Մուդլ
Մուդլ (անգլ.՝ Moodle), կրթական էլեկտրոնային դասընթացների կառավարման համակարգ (Էլեկտրոնային ուսուցում), հայտնի է նաև որպես Մուդլ ուսուցման կառավարման համակարգ կամ Մուդլ վիրտուալ ուսուցման միջավայր։ Մուդլ բառի անգլերեն տարբերակը ստացվել է Modular Object-Oriented Dynamic Learning Environment արտահայտության հապավումից (հայերեն՝ մոդուլային օբյեկտ-կողմնորոշում ունեցող դինամիկ ուսուցման միջավայր)։
Մուդլը GNU GPL լիցենզիայով տարածվող, ազատ վեբ հավելված է, որը հնարավորություն է տալիս ստեղծել կայքեր առցանց ուսուցման համար։
Մուդլ նախագիծը ղեկավարում և համակարգում է ավստրալական «Մուդլ» ընկերության կենտրոնակայանը, որին ֆինանսապես աջակցում է Մուդլի սպասարկման ութսունչորս գործընկեր-ընկերությունների ցանցը ամբողջ աշխարհում: Զարգացմանը օգնում է նաև բաց կոդով համայնքը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդլը ստեղծել է Մարտին Դուգիամասը՝ օգնելու մանկավարժներին ստեղծել առցանց դասընթացներ և կենտրոնանալ փոխգործակցության և համատեղ կրթական նյութերի ստեղծման վրա:
1999 թվականին Մարտին Դուգիամասը սկսել է փորձարկել ուսուցման կառավարման նոր համակարգի վաղ նախատիպերը։ Նոր համակարգի որոնումը հիմք է հանդիսացել «Առցանց ուսուցման արդյունավետության բարելավում» ատենախոսության համար[4]։
2001 թվականին Փիթեր Թեյլորը Կուրտինի համալսարանում ինքնուրույն տեղադրել է Մուդլը, ինչից հետո Մարտին Դուգիամասն ու Փիթեր Թեյլորը հրատարակել են «Ինտերնետային դասընթացի մեկնաբանական վերլուծություն, որը ստեղծվել է Մուդլ կոչվող դասընթացների մշակման նոր գործիքի միջոցով»-ը։
2001 թվականի վերջին Մուդլը կարող էր ներբեռնվել CVS-ի միջոցով (Գիթը ստեղծվել է 2010 թվականին և փոխարինել CVS-ին 2013 թվականին) և հասանելի էր տեղադրման բազային դոկումենտացիան։
2002 թվականին թողարկվել է Moodle 1.0-ը։ Մուդլում օգտատերերը նոր ֆորումի միջոցով քննարկման հնարավորություն են ստացել։ Հայտնվել է համայնքային թիմ, որը Մուդլը թարգմանում էր տարբեր լեզուներով և ստեղծում թեմաներ:
2003 թվականին թողարկվել է առաջարկվող առաջին մոդուլը («Սեմինար») և Moodle.org կայքը դարձել է Մուդլ համայնքի մասը, իսկ Moodle.com կայքը ձեռք է բերել առևտրային ասպեկտ:
2004 թվականին Օքսֆորդում տեղի է ունեցել Մուդլի ակադեմիական քննարկումը, և ընկերությունները սկսել են դառնալ Մուդլի գործընկերները։
Բարելավված դոկումենտացիայով և նոր հավաստագրմամբ՝ Մուդլը 2007 թվականին դարձել է ոլորտի առաջատարը՝ որպես ակադեմիական համայնքի կողմից ճանաչված բաց կոդով ուսուցման կառավարման համակարգ[5]։
Մանկավարժական մոտեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդլի մատուցած փիլիսոփայությունը ներառում է սոցիալական կոնստրուկտիվիզմի մոտեցումը կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ ուսանողները (ոչ միայն ուսուցիչները) կարող են նպաստել կրթական փորձին[6]: Օգտագործելով այս մանկավարժական սկզբունքները՝ Մուդլն ապահովում է ուսումնական միջավայր[7]։
Հայտարարված մանկավարժական մոտեցումը մեծապես որոշում է Մուդլի կրթական գործիքների հավաքածուն, որոնցից են «Տվյալների բազան», «Վիքին», «Գլոսարիումը», «Ֆորումը»:
Հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդլն օգտագործվում է դպրոցներում, համալսարաններում, ինչպես նաև աշխատավայրերում՝ խառը ուսուցման, հեռավար ուսուցման, շրջված դասարանի և առցանց ուսուցման այլ եղանակների համար[8][9][10]։
