Մուգ աշտարակը։ Քամին բանալու անցքի միջով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուգ աշտարակը։ Քամին բանալու անցքի միջով
անգլ.՝ The Dark Tower: The Wind Through the Keyhole
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրWestern novel?, ֆենթեզի, գիտական ֆանտաստիկա, սարսափ և մութ ֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՄութ աշտարակը
Կազմի հեղինակJae Lee?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDonald M. Grant, Publisher?
Հրատարակման տարեթիվփետրվար 2012
ԳՄՍՀ1-880418-76-2
OCLC798397719

«Մուգ աշտարակը։ Քամին բանալու անցքի միջով» (անգլ.՝ The Dark Tower: The Wind Through the Keyhole), ամերկացի գրող Սթիվեն Քինգի վեպը, որը ներառված է Սև աշտարակի մասին ցիկլի մեջ։ Գիրքը գրվել և հրատարակվել է ցիկլի ավարտից հետո, որի գործողությունները կատարվում են «Կախարդը և բյուրեղը» սկզբի և «Կալլայի գայլերը» վերջի միջև։

Գիրքը հրատարակվել է 2012 թվականի փետրվարի 21-ին՝ սահմանափակ տիրաժով Donald M. Grant, Publisher հրատարակչության կողմից։ Զանգվածային հրատարակությունը նախատեսված էր 2012 թվականի ապրիլի 24-ին[1][2]։ Վեպի ոչ մեծ հատված հրատարակվել էր 2011 թվականի դեկտեմբերի 19-ին[3]։

Վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականից, նրանից հետո, երբ 2009 թվականի նոյեմբերի 11-ին հայտարարվեց Քինգի պաշտոնական կայքի մասին[4]։ Իր պաշտոնական կայքում 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Սթիվեն Քինգը հարցում անցկացրեց, որում խնդրում էր այցելուներին քվեարկել, թե որ գիրքը առաջինը գրի. «Սև աշտարակի» ցիկլի շարունակությունը, թե՝ Փայլատակում վեպի[5]։ Դեկտեմբերի 31-ին հայտարարվեց, որ «Բժիշկ Քուն» վեպը հավաքել էր 5861 ձայն, իսկ «Քամին բանալու անցքի միջով» վեպը՝ 5812 ձայն[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ներառում է երեք հավաքագրված պատմվածքներ։ Շրջանակային սյուժեն, որն ներառում է մյուս երկուսը, նվիրված է հրաձիգ Ռոլանդի և նրա ուղեկիցների ճանապարհորդությանը դեպի Սև աշտարակ. նրանք ստիպված կանգ են առնում լքված քաղաքում՝ թաքնվելով մահաբեր փոթորկից։ Որպեսզի ժամանակն արագ անցնի, Ռոլանդն իր ընկերներին պատմություն է պատմում իր երիտասարդությունից, որն էլ իրենից ներկայացնում է վեպի երկրորդ սյուժետային հատվածը։

Ըստ Ռոլանդի պատմության, իրադարձություններից հետո, որոնք նկարագրված էին «Կախարդը և բյուրեղը» գրքում, և Ռոլանդի սպանությունը իր հարազատ մոր՝ Գաբրիելի կողմից, հայրը կրկին նրան հեռացրեց Գիլեադից. այս անգամ Ռոլանդն իր ընկեր Ջեյմի Դեկարրի հետ պետք է բռներ մարդագայլին, որը սարսափեցնում էր Դեբարիա քաղաքի բնակիչներին։ Ռոլանդն ու Ջեյմին այցելում են կանանց Պայծառ Մենաստան վանք, այնուհետև՝ քաղաք, գալով այն մտքին, որ մարդասպան-մարդագայլը կարող է լինել աղի հանքերում աշխատողներից մեկը։ Դեբարիայում նրանց լինելու ընթացքում լուրեր են գալիս, որ մարդագայլը հարձակվել է շրջակայքի ագարակատների վրա, որտեղ հերոսները գտնում են բազմաթիվ դիակներ և միակ ողջ մնացած տղային, ում անունն էր Փոքրկ Բիլլ, ով կարող է ճանաչել մարդագայլին։ Որպեսզի հաանգստացնի Բիլլին, Ռոլանդը նրան մի երկար հեքիաթ է պատմում, որն էլ կազմում է վեպի երրորդ սյուժետային գիծը, և, ըստ Ռոլանդի խոսքերի, այն էլ հենց կոչվում է «Քամին բանալու անցքի միջով»։

