Մուբարիզ Թաղիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուբարիզ Թաղիև
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1948(1948-01-31) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտություներգիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Ադրբեջանի վաստակավոր արտիստ
 Mubariz Taghiyev Վիքիպահեստում

Մուբարիզ Հուսեյն օղլու Թաղիև (ադրբ.՝ Mübariz Hüseyn oğlu Tağıyev, հունվարի 31, 1948(1948-01-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանցի երգիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2006)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուբարիզ Թաղիևը ծնվել է 1948 թվականի հունվարի 31-ին Երևանում։ Սովորել է Երևանում Ախունդովի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում։ Աշխատել է որպես Հայկական ԽՍՀ պետական նվագախմբի մենակատար։ Հետագայում նա աշխատել է Բաքվում Ռաշիդ Բեհբութովի ղեկավարությամբ Երգի թատրոնում, որպես մենակատար։

1985 թվականից աշխատել է որպես մենակատար ՝Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի Ռաֆիկ Բաբաևի ղեկավարությամբ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում[2]։

Նրան շնորհվել է 2000 թվականին Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստի, իսկ 2006 թվականին `Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում `ադրբեջանական մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]