Պլատֆորմը ուսուցիչներին և ուսանողներին համատեղ աշխատելու հնարավորություն է տալիս: Մուդլում առկա են ուսանողների կատարողականին հետևելու տարբեր հնարավորություններ: Համակարգն ունի ճկուն ինտերֆեյս՝ մակետների փոխադարձ տեղադրության և առանձին էջերի ձևավորման հնարավորությամբ։ Պլատֆորմը կարող է ինտեգրվել մեծ թվով ծրագրակազմի հետ, ներառյալ հաղորդակցման, համագործակցության, փաստաթղթերի կառավարման և արտադրողականության բարձրացման այլ ծրագրային գործիքներ:
Մուդլի բազային տարբերակը ներառում է[11]՝
- Համակարգվող մակետ,
- Անվտանգ նույնականացում և գրանցում,
- Բազմալեզու համակարգ,
- Տարբեր ձևաչափերով դասընթացների ստեղծում և զանգվածային կառավարում պարզ եղանակով,
- Համագործակցության գործիքներ,
- Պլագինների հեշտ կառավարում, լրատվամիջոցների ինտեգրում և արտաքին ռեսուրսների հնարավորություն,
- Հաշվարկման, դասակարգման և գնահատման գործիքներ։
Պլագինների, համակարգվող գրաֆիկական թեմաների, բջջային հարմարեցմամբ վեբ ձևավորման և Մուդլ բջջային հավելվածի անհատական կարգավորումները հասանելի են յուրաքանչյուր օգտատերին: Մուդլ բջջային հավելվածը հասանելի է Գուգլ Փլեյում, Էփ Սթորում, Էֆ-Դրոիդում և Վինդոուզ Ֆոն Սթորում:
Էլեկտրոնային ուսուցման ստանդարտների պահպանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդլի ծրագրավորողները որդեգրել են էլեկտրոնային ուսուցման հետևյալ ստանդարտները՝
- SCORM-ը Էլեկտրոնային ուսուցման ստանդարտների և բնութագրերի մի շարք է, որոնք սահմանում են հաճախորդին տեսանելի բովանդակության և սերվերի ուսուցման կառավարման համակարգի միջև կապը, և թե ինչպես պետք է դրսից ստեղծված բովանդակությունը կաղապարվի Մուդլի կամ կրթական էլեկտրոնային դասընթացների կառավարման ցանկացած այլ համակարգի հետ ինտեգրվելու համար: Գոյություն ունեն երկու տարբերակներ՝ SCORM 1.2 և SCORM 2004: Մուդլը համատեղելի է SCORM 1.2-ի հետ և անցնում է SCORM 1.2-ի համար ADL 1.2.7 համապատասխանության փորձարկման հավաքածուի բոլոր թեստերը: SCORM 2004-ը չի օգտագործվում Մուդլում, սակայն Rustici Software-ն ունի Մուդլ պլագին, որը կարող է ցանկացած Մուդլ կայք վերածել լիովին համատեղելի SCORM 2004 LMS-ի[12]։
- CMI-ի AICC HACP ստանդարտը մշակվել է ավիացիոն արդյունաբերության համակարգչային ուսուցման կոմիտեի (AICC) կողմից և օգտագործվում է արտաքին հեղինակների կողմից ստեղծված բովանդակության և գնահատման փաթեթների կանչի համար: AICC բովանդակության փաթեթները հասանելի են Moodle 2.1-ում և հետագա տարբերակներում:
- IMS Common Cartridge փաթեթները նույնպես կարելի է ներմբեռնել Մուդլ: Բացի այդ, Մուդլ Բուքի գործողությունները կարող են արտահանվել որպես IMS բովանդակության փաթեթներ։
- Ուսուցման գործիքների համատեղելիությունը (LTI) ստանդարտ միջոց է բազմաֆունկցիոնալ ուսուցման ծրագրերը (հաճախ տեղադրվում են հեռակա կարգով և տրամադրվում են երրորդ կողմի ծառայությունների միջոցով) կրթական հարթակների հետ ինտեգրելու համար: Մուդլն օգտագործում է արտաքին գործիքի գործառույթը՝ որպես լռելյայն «LTI սպառող» հանդես գալու համար և կգործի որպես «LTI մատակարար»՝ օգտագործելով պլագին:
Ներբեռնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդլը վեբ կայքի համար նախատեսված ծրագիր է, այլ ոչ թե ներբեռնվող ծրագիր, ուստի այն պետք է տեղադրվի վեբ սերվերում: Այն տեղադրելու համար անհրաժեշտ չէ վեբ ծրագրավորող լինել, սակայն անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ, ինչպիսիք են վեբ կայքի վերբեռնումը սերվերում և դոմեյնի կարգավորումը:
