Մորուքավոր մողես
Մորուքավոր մողես | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Pogona barbata Cuvier, 1829 | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Մորուքավոր մողես կամ մորուքավոր ագամա (լատին․՝ Pogona barbata), մողեսակերպերի կարգի ագամայինների ընտանիքին պատկանող սողունի տեսակ, որը համարվում է Ավստրալիայի էնդեմիկ կենդանատեսակ։
Տարածվածություն և կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորուքավոր մողեսը համարվում է Ավստրալիայի էնդեմիկ կենդանաեսակ, հետևաբար՝ տարածված է միայն այստեղ։ Ապրում են Ավստրալիայի արևելյան շրջաններում՝ կիսաանապատային գոտիներում, հիմնականում՝ թփուտներում և քարքարոտ տեղանքում։
Իր անվանումը ստացել է կոկորդի և գլխի կողքերին գտնվող մաշկային ելուստի պատճառով։ Այդ մաշկային ելուստը հարթ և երկար է։ Մորուքավոր մողեսի ռուդիմենտար օրգան հանդիսացող մաշկային ելուստներն ավելի արտահայտնիչ են դառնում գրգռված վիճակում։
Արտաքին միջավայրի վնասակար ազդեցության կամ վտանգի զգալու պարագայում մողեսն արձակում է սպառնալիչ ձայներ և գորտի պես ցատկելով բացում է երախը։ Սնվում է միջատներով, հատկապես՝ թեփուկաթևավորներով։ Բազմացումը կատարվում է ձվադրության միջոցով։ Ձվադրման շրջանում ծնում է 9-ից մինչև 24 ձու։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորուքավոր ավստրալիական մողեսը խոշոր չափի սողուն է։ Վերջինիս մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 60 սմ։ Մաշկի գույնը կախված է միջավայրի պայմաններից՝ փոփոխական է։
Առավել տարածված է մարմնի վերևի հատվածի կապտականաչավուն, կապտավուն կամ դեղնավուն գունավորումը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 211 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորուքավոր մողես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորուքավոր մողես» հոդվածին։ |
|