Մուզուն Ալմելլեհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուզուն Ալմելլեհան
Muzoon Almellehan - Global Citizen Festival Hamburg 01.jpg
Մուզուն Ալմելլեհանը Համաշխարհային քաղքացի փառատոնի ժամանակ, Համբուրգ, 2017
Ծնվել էոչ վաղ քան 1998 և ոչ ուշ քան 1999
ՔաղաքացիությունFlag of Syria.svg Սիրիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունիրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
100 կին և 100 կին
Muzoon Almellehan Վիքիպահեստում

Մուզուն Ալմելլեհան (արաբ․՝ مزون المليحان‎‎), սիրիացի ակտիվիստ և Միացյալ Թագավորությունում վերաբնակեցված փախստական։ Հայտնի է սիրիացի աղջիկների դպրոցում կրթություն ստանալու իրավունքները պաշտպանելու համար և ստացել է «Սիրիայի Մալալա» անունը[1]։ 2017 թվականի հունիսին դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենաերիտասարդ Բարի կամքի դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմելլեհանը ծնվել է 1999 թվականի ապրիլին՝ Էման և Ռական Ալմելլեհանների ընտանիքում[2], և մեծացել է Սիրիայի Դարաա քաղաքում[1][2]։ Հայրը դպրոցում ուսուցիչ էր[2]։ Ունի երկու եղբայր և մեկ քույր, ովքեր մեկից չորս տարի ավելի երիտասարդ են, քան Մազունը[1][2]։ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո քաղաքը պաշարվել էր կառավարության կողմից։ Նրա ընտանիքը 2014 թվականին՝ պատերազմի ավելի սրվելու պատճառով, տեղափոխվել է Հորդանան, ապա նրանք երեք տարի ապրել են փախստականների ճամբարներում[1]։ Ալմելլեհանի ընտանիքը ստիպված էր բազմաթիվ անգամ տեղափոխվել։ Երբ իր ընտանիքն առաջին անգամ լքել էր Դարաան՝ Հորդանանի փախստականների ճամբարներում ապաստան խնդրելու նպատակով, Մազունը իր հետ է վերցրել իր ունեցած բոլոր գրքերը, քանի որ նրա համար կրթությունն ամենակարևոր բանն էր[3]։ Առաջին ճամբարը, որտեղ նրանք բնակություն հաստատեցին, Զա'ատարիի փափախստականների ճամբարն էր, ապա նրանք տեղափոխվեցին հորդանանյան ուրիշ ճամբար՝ Ազրաք[4]։ Այնտեղ նրա ընտանիքը առաջարկներ է ստացել տեղափոխվել Կանադա կամ Շվեդիա։ Ալմելլեհանի հայրը մերժել է այդ առաջարկները՝ նյութատեխնիկական պատճառներից ելնելով[4]։ Ավելի ուշ Ալմելլեհանը, համաձայն 2015 թվականի սեպտեմբերի Դեյվիդ Քեմերոնի հայտարարած ծրագրի[4], բանակցությունների մեջ է եղել Միացյալ Թագավորությունում իր ընտանիքի հետ բնակվելու համար։ Ըստ այդ ծրագրի՝ բրիտանական կատավարությունը պատրաստ էր հյուրընկալել 20,000 սիրիացի փախստականների[1]։ Ընտանիքը երկուս ու կես ամիս հետո տեղափոխվել է Նյուքասլ ափոն Թայն[4]՝ դառնալով Միացյալ Թագավորությունում առաջին փախստական ընտանիքներից մեկը[1]։ Ալմելլեհանի երեխաները ուսումը շարունակել են տեղի դպրոցում։ Մազունը Կենտոն դպրոցի ինը փախստականներից մեկն էր[4] և մեծ ցանկություն է ունեցել լրագրող դառնալ[1]։ Նա հայտարարել է, որ դժվար է եղել տեղի անգլերենին հարմարվելը[4]։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմելլեհանն սկսել էր պայքարել աղջիկների կրթություն ստանալու համար այն ժամանակ, երբ Զա'ատարի իր դասարանի 40 աղջիկների կեսը թողել էր դպրոցը՝ ամուսնանալու նպատակով։ Մանկական ամուսնությունը, թեև այդքան էլ լայն տարածում չուներ Սիրիայում, քաղաքացիական պատերազմից հետո կտրուկ աճել է[5][6]։ Ալմելլեհանը դարձել էր հայտնի այն ժամանակ, երբ փորձում էր ծնողներին, հատկապես աղջիկ երեխաների ծնողներին համոզել իրենց երեխաներին թողնել փախստականների համար հատկացված դպրոցում, քան վաղ տարիքում ամուսնացնել[1]։ Նա նաև փորձել է համոզել երեխաներին դպրոցում մնալ, այսպիսով փորձելով կանխել մանակական ամուսնությունը[7]։

Մուզուն Ալմելլեհանը Մալալա Յուսուֆզայի ընկերն է, ում հանդիպել է 2014 թվականին այն ժամանակ, երբ Յուսուֆզայն այցելում էր փախստականների ճամբար, որտեղ հենց Ալմելլեհանն էր բնակվում։ Ավելի ուշ Յուսուֆզայը հրավիրել է Ալմելլեհանին մի միջոցառման, որտեղ նա արժանացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակին[1]։ Յուսուֆզայը այցելել է Ալմելլեհանին՝ վերջինիս Մեծ Բրիտանիայի տեղափոխման ժամանակ[1]։ Ալմելլեհանի գործունեությունն արժանացել է մի շարք պետությունների ճանաչմանը[2], որի արդյունքում նա ստացել է «Սիրիայի Մալալա» շրջասույթը[1][2][8]։

2017 թվականի հոկտեմբերի 16-ին Մուզունն արտագաղթելուց հետո առաջին անգամ այցելել է հայրենի երկիր՝ Սիրիա, որպեսզի հանդիպի, աջակցություն և օգնությու ցուցաբերի պատերազմի մասնակից երկրի ուսանողներին, ովքեր վճռել էին կրթություն ստացալ նույնիսկ երկրի ամենադժվար պայմաններում[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Lizzie Dearden (4 February 2016)։ «Syrian refugee girl's message to world leaders: 'Give us the power to make our hopes and dreams come true'»։ The Independent։ Վերցված է 14 November 2016 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Thompson Craig (30 May 2016)։ «Newcastle offers new homes to Syrian refugees – but Sunderland has offered no help»։ Chronicle Live։ Վերցված է 14 November 2016 
  3. Mertens Maggie։ «When Muzoon Almellehan Fled War-Torn Syria, She Only Brought One Thing—Her Schoolbooks»։ Glamour (անգլերեն)։ Վերցված է 2018-05-03 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Muzoon Almellehan: the Syrian teenager who is the talk of the Tyne»։ The Guardian։ 27 January 2015։ Վերցված է 14 November 2016 
  5. «Syrian teen advocates for girls' education»։ New York Times։ 4 June 2015։ Վերցված է 14 November 2016 
  6. Strochlic Nina (9 September 2014)։ «Meet the Malala of Syria»։ The Daily Beast։ Վերցված է 14 November 2016 
  7. Woollaston Victoria (5 November 2016)։ «How Newcastle embraced a teenage Syrian refugee»։ Wired։ Վերցված է 14 November 2016 
  8. Purewal Harpreet (24 October 2016)։ «If Dove expects women to cheer up, it hasn’t been paying attention»։ The Guardian։ Վերցված է 14 November 2016 
  9. «Muzoon Almellehan returns to Jordan to meet Syrian refugees striving to get an education»։ UNICEF։ Վերցված է 2018-05-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]