Մուդլն աշխատում է առանց փոփոխությունների Յունիքսի, Լինուքսի, ՖրիԲիԷսԴիի, Վինդոուզի, Մաք Օէսի, ՆեթՈւեյրի և ցանկացած այլ համակարգերի վրա, որոնցում կարելի է օգտագործել PHP և աշխատել տվյալների բազայի հետ՝ ներառյալ աշխատանքը վեբ հոստինգի մատակարարների հետ:
Օգտագործողները կարող են ներբեռնել և տեղադրել Մուդլը վեբ սերվերների վրա (օրինակ՝ Apache HTTP սերվերը), և հասանելի են տվյալների բազայի կառավարման մի շարք համակարգեր (օրինակ՝ MySQL): Մուդլի պատրաստի համադրությունները վեբ սերվերի և տվյալների բազայի հետ հասանելի են Մայքրոսոֆթ Վինդոուզի և Մաքի համար: Կան ավտոմատ տեղադրման այլ եղանակներ, ինչպիսիք են Դեբիան փաթեթի տեղադրումը, պատրաստի օգտագործման TurnKey Moodle սարքի տեղակայումը, Bitnami Installer-ի օգտագործումը կամ Installatron-ի նման մեկ սեղմումով տեղադրման ծառայության օգտագործումը[13]։
Օգտատերերի կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդլում «օգտատերը» որոշակի դեր ունեցող մասնակից է: Յուրաքանչյուր վիրտուալ տարածք ընդունվում է որպես համատեքստ[14]։ Օրինակ՝ գլխավոր էջ, դասընթաց, ֆորում, զրույց և այլն: Այս համատեքստերից յուրաքանչյուրում օգտագործողը ունենում է որոշակի դեր: Օրինակ՝ դուք կարող եք ուսուցիչ լինել մի դասընթացում, իսկ մյուսում՝ ուսանող:
Հետագա տարբերակներում և բարելավումներում դերերի հետ կապված թույլտվությունները մասնագիտացված էին: Դերերն ու նրանց արտոնությունները լիովին կարգավորվող են: Նորերը կարող են ստեղծվել և նույնիսկ ժառանգվել արդեն ընդունվածներից: Դրանք, ըստ էության, ադմինիստրատորներ, դասախոսներ և ուսանողներ են: Օգտատերի հաշիվների կառավարումը թույլ է տալիս տեսնել անդամների կամ հետևորդների ցուցակը, նրանց հետ մասսայական գործողություններ կարգավորել կամ ավելացնել օգտատերեր և կանխորոշել վերջինիս պրոֆիլի դաշտերը[15]։
Օգտատերերի տեսակներ և դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդլում դասընթացների կառավարումն ունի հիերարխիկ բնույթ և ենթարկվում է տարբեր մակարդակներին կամ դերերին, որոնց հետ կապված են հնարավորությունների կամ թույլտվության տարբեր մակարդակներ: Տեսակներն են[16]՝
- Ադմինիստատոր կամ մենեջեր։ Ունեն դասընթացներ և կատեգորիաներ ստեղծելու, դասընթացների ներսում դերեր փոխելու և նշանակելու, հաշիվներ ստեղծելու, բլոկներ տեղադրելու, գրաֆիկական թեման փոխելու և այլն հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, այս դերերը թույլ են տալիս կատարել ցանկացած փոփոխություն:
- Դասախոս: Կարող է ստեղծել, փոփոխել և հեռացնել գործողությունները կամ ռեսուրսները այն դասընթացի շրջանակներում, որի հետ առնչվում է, թողնել հետադարձ կապ և հաստատել, կարգավորել հաղորդակցությունը դասընթացի մասնակիցների հետ:
- Խմբագրման իրավունք չունեցող դասախոս: Կարող է միայն գնահատել, թողնել կարծիք և շփվել դասընթացի մասնակիցների հետ:
- Ուսանող: Կարող է դիտել և կատարել ուսումնական առաջադրանքները, դիտել ռեսուրսները և կապ հաստատել դասընթացի մյուս մասնակիցների և ուսուցչի հետ։
- Հյուր: Կարող է դիտել միայն դասընթացը կամ պլատֆորմը, բայց չի կարող մասնակցել:
- Լիազորված օգտատեր: Նրան թույլատրվում է դիտել դասընթացը և կատարել այլ գործառույթներ կրթական հարթակում:
