Մորմ քաղցրադառնավուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորմ քաղցրադառնավուն
Illustration Solanum dulcamara0.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խլածաղկավորներ
Ընտանիք Մորմազգիներ
Ցեղ Մորմ
Տեսակ Մորմ քաղցրադառնավուն
Լատիներեն անվանում
Solanum dulcamara


Մորմ քաղցրադառնավուն (լատ.՝ Solanum dulcamara), մորմազգիների ընտանիքի, մորմ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ 2,5-3 մ բարձրությամբ։ Բունը ներքևի մասում փայտացած է, 2-2,5 (երբեմն՝ մինչև 5) սմ տրամագծով, մագլցող, ծածկված մոխրագույն կեղևով։ Երիտասարդ ընձյուղների կեղևը օքրադեղնավուն է։ Ընձյուղները ծածկված են նոսր, հպված աղվամազով կամ համարյա մերկ են։ Տերևները ձվաձև են կամ ձգված ձվաձև, երկարավուն սրածայր, ոչ խոր սրտաձև կամ հատված կլորավուն, երբեմն սրտաձև հիմքով, վերին տերևները հիմքում ունեն 1 -3 զույգ բլթակներ, երբեմն ամբողջ տերևը եռաբաժան է, 4-1 0 (մինչև 1 2) սմ երկարությամբ, 2,5-6 սմ լայնությամբ, ամբողջաեզր, հազվադեպ կարճ աղվամազապատ կամ մերկ։

Տերևակոթուններն ունեն 1 -3 սմ երկարություն։ Ծաղիկները մանուշակագույն են, հազվադեպ սպիտակ կամ վարդագույն, 1,2-1,8 սմ տրամագծով։ Պսակը հնգաբաժան է, նեղ բաժիններով, դեպի հետ շրջված, հիմքում 2 կանաչ, սպիտակաերիզ բծերով։ Բաժակը 5 ատամնավոր է, ծաղկաբույլը խոնարհված հուրան է, կազմված 6-25 (երբեմն՝ 30) ծաղիկներից։ Հատապտուղը վառ կարմիր է, երբեմն՝ կանաչադեղնավուն, փայլուն, ձվաձև կամ սրածայր, 1 -1,5 սմ երկարությամբ, թունավոր է, պարունակում է բազմաթիվ կամ սակավաթիվ սերմեր, որոնք տափակ են, կլորաերիկամաձև։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում: Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում սպիտակ ծաղիկներով, խայտաբղետ կամ փետրաձև կտրտված տերևներով։ Մեր հանրապետությունում մշակվում է հիմնականում ցածրադիր և միջին լեռնային գոտում։ Երևանում բազմանում է ինքնացանով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր դեկորատիվ փաթաթվող բույս է։ Հեշտությամբ է բազմանում սերմերով և կոճղարմատներով։ Արմատային համակարգը խիստ մակերեսային է, հողին թույլ է ամրացած։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։ Բավականին ցրտադիմացկուն է և խոնավասեր։[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 297։