Last?». Architectural Digest. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  15. «The pages of Dark Academia». Manila Bulletin. 2021 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  16. Garrett, Beata (2019-10-06). «"The Secret History" Makes Strides in Budding Dark Academia Genre». Mount Holyoke News. Արխիվացված օրիգինալից 2019-10-08-ին. Վերցված է 2020-07-15-ին.
  17. «8 Queer Dark Academia Novels You Should Read ASAP». Nerdist.
  18. Price, Tirzah (2021 թ․ հունիսի 16). «6 of the Best New Dark Academia YA Books to Put on Your TBR». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  19. «20 Dark Academia Books You'll Be Totally Obsessed With». Reader's Digest (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2022-10-18-ին.
  20. Lawson, Sydney. «"Babel" is a tantalizing tale of academia, secret societies and deadly privilege». The Shield. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2023-01-06-ին.
  21. «Dark Academia: Students Romanticize College Life Again». 2021 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  22. 1 2 «Dead Poets Society & 9 Other Movies For Fans Of The Dark Academia Aesthetic». ScreenRant. 2021 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  23. «15 Best Dark/Gothic Academia Movies & TV Shows On Netflix». ScreenRant. 2020 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  24. Giovetti, Olivia (2022 թ․ հոկտեմբերի 27). «A Dark Academia Playlist: Music to murder your Greek classmates on an isolated New England campus by». VAN Magazine. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2023-08-04-ին.
  25. Spotify Official. «Dark Academia Classical». Spotify. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 14-ին.
  26. Robertson, Zoe (2020 թ․ փետրվարի 27). «The Scholarship of Sexy Privilege: Why Do I Love Dark Academia Books?». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  27. Jennings, Rebecca (2020-07-07). «This week in TikTok: Are you cottage-core or more "dark academia"?». Vox (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020-07-15-ին.
  28. «What's Dark about Dark Academia». 2021 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  29. «Dark Academia and debt: University thrillers are the literary subgenre of the student loan crisis». 2021 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  30. Gentry, Amy (2021 թ․ փետրվարի 18). «Dark Academia: Your Guide to the New Wave of Post-Secret History Campus Thrillers». Crimeread. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  31. «Dark academia: how institutions fail learning». Honi Soit. 2021 թ․ մայիսի 9.
  32. 1 2 Horgan, Amelia (2021 թ․ դեկտեմբերի 19). «The "Dark Academia" Subculture Offers a Fantasy Alternative to the Neoliberal University». Jacobin. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  33. «Dark Academia: The Toxic Cultural Paradigms promoted by a Dark Academic Aesthetic». Her Campus. 2020 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  34. Floyd, Courtney (2021 թ․ հոկտեմբերի 27). «Beyond Dark Academia: The Real Horror in Magic School Is Systemic Inequality». Tor.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  35. Thompson, Maya (2021 թ․ սեպտեմբերի 29). «Foiling fiat lux: Dark academia and the mirage of digital aesthetics». The Daily Californian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  36. Jaigirdar, Abida (2021 թ․ սեպտեմբերի 9). «What Is Dark Academia And Why Is It So Popular». Book Riot. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  37. B., Vincent (2021 թ․ հունվարի 2). «" Dark Academia ": une esthétique " scolaire " . Le Mag du Ciné. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  38. «The Sins of Dark Academia». 2021 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  39. Bologna, Caroline (2021 թ․ հոկտեմբերի 14). «Dark Academia Is Coming For Fall. Move Over, Cottagecore». Huffington Post. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին. «The subculture of dark academia has faced criticism for inherently promoting Western colonial education and the supremacy of classical literature.»
  40. Andrew, Scottie (2022 թ․ հունվարի 29). «A guide to 'dark academia,' the TikTok-popular aesthetic with preppy style and an intellectual focus». CNN. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  41. Brinkhof, Tim (2022 թ․ հունվարի 22). «What is "Dark Academia," and why is it trending on social media in 2022?». Big Think. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին. «Dark Academia has been accused of being Eurocentric, seeing that the style is built around European universities with predominantly Western curricula. Go on TikTok, and you will find that most Dark Academia content creators prefer to discuss Oscar Wilde and Emily Dickinson over Toni Morrison or James Baldwin, even though the latter two authors were just as insightful as the former. Talking with magazines, more than one social media influencer said they received DMs from others asking if they would fit into the subculture if they weren't white or wealthy.»
  42. «Finding Diversity in Dark Academia». Madame Blue. 2021 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  43. Soumyanath, Sujena (2021 թ․ հոկտեմբերի 4). «Wear Me This: Dark Academia could be the answer to the very problem it romanticizes». The Daily Free Press. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  44. Jennings, Rebecca (2021 թ․ օգոստոսի 24). «Are you ready for the return of prep?». Vox. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  45. Crawford, Amy (2021 թ․ հոկտեմբերի 19). «Dark Academia: An emerging aesthetic sub-culture». University of Dundee. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  46. «'Dead Poets Society' is a Terrible Defense of the Humanities». The Atlantic. 2014 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  47. «A Critique of Dark Academia: The Hunt for Beauty | Her Campus». www.hercampus.com. 2020 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  48. «A Critique of Dark Academia: The Romanticization of Overwork | Her Campus». www.hercampus.com. 2020 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  49. «A Critique of Dark Academia: The Cultivation of Relentless Focus | Her Campus». www.hercampus.com. 2020 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  50. «The Dark Side of Dark Academia: a Critique of the Aesthetic». The Teen Magazine. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  51. «Tämän korona aiheutti: Nuoret ihannoivat nyt vanhaa maailmaa, sivistystä ja tyyliä – dark academia -someilmiön suosio räjähti». 2021 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մութ ակադեմիա (ժանր)» հոդվածին։