Մուամադու Դաբո
Մուամադու Դաբո ֆր.՝ Mouhamadou Dabo | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 28, 1986[1] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Դակար, Ֆրանսիա | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաբո
Մուամադու Դաբո (ֆր.՝ Mouhamadou Dabo, նոյեմբերի 28, 1986[1], Դակար, Ֆրանսիա), սենեգալյան ծագման ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Կան» ակումբի պաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուանադու Դաբոն սենեգալյան «Յեգգո» ֆուտբոլային ակումբի շրջանավարտ է։ 2000 թվականին հայտնվել է «Սենտ Էտիեն» նախապատրաստական համակարգում։ 2005 թվականի մայիսի 7-ին դեբյուտել է առաջին թիմում Լիգա 1-ի «Թուլուզ» ակումբի դեմ խաղի ժամանակ[2]։ 2008 թվականի սեպտեմբերի 18-ին առաջին անգամ խաղացել է ՈՒԵՖԱ Գավաթի խաղում։ Նա խաղի մեջ է մտել թել-ավիվյան «Հափոելյա» թիմի դեմ մեկնարկային կազմում, իսկ երկրորդ խաղակեսում փոխարինվեց Դավիդ Սոժեյի հետ[3]։ 2010 թվականի գարնանը Դաբոյի տեղափոխմամբ հետաքրքրվածություն ցուցաբերեց գերմանական «Քյոլն» ակումբը[4]։ Սակայն մեկ ամիս անց հայտարարվեց, որ պաշտպանը տեղափոխվում է իսպանական «Սևիլյա» ակումբ[5]։ «Սենտ Էտիեն»-ում ընդհանուր ելույթների ընթացքում Մուամադու Դաբոն թիմի համար իրականացրել է Լիգայում 1116 խաղ և խփել 1 գոլ (2008 թվականի սեպտեմբերի 21-ին «Պարի Սեն Ժերմեն»-ի դարպասին)[6]։
Պաշտպանն առաջին անգամ նոր ակումբի համար խաղացել է 2010 թվականի օգոստոսի 14-ին Իսպանիայի Սուպերգավաթի մրցախաղում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը[7]։ Չնայած «Սևիլյա»-յի հետ ունեցած 4-ամյա պայմանագրին՝ Դաբոն ելույթ է ունեցել ակումբում միայն 1 մրցաշրջան՝ այդ ընթացքում իրականացնելով 37 խաղ տարբեր մրցախաղերում։ 2011 թվականի ամռանը ֆուտբոլիստը վերադարձավ Ֆրանսիա՝ դառնալով «Օլիմպիկ Լիոն»-ի խաղացող։
Մուամադու Դաբոն դեբյուտել է սենեգալցիների համար 2011 թվականի սեպտեմբերի 18-ին Լիգա 1-ի «Օլիմպիկ Մարսել» դեմ խաղում՝ հանդիպման 87-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Կրեման Գրենյեյին[8]։ «Լիոն»-ի կազմում 2012 թվականին պաշտպանը դարձավ Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի և Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթի մրցանակակիրը, ինչպես նաև Ֆուտբոլի Ֆրանսիայի լիգայի գավաթի ֆինալիստը։
«Լիոն»-«Սենթ-Էտյենի» դերբի
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղալով «Սենտ Էտյենի» կազմում՝ Մուամադու Դաբոն 7 անգամ մասնակցել է լիոնական «Օլիմպիկա» ակումբի դեմ խաղերում, ընդ որում «կանաչները» այդ խաղերում ոչ մի հաղթանակ չտարան՝ կրելով 3 պարտություն[9]։ Դառնալով «Լիոնի» խաղացողը՝ պաշտպանը նույնպես պարբերաբար մասնակցում էր «Սենտ Էտյենի» դեմ խաղերին։ Դաբոյին երկու անգամ չէր հաջողվում մինչև վերջ խաղալ խաղը իր նախկին ակումբի դեմ․ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին[10] և 2012 թվականի դեկտեմբերի 9-ին[11] խաղացողը հեռացվել է դաշտից՝ ստանալով կարմիր քարտեր։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2008 թվականներին Մուամադու Դաբոն խաղացել է Ֆրանսիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Այդ ընթացքում պաշտպանն իրականացրել է 17 խաղ։ Երիտասարդների համար իր վերջին խաղում (2008 թվականի հոկտեմբերի 10-ին Գերմանիայից իր հասակակիցների դեմ խաղ) Դաբոն դաշտ դուրս եկավ թիմի ավագի ժապավենով[12]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2013 թվականի սեպտեմբերի 23-ի դրության՝
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ[13] | Եվրոգավաթ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
![]() |
2004/05 | Լիգա 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
2005/06 | Լիգա 1 | 18 | 0 | 2 | 0 | 2 | 1 | 22 | 1 | |
2006/07 | Լիգա 1 | 14 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
2007/08 | Լիգա 1 | 32 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 34 | 0 | |
2008/09 | Լիգա 1 | 24 | 1 | 1 | 0 | 5 | 0 | 30 | 1 | |
2009/10 | Լիգա 1 | 25 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 26 | 0 | |
Ընդհանուր «Սենտ Էտյեն»-ի համար | 116 | 1 | 8 | 0 | 7 | 1 | 131 | 2 | ||
![]() |
2010/11 | Լա Լիգա | 24 | 0 | 5 | 0 | 8 | 0 | 37 | 0 |
Ընդհանուր «Սևիլյայի» համար | 24 | 0 | 5 | 0 | 8 | 0 | 37 | 0 | ||
![]() |
2011/12 | Լիգա 1 | 15 | 0 | 8 | 0 | 3 | 0 | 26 | 0 |
2012/13 | Լիգա 1 | 30 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 33 | 0 | |
2013/14 | Լիգա 1 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր «Օլիմպիկ Լիոնի» համար | 47 | 0 | 11 | 0 | 5 | 0 | 63 | 0 | ||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 187 | 1 | 24 | 0 | 20 | 1 | 231 | 2 |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օլիմպիկ Լիոն»
- Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի մրցանակակիր, 2011/12
- Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթի մրցանակակիր 2012
- Ֆուտբոլի Ֆրանսիայի լիգայի գավաթի ֆինալիստ: 2011/12
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Тулуза» — «Сент-Этьен» 0:2. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt.de» (գերմաներեն) — «Хапоэль» Т-А — «Сент-Этьен» 1:2. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt.de» (գերմաներեն) — «Кёльн»: интерес к Дабо». Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt.de» (գերմաներեն) — «Севилья» подписала Дабо». Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Сент-Этьен» — ПСЖ 1:0. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt.de» (գերմաներեն) — «Севилья» — «Барселона» 3:1. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Лион» — «Марсель» 2:0. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt.de» (գերմաներեն) — Список игр Дабо против «Лиона». Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Лион» — «Сент-Этьен» 2:0. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Сент-Этьен» — «Лион» 0:1. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Германия (мол.) — Франция (мол.) 1:1. Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ В графу «Кубки» входят игры и голы в национальных кубках, кубках лиги и суперкубках.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը FootballDatabase.eu կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուամադու Դաբո» հոդվածին։ |
|