Դասընթացի կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդլը հիմնված է դասընթացների վրա՝ որպես հիմնական միավոր: Ադմինիստրատորը պետք է ստեղծի դասընթաց, կարգավորի այն, գրանցի ուսանողներին և ստեղծի գործողություններ ուսանողներին հասանելիություն տրամադրել, հարմարեցնել հաշվետվությունները և տեսքը[17]։
Դասընթացի նյութը կարող է ներկայացվել հետևյալ ձևաչափերից մեկով՝ շաբաթական, ըստ թեմաների, քննարկումների հիման վրա:
Հարկ է նաև նշել, որ տեքստի մուտքագրման տարածքների մեծ մասը (նյութեր, ֆորումի հաղորդագրություններ, ամսագրի գրառումներ և այլն) կարող են խմբագրվել՝ օգտագործելով ներկառուցված HTML խմբագրիչը WYSIWYG ռեժիմում:
Վերջին տարբերակներում որոշ դաշտեր կարող են հարմարեցվել որոշակի դասընթացի համար:
Մուդլ համաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄուդլՄութը (անգլ.՝ MoodleMoot) Մուդլ համայնքի անդամների համաժողով է, որտեղ նրանք կարող են սովորել Մուդլի մասին, կիսվել ուսուցման հարթակի փորձով, քննարկել համապատասխան կրթական տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտությունները և կիսվել գաղափարներով Մուդլի հետագա զարգացման համար[18]: Ամբողջ աշխարհում անցկացվող ՄուդլՄութս կազմակերպում են համալսարանները կամ այլ խոշոր կազմակերպությունները, որոնք օգտագործում են Մուդլը, Մուդլ Փարթներս, Մուդլ ասոցիացիաներ կամ Մուդլի կենտրոնակայան: 2020 թվականին #Մութ-ը տեղափոխվել է վիրտուալ համաժողով։
Պահանջարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդլին է պատկանում Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Օվկիանիայի շուկայի ավելի քան 50%-ը[19]։
ԱՄՆ բարձրագույն կրթության շուկայում, 2018 թվականի աշնան դրությամբ, ուսումնական հաստատությունների թվով ուսուցման կառավարման լավագույն երեք համակարգերը ներառում էին Բլեքբորդը (31%), Քանվասը (30%) և Մուդլը (18%): 2013 թվականին Մուդլը որոշ ժամանակ եղել է երկրորդ խոշորագույն մատակարարը՝ Բլեքբորդից հետո 23% շուկայական մասնաբաժնով (41%)[20]։ Այնուամենայնիվ, 2017 թվականին Մուդլը զիջել է դիրքերը՝ դառնալով մեծությամբ երրորդ մատակարարը, մասամբ կիսաբաց Քանվաս[21][22] կոդով Instructure պլատֆորմի համատարած կիրառման պատճառով: 2016 թվականի մարտին Բլեքբորդը դարձել է Մուդլի պաշտոնական գործընկերը[23], թեև այդ համագործակցությունն ավարտվել է 2018 թվականին[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The moodle Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
- ↑ https://docs.moodle.org/dev/Releases#Moodle_1.0
- ↑ Feed 376up, 01 Apr 2015 Samantha Gartner. «How Moodle is driven by user and community feedback». Opensource.com. Արխիվացված է օրիգինալից 2023-05-06-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «История создания Moodle» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-21-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Martin Dougiamas (2007-04-04). «Moodle wins multiple awards from the eLearning Guild!» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-21-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Philosophy - MoodleDocs». docs.moodle.org. Արխիվացված է օրիգինալից 2022-11-30-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Open-Source Learning Management System». Moodlerooms. Արխիվացված է օրիգինալից 2010-12-27-ին. Վերցված է 2012-05-31-ին.
- ↑ Costello, Eamon (2013-11-01). «Opening up to open source: looking at how Moodle was adopted in higher education». Open Learning: The Journal of Open, Distance and E-Learning. 28 (3): 187–200. doi:10.1080/02680513.2013.856289. S2CID 54976320. Արխիվացված օրիգինալից 2023-03-27-ին. Վերցված է 2023-02-21-ին.
- ↑ Krassa, Anna (2013-10-04). Gamified Moodle Course in a Corporate Environment (PDF). 2nd Moodle Research Conference (MRC2013). Sousse, Tunisia. էջեր 84–93. ISBN 978-618-80889-0-0. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-11-27-ին. Վերցված է 2023-02-21-ին.
- ↑ Horvat, Ana; Dobrota, M.; Krsmanovic, M.; & Cudanov, M. (2015). «Student perception of Moodle learning management system: a satisfaction and significance analysis». Interactive Learning Environments. 23 (4): 515–527. doi:10.1080/10494820.2013.788033. S2CID 205708644.
- ↑ «Moodle: Qué es y cuáles son sus ventajas y características». 2020-10-17. Արխիվացված է օրիգինալից 2023-02-21-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «SCORM Cloud Moodle Integration». scorm.com. Արխիվացված է օրիգինալից 2017-09-26-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Latest release» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-26-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Context - MoodleDocs». Արխիվացված է օրիգինալից 2023-02-21-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Usuarios - MoodleDocs». 2019-03-29. Արխիվացված է օրիգինալից 2023-02-21-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Roles and permissions». 2020-09-13. Արխիվացված օրիգինալից 2023-07-11-ին. Վերցված է 2023-07-11-ին.
- ↑ «Bloque de administración del sitio». 2019-10-26. Արխիվացված է օրիգինալից 2023-02-21-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Events». Moodle. 2019-04-03. Արխիվացված է օրիգինալից 2023-02-21-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Academic LMS Market Share: A view across four global regions Արխիվացված 2019-05-30 Wayback Machine». e-Literate. 29 June 2017. Retrieved 30 May 2019
- ↑ A Profile of the LMS Market (page 47) (PDF), CampusComputing, 2013, Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-02-21-ին, Վերցված է 2023-02-21-ին
- ↑ «LMS Data--Spring 2017 Updates». Edutechnica. Client Stat. Արխիվացված է օրիգինալից 2023-02-21-ին. Վերցված է 2017-11-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «FAQ · instructure/canvas-lms Wiki». GitHub. 2022-01-16. Արխիվացված է օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2023-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Blackboard Is Now An Official Moodle Partner». Moodle News (ամերիկյան անգլերեն). 2016-03-14. Արխիվացված է օրիգինալից 2018-10-30-ին. Վերցված է 2018-04-18-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Moodle ends partnership with Blackboard». Moodle (ամերիկյան անգլերեն). 2018-07-27. Արխիվացված է օրիգինալից 2023-02-21-ին. Վերցված է 2022-03-23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Система дистанционного обучения Moodle — Мясникова Т. С., Мясников С. А. Система дистанционного обучения MOODLE.-Харьков, 2008.-232 с.
