Մուամեր Գյուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուամեր Գյուլեր
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ և Անկարայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մարտի 21, 1949(1949-03-21) (74 տարեկան)
Ծննդավայր Մարդին, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Մուամեր Գյուլեր (թուրքերեն՝ Muammer Güler, մարտի 21, 1949(1949-03-21), Մարդին, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Անկարայի դպրոցը, այնուհետև 1972 թվականին Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

2002 թվականի հունվարի 29-ին նշանակվել է իլա Կայսերիի նահանգապետ։ 1993 թվականի սեպտեմբերի 16-ին նշանակվել է իլա Նիղդեի նահանգապետ։ 1994 թվականի հուլիսի 6-ից մինչև 2000 թվականի հուլիսի 28-ը եղել է իլա Գազիանթեփի նահանգի նահանգապետը։ 2003 թվականի փետրվարի 17-ից մինչև 2010 թվականի մարտի 31-ը եղել է Ստամբուլի իլի նահանգապետ։ 2010 թվականի մայիսի 12-ից 2011 թվականի մարտի 7-ը զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության հակահետախուզությամբ և ահաբեկչության դեմ պայքարով զբաղվող հասարակական կարգի և անվտանգության բաժնի ղեկավարի պաշտոնը։ 2013 թվականի հունվարի 24-ին նշանակվել է ներքին գործերի նախարար[1]։

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մուամեր Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով[2]։ Նույն թվականի դեկտեմբերի 25-ին Մուամեր Գյուլերը հրաժարական տվեց նախարարներ Զաֆեր Չաղլայանի և Էրդողան Բայրաքթարի հետ, որոնց որդիներին ևս կոռուպցիայի մեղադրանքներ Էին առաջադրվել[3][4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսնացել է 1977 թվականին։ Կինը մաթեմատիկայի ուսուցիչ է։ Ունի երկու երեխա, մի տղա և մի աղջիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Selçuk Şenyüz (հունվարի 24, 2013)։ «Sürpriz zirve sonrası kabine değişikliği»։ Hürriyet (Turkish)։ Վերցված է հունվարի 24, 2013 
  2. High-profile figures among 52 detained in major corruption operation in Turkey Hurriyet. 18 December 2013. Retrieved 21 December 2013.
  3. Bakan Çağlayan ile Güler istifa etti Hurriyet. 25 December 2013. Retrieved 25 December 2013.
  4. «Turkish economy, interior, environment ministers resign amid graft scandal»։ Hurriyet Daily News։ Վերցված է դեկտեմբերի 25, 2013