Մորիս դը Սյուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիս դը Սյուլի
ֆր.՝ Maurice de Sully
Դիմանկար
Ծնվել է1110[1]
ԾննդավայրՍյուլի սյուր Լուարի ամրոց
Մահացել էսեպտեմբերի 11, 1196
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններRoman Catholic bishop of Paris? և թեմի հովվապետ
 Maurice de Sully Վիքիպահեստում

Մորիս դը Սյուլի (ֆր.՝ Maurice de Sully, 1110[1], Սյուլի սյուր Լուարի ամրոց - սեպտեմբերի 11, 1196, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), 1160 թվականից Փարիզի եպիսկոպոս, Փարիզի Աստվածամոր տաճարի շինարարության նախաձեռնողներից։

Մորիսը ծնվել է Սյուլի սյուր Լուար քաղաքում, ռամիկի ընտանիքում (Օռլեանի մոտակայքում)։ 1140 թվականին նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է մի շարք գիտություններ, որոնք անհրաժեշտ էին հոգևոր կարիերայի համար։ Շուտով նա հայտնի է դարձել որպես աստվածաբանության պրոֆեսոր և ճարտասան քարոզիչ։ Ավելի վաղ համարվում էր, որ Մորիս դը Սյուլին հոգևոր կարիերան սկսել է Բուրջում՝ որպես կանոնիկոս, բայց հիմա այդ կարծիքը հերքվել է։ 1159 թվականին Մորիսը դարձել է Փարիզի սվագ սարկավագ, իսկ 1160 թվականի հոկտեմբերի 12-ին, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 7-րդի նախաձեռնությամբ նա ձեռնադրվում է որպես Փարիզի եպիսկոպոս՝ դառնալով Պյոտր Լոմբարդացու իրավահաջորդը։

Իր եպիսկոպոսության օրոք Մորիս դը Սյուլին Փարիզում հսկայածավալ շինարարական աշխատանքներ է իրականացրել։ Նոր եպիսկոպոսի առաջարկությամբ և Ֆրանսիայի թագավորի հովանավորությամբ 1163 թվականին սկսվել է Փարիզի Աստվածամոր տաճարի շինարարությունը։ Տաճարի հիմնարկեքին մասնակցել է Հռոմի պապ Ալեքսանդր 3-րդը։ Տաճարի հիմնական շինարարությունն ավարտվել է Մորիս դը Սյուլիի կենդանության օրոք. 1185 թվականին Երուսաղեմի կաթողիկոս Էրակլին ժամերգություն է իրականացրել համարյա ավարտուն տաճարում։ Մորիսը վերականգնել է նաև Փարիզի սինագոգը, որը 1182 թվականին բռնագրավվել էր հրեաներից թագավոր Ֆիլիպ 2-րդ Օգոստոսի կողմից և հռչակվել էր որպես քրիստոնեական եկեղեցի (հիմա այդ տեղում գտնվում է Փարիզի սուրբ Մարիա Մագդալենացու եկեղեցին)։ Նա վերակառուցել է նաև Եպիսկոպոսական պալատը, որտեղ 1179 թվականին տեղի է ունեցել Ֆիլիպ 2-րդ թագադրումը՝ որպես իր հոր իշխանակից։

Մորիս դը Սյուլին վայելել է ինչպես թագավոր Լյուդովիկոս 7-րդի, այնպես էլ նրա որդու՝ Ֆիլիպի վստահությունը։ 1162 թվականին նա Լյուդովիկոսի 7-րդի ուղեկցել է Սեն Ժան դը լըն համայնք՝ Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսի հետ հանդիպման, իսկ Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ եղել է թագավորական գանձարանի պահապաններից մեկը։

Թոմաս Բեքեթի և Անգլիայի թագավոր Հենրի 2-րդ Պլանտագենետի միջև եղած վիճաբանության ժամանակ Մորիս դը Սյուլին անցել է առաջինի կողմը՝ Հռոմի պապ Ալեքսանդր 3-րդին երեք նամակ ուղարկելով՝ ի պաշտպանություն Բեքեթի։ Մորիսն իր թեմում արգելել է նշել կույս Մարիամի հղիության տոնը, սակայն հանդես է եկել պտղի վերակենդանացման գիտության պաշտպանությամբ, որին դեմ են եղել մի շարք հայտնի անձինք. պաշտպանելով այդ թեզը՝ նա վկայակոչել է Սուրբ գրությունը (Հոբ 19:25-27)։

Եպիսկոպոս Մորիսը «Պատարագի կանոն» տրակտատի հեղինակն է, որը պահպանվում է Բուրջում։ Պահպանվել են նրա բազմաթիվ քարոզները։ Նրանց մի մասը գրված է ֆրանսերեն, մի մասը՝ լատիներեն։ Ժամանակակից պատմաբանները ենթադրում են, որ լատինալեզու քարոզները եկեղեցում հրապարակման համար նախատեսված չեն, այլ գրվել են որպես բանավեճի տրակտատներ, իսկ ֆրանսալեզու քարոզները հանդիսանում են լատինալեզու քարոզների շարադրանքը, (քարոզները հրապարակվել են PL, հատոր CCV, 897—914):

Թեպետ Մորիս դը Սյուլին մինչև իր մահը մնացել է Փարիզի եպիսկոպոս, իր կյանքի վերջին տարիներին նա առանձնացել է Սեն Վիկտորի աբբայությունում, որտեղ մահացել է 1196 թվականի սեպտեմբերի 11-ին[3]։ Նրա իրավահաջորդը դարձել է Օդո դը Սյուլին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118924141 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  3. «Морис де Сюлли • ru.knowledgr.com». ru.knowledgr.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս դը Սյուլի» հոդվածին։