- Работа в системе дистанционного обучения Moodle. — Анисимов А. М., Учебное пособие.2-е изд. испр. и дополн.- Харьков, ХНАГХ, 2009. — 292 стр.
- Moodle 3
- Alex Büchner Moodle 3 Administration. — Third Edition. — Packt Publishing, 2016. — 492 с. — ISBN 978-1783289714
- Moodle 2.5
- João Pedro Soares Fernandes Moodle 2.5 Multimedia. — Packt Publishing, 2013. — 270 с. — ISBN 978-1783281473
- Silvina P. Hillar Moodle 2.5 Multimedia Cookbook. — 2-nd. ed.. — Packt Publishing, 2013. — 300 с. — ISBN 978-1783289370
- Moodle 2
- Alex Büchner Moodle 2 Administration. — Second Edition. — Packt Publishing, 2011. — 420 с. — ISBN 978-1849516044
- Nicholas Freear Moodle 2 for Teaching 4-9 Year Olds Beginner's Guide. — Packt Publishing, 2011. — 322 с. — ISBN 978-1849513289
- Mary Cooch Moodle 2.0 First Look. — Packt Publishing, 2010. — 272 с. — ISBN 978-1849511940
- Mary Cooch Moodle 2 for Teaching 7-14 Year Olds Beginner's Guide. — Packt Publishing, 2012. — 258 с. — ISBN 978-1849518321
- Ian Wild Moodle 2.0 Course Conversion Beginner's Guide. — Packt Publishing, 2011. — 368 с. — ISBN 978-1849514828
- William Rice Moodle 2.0 E-Learning Course Development. — Packt Publishing, 2011. — 344 с. — ISBN 978-1849515269
- Gavin Henrick, Jeanne Cole, Jason Cole Moodle 2.0 for Business Beginner's Guide. — Packt Publishing. — С. 978—1849514200. — 324 с. — ISBN 978-1849514200
- Silvina P. Hillar Moodle 2.0 Multimedia Cookbook. — Packt Publishing, 2011. — 256 с. — ISBN 978-1849514705
- Moodle 1.9
- Susan Smith Nash, William Rice Moodle 1.9 Teaching Techniques. — Packt Publishing, 2010. — 216 с. — ISBN 978-1849510066
- João Pedro Soares Fernandes Moodle 1.9 Multimedia. — Packt Publishing, 2009. — 272 с. — ISBN 978-1847195906
- Jason Myrick Moodle 1.9 Testing and Assessment. — Packt Publishin, 2010. — 392 с. — ISBN 978-1849512343
- Jonathan Moore, Michael Churchward Moodle 1.9 Extension Development. — Packt Publishin, 2010. — 320 с. — ISBN 978-1847194244
- William Rice Moodle 1.9 E-Learning Course Development: A complete guide to successful learning using Moodle. — Packt Publishing, 2008. — 384 с. — ISBN 978-1847193537
- Michael De Raadt Moodle 1.9 top extensions cookbook. — Packt Publishing, 2010. — 324 с. — ISBN 978-1849512169
- Jeff Stanford Moodle 1.9 for Second Language Teaching. — Packt Publishing, 2009. — 420 с. — ISBN 978-1847196248
- Ian Wild Moodle 1.9 Math. — Packt Publishing, 2009. — 276 с. — ISBN 978-1847196446
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքԱրխիվացված 2015-08-10 Wayback Machine