Այդ հեքիաթի գլխավոր հերոսը՝ Թիմ Ռոսս անունով տղան, ապրում է մեծ անտառի եզրում գտնվող գյուղում։ Նրա հոր մահից հետո Տիմա Նելլ անունով մայրը ամուսնանում է Մեծ Կելլսի՝ նրա ամուսնու սպանության միակ վկայի և զուգընկերոջ հետ, ում խոսքեիով Թիմի հորը սպանել է անտառում ապրող վիշապը։ Կելլսը հարբեցող և նյարդայնացնող մարդ էր, ով ծեծում է կնոջը և խորթ տղային, սակայն Թիմը անսպասելի գտնում է համախոհ՝ հարկահավաքի չար դեմքի տեսքով։ Այդ կերպարի անունը գրքում չի նշվում, բայց ենթադրվում է, որ դա Ուոլտերն է՝ Մուգ Աշտարակի ցիկլի գրքերի անտագոնիստներից մեկը։ Հարկահավաքի շնորհիվ Թիմն իմանում է, որ Կելլսն է սպանել իր հորը, որպեսզի ամուսնանա Նելլի հետ, իսկ հետագայում գնում է ճանապարհորդության՝ գտնելու Մեռլին անունով կախարդին, ով կարող է վերադարձնել մոր ծեծից կորցրած տեսողությունը։ Բազմաթիվ արկածներից հետո նա հանդիպում է Մեռլինին վագրի ամպի մեջ, վերցնում է անեծքը նրա վրայից և ստանում է մոր համար դեղամիջոց։ Տուն վերադառնալու ճանապարհին Մեծ Կելլսը փորձում է սպանել Թիմին, բայց տեսողությունը վերականգնած Նելլը կացնով սպանում է ամուսնուն։

Գործողությունները վերադառնում են Դեբարիա, որտեղ Ռոլանդն ու Ջեյմին հավաքում են կասկածյալներ աղի հանքերի աշխատողներից։ Փոքրիկ Բիլլը ճանաչում է մարդագայլին Օլլի Անգ աշխատողի դեմքում։ Բացահայտված մարդագայլը կորցնում է իր մարդկային տեսքը, փոխակերպվում է մեծ օձի, բայց Ռոլանդը սպանում է նրան արծաթե փամփուշտով։ Ճանապարհելով դեպի տուն Գիլեադ՝ Ռոլանդը նորից կանգ է առնում Պայծառ Մենաստանում, որտեղ կարդում է նրան ուղղված նամակը մահացած Գաբրիել մորից, ով մի ժամանակ ապրել էր վանքում. մայրը ներում էր անխուսափելին, որն ինքն ինչպես գիտեր, սպանությունը, և խնդրում է ներել իրեն նույնպես։

Գործողությունները վերադառնում են ներկա. հերոսները հասկանում են, որ արդեն առավոտ է։ Սյուզաննան բոլորից թաքուն հարցնում է Ռոլանդին, թե ներել է նա մորը, և Ռոլանդը պատասխանում է «այո»։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Dark Tower: The Wind Through The Keyhole — Coming 2012
  2. Donald M. Grant Publisher, Inc Արխիվացված 2012-12-09 archive.today
  3. «The Dark Tower: The Wind Through The Keyhole (Excerpt) by Stephen King | Tor.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «StephenKing.com — Recent News». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Lilja’s Library — The World of Stephen King [1996 — 2010]
  6. Lilja’s Library — The World of Stephen King [1996 